7
ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

Մկանային համակարգ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մկանային համակարգ

Մկանային համակարգ

Page 2: Մկանային համակարգ

Մկանների կառուցվածքը և նշանակությունը

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Page 3: Մկանային համակարգ

Մկանների ֆունկցիան

իջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Page 4: Մկանային համակարգ

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զարույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փակվելուն ու բացվելուն, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։

Page 5: Մկանային համակարգ

Մկանների հիմնական խմբերը

Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին։ Օրինակ կրծքի մեծ մկանը մասնակցում է վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։

Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։

Page 6: Մկանային համակարգ

Մկանների հիմնական խմբերը

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս, իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։

Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ։

Page 7: Մկանային համակարգ

Նյութը պատրաստեց Արամյան Տիգրանը <Մղիթար սեբաստացի> կրթահամարիլ Միջին դպրոց 8-3 դասարան