10
ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ

Շնչառական համակարգ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Շնչառական համակարգ

Շնչառականհամակարգ

Նարեկ Իսախանյան

Page 2: Շնչառական համակարգ

Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։

Page 3: Շնչառական համակարգ

Քթի խոռոչ Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ

, , լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է խոնավանում մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է

, , , քթաըմպան ըմպան իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը ( որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն արտաշնչման

) , ժամանակ ։ Կոկորդով օդն անցնում է շնչափող որը գտնվում է կերակրափողիառջևում։

Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները

, ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ որի ծայրամասային օդատար խողովակները

վերածվում են թոքաբշտերի։ Թոքաբշտերը մանրագույն բրոնխների ողկույզանման

, վերջավորություններն են որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված

են արյունատար անոթների խիտ ցանցով։

Page 4: Շնչառական համակարգ

ԿոկորդԿոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։

Page 5: Շնչառական համակարգ

ՇնչափողՇնչափողը սկսվում է 6-րդ վզային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։

Page 6: Շնչառական համակարգ

ԲրոնխներՇնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։

Page 7: Շնչառական համակարգ

ԹոքերԹոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթից։Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Page 8: Շնչառական համակարգ

Հեմոգլոբինը, որի ֆունկցիան է թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հնարավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը վտանգավոր է կյանքի համար։Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։ Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։

Page 9: Շնչառական համակարգ

Արտաքին միջավայրի ազդեցությունը շնչառության

վրաՄարդու և կենդանիների կենսագործունեության համար կարևոր նշանակությունի ունի մթնոլորտային օդի բաղադրությունը, որը կարող է փոխվել արտաքին միջավայրի տարբեր պայմաններում։ Մթնոլորտային օդում թթվածնի քանակը վերականգնվում է բույսերի շնորհիվ։ Սակայն վատ օդափոխվող տեղերում, ներքնատներում, ինչպես նաև լեռներում նկատվում է թթվածնի անբավարարություն։ Լեռներ բարձրանալիս օրգանիզմի օրգանների համակարգերի բնականոն ֆունկցիաները փոխվում են։ Օրինակ, ծովի մակերևույթից մոտավորապես 4-6 կմ բարձրությունում թթվածնի լարվածությունը փոքրանում է, առաջանում է հևոց, կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիայի խանգարում, գլխացավ, սրտխառնոց, անքնություն։ Սա մի վիճակ է, որը հայտնի է լեռնային կամ բարձրության հիվանդություն անվանումով։ Առավել մեծ բարձրություններում խախտվում է մարդու հոգեկան ոլորտը՝ առաջանում է ինքնահսկման և գիտակցության կորուստ։ Առանց թթվածնասարքի այս պայմաններում գտնվելը և աշխատելը անհնար է։

Page 10: Շնչառական համակարգ

Լեռնային չափավոր բարձրություններում որոշ ժամանակ մնալուց առաջացնում են փոխհատուցողական գործընթացներ՝ թոքերի գազափոխանակության ուժեղացում, սրտի աշխատանքի հաճախացում, թթվածնով հյուսվածքների մատակարարման մեծացում, արյունաստեղծման ուժեղացում, որի հետևանքով արյան մեջ ավելանում է էրիթրոցիտների քանակը, հեմոգլոբինի պարունակությունը։ Տեղի է ունենում օրգանիզմի աստիճանական կլիմայահարմարում։ Լեռնային հիվանդությունից խուսափելու համար առաջարկվում է բարձրությունները նվաճել աստիճանաբար՝ ճանապարհն անցնել ընդհատումներով։Ջրի խորքից արագորեն մակերես բարձրանալիս արյան մեջ գերլուծված արտազատվում է պղպջակների ձևով, խցանում արյան անոթները և վտանգ սպառնում մարդու կյանքին։ Այս վիճակը հայտնի է կեսոնային հիվանդություն անվանումով, որից խուսափելու համար 60-85 մ և ավելի խորություններում աշխատելիս օգտագործում են հատուկ սարք, որի մեջ գազային խառնում ազոտի մի մասը կամ ամբողջը փոխարինվում է հելիում իներտ գազով։