17
ՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇ, ՇՇ ՇՇՇՇՇՇ ՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇ Շ ՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇ Շ Շ ՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇ ՇՇ ՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇ ՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇ ՇՇ ՇՇ ՇՇՇ ՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇ, ՇՇՇ ՇՇՇՇՇՇ ՇՇՇ Շ ՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇ ՇՇՇՇ ՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ

շնչառական համակարգ

Embed Size (px)

Citation preview

Page 1: շնչառական համակարգ

ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՄԱՐՄՆԻ ԵՒ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԻՋԵՒ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈ

Ղ ԳԱԶԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ։ ՆՈՐՄԱԼ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՐՄՆԻ

Ն ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԷՆԵՐԳԻԱ։ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻՑ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՏԱՑՈՒՄ

Ն ԸՆԹԱՆՈՒՄ Է Թ ԹՎԱԾՆԻ ԿԼԱՆՄԱՄԲ ԵՒ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԱՆՋԱՏՄԱՄԲ։ ՔԱՆԻ

ՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ ՉԿԱ ԹԹՎԱԾՆԻ ՊԱՇԱՐ ԵՒ ԱՌԱՆՑ ՈՐԻ ԲՋԻՋՆԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ,

ԱՊԱ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԹՎԱԾՆԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ՕՐԳԱՆ

Շնչառական Համակարգ

Page 2: շնչառական համակարգ

Քթի խոռոչ

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։

Page 3: շնչառական համակարգ
Page 4: շնչառական համակարգ

Կոկորդ

Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի` կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։

Page 5: շնչառական համակարգ
Page 6: շնչառական համակարգ

Շնչափող

Շնչափողը սկսվում է 6-րդ վզային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի բերին եղրի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու` աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Վզային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։

Page 7: շնչառական համակարգ

Շնչափողի կառուցվածքը

Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ օղերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային օղը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Օղի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են օղերի ծայրերը միմյանց այլ մաև ընդգրկում են միջօղային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ր հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։

Page 8: շնչառական համակարգ
Page 9: շնչառական համակարգ

Բրոնխներ

Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը` 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։

Page 10: շնչառական համակարգ
Page 11: շնչառական համակարգ

Թոքեր

Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման, զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։ Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով (պլևրա)։ Թոքամիզը, պատելով յուրաքանչյուր թոքը, անցնում է կրծքավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջացնում փակ թոքամզային խոռոչ։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբերության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։ Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը` 2 բլթից։

Page 12: շնչառական համակարգ

Ներշնչման Ժամանակ կրծքավանդակի մկանները և ստոծանին կծկվում են՝ մեծացնելով կրծքավանդակի ծավալը։ Քանի որ թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է, կրծքավանդակի ծավալի մեծացման հետ մեկտեղ, լայնանում են նաև թոքերը, որի հետևանքով օդն անցնում է այնտեղ։ Արտաշնչման ժամանակ վերոհիշյալ մկանը թուլանում է, և օդը դուրս է գալիս թոքերից։ Թթվածինը՝ անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ։

Page 13: շնչառական համակարգ
Page 14: շնչառական համակարգ

Հեմոգլոբինը, որի ֆունկցիան է թթվածնի մատակարաումը բջիջներին և այնտեղից ածխաթթու գազի հեռացումն է, իրականանում է համապատասխանաբար օքսիհեմոգլոբին և կարբօքսիհեոգլոբին անկայուն միացությունների շնորհիվ։ Շնչառության ժամանակ հանրավոր է ներշնչել նաև թերայրումից առաջացած շմոլ գազ, որը հեմոգլոբինի հետ կազմում է կայուն կարբօքսիհեմոգլոբին կայուն միացությունը, որը վտանգավոր է կյանքի համար։

Page 15: շնչառական համակարգ

Մարդու շնչառության հաճախությունը և ծավալը կախված է մարմնի թթվածնի պահանջից։ Չափահաս մարդը հանգիստ վիճակում մեկ ներշնչման ընթացքում ներշնչում է մոտավորապես 500 մլ օդ։ Շնչառության հաճախությունը կախված է տարիքից.

ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական շարժում,

1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25 շնչառական շարժում,

8 տարեկանից բարձր երեխաների և չափահաս մարդկանց մոտ՝ րոպեում 14-18 շնչառական շարժում։

Page 16: շնչառական համակարգ

Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է նյարդային համակարգի կողմից։ Մարդու շնչառությունը կարող է դժվարանալ կրծքավանդակի վնասվածքների, շնչառական հիվանդությունների, ալերգիկ վիճակների, շնչուղիների խցանման և այլ պատճառներով։ Այս պատճառները կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակ է։

Page 17: շնչառական համակարգ

Հովհաննես Մելիքյան8-1 դասարան Միջին դպրոց