11
ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ

Անդրանիկ Օզանյան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Անդրանիկ Օզանյան

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

Page 2: Անդրանիկ Օզանյան

Նախնական տվյալներ Ծնվել է 1865թ. Շապին-Գարահիսար,

Սիբաստիա նահանգ Մահացել է 1927թ. Ֆրեզնո,

Կալիֆորինայի նահանգ, ԱՄՆ Ազգային հերոս, ազգային-

ազատագրական շարժման գործիչ, զորավր

Page 3: Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա:

Page 4: Անդրանիկ Օզանյան

Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 

Page 5: Անդրանիկ Օզանյան

1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը: 

Page 6: Անդրանիկ Օզանյան

1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 

Page 7: Անդրանիկ Օզանյան

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:

Page 8: Անդրանիկ Օզանյան

Իմ կարիծիքըՈւսումնասիրելով, կարդալով և ծանոթանալով

Անդրանիկ Օզանյանի՝ Անդրանիկ Զորավարի կյանքին ես իմացա, որ նա հզոր, հայրենիքին նվիրված մարդ է:

Նա հայրենիքի համար շրջագայել է տարբեր քաղաքներով, երկրներով, որպեսզի լուծի մեր երկիրի առջև դրված խնդիրները, Օրինակ՝ ըստ թուրք-հայկական պայմանագրի հայկական զորամասերը պետք է զինաթափվեին, բայց հայրենիքին վնաս չպատճառելու համար նա որոշել էր հեռանալ Հայաստանից ու շարունակել պայքարը:

Page 9: Անդրանիկ Օզանյան

Ծանոթանալով Անդրանիկ Օզանյանի կյանքին ես նաև հասկացա, որ նա ունի գրած բազում գրքեր դրանցից են՝ <<Մարտական հրահանգները>> և այլն:

Page 10: Անդրանիկ Օզանյան

Նյութը պատրաստեց՝Մերի Մարկոսյանը

Դասավանդող՝Արսեն Գալստյան

Page 11: Անդրանիկ Օզանյան

Աղբյուրներ՝ encyclopedia.am և gradaran.mskh.am

2016