7
ԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ ԳԳԳԳԳ 7-2 ԳԳԳԳԳԳԳ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ

կաթնասուններ

Embed Size (px)

Citation preview

Page 1: կաթնասուններ

Գայանե Օհանյան

Միջին դպրոց

7-2 դասարան

Կաթնասունների մասին

Page 2: կաթնասուններ

•Կաթնասունները ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Նրանք տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Հայտնի է կաթնասունների մոտ 4 հազար տեսակ։ Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի նախագազանների և իսկական գազանների:

Page 3: կաթնասուններ

Արտաքին կառուցվածք

•Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների և ձմռանը քուն մտնող կենդանիների մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։ Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Page 4: կաթնասուններ

Մարսողական համակարգ

•Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով։ Բերանը շրջապատված է վերին և ստորին շարժուն շրթունքներով։ Շրթունքները ծառայում են սնունդը բռնելուն, իսկ բերանի նախադուռը՝ որպես ժամանակավոր պահեստարան։ Կետանմանները և նախագազանները շրթունքներ չունեն:

Page 5: կաթնասուններ

Շնչառության համակարգ

•Կաթնասունների շնչառական համակարգը կազմված է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Բրոնխները թոքերում բաժանվում են մանր ճյուղերի։ Ամենափոքր ճյուղերն ավարտվում են թոքաբշտերով՝ ալվեոլներով։ Ալվեոլները պատված են արյունատար մազանոթների խիտ ցանցով, որոնցում տեղի է ունենում գազափոխանակություն: Կաթնասունների կոկորդում են գտնվում ձայնալարերը։ Ձայնային ազդանշանով կաթնասունները հաղորդակցվում են միմյանց հետ։

Page 6: կաթնասուններ

Նյարդային համակարգ•Կաթնասունների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը կազմված է հինգ բաժիններից՝ առջևի, միջին, միջակա, երկարավուն ուղեղներից և ուղեղիկից, որոնցից հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղը և նրա կեղևը: Կաթնասուններն օժտված են լսողության, տեսողության, հոտառության և շոշափելիքի լավ զգայարաններով։ Հոտառությամբ կաթնասունները ճանաչում են միմյանց և թշնամիներին։ Լսողության օրգանը կազմված է արտաքին ականջից, միջին և ներքին ականջներից։ Ականջախեցին ջրային և ստորգետնյա կենսակերպ վարող ձևերի մոտ բացակայում է։ Լսողությունը հատկապես լավ է զարգացած մթնշաղային և գիշերային կենսակերպ վարող կենդանիների մոտ:

Page 7: կաթնասուններ

Բազմացումը և զարգացումը *Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են: Կաթնասունների արուն

ունի զույգ սերմնարաններ, իսկ էգը՝ երկու ձվարան, ձվատարներ և արգանդ։ Ձվատարները բացվում են արգանդի մեջ։ Կաթնասունների բեղմնավորումը ներքին է, այն տեղի է ունենում ձվատարներում։ Ձվաբջիջները գրեթե զուրկ են դեղնուցից։ Սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդում։ Բեղմնավորված ձվաբջջից զարգանում է սաղմը։ Սաղմի զարգացման ընթացքում նրա շուրջն առաջանում են թաղանթներ։ Սաղմը շրջապատող թաղանթները մի կողմով սերտաճում են արգանդի պատի հետ, և ձևավորվում է ընկերքը։ Ընկերքի միջոցով կապ է ստեղծվում մոր և պտղի միջև։ Ընկերքի միջոցով մոր արյունատար անոթները սերտորեն շփվում են պտղի թաղանթների արյունատար անոթների հետ։ Սաղմը ընկերքի հետ միացած է պորտալարով, որով անցնում են արյունատար անոթներ։ Ընկերքի արյունատար մազանոթներով մոր օրգանիզմից նյութերը սաղմին են անցնում սննդանյութեր և թթվածին, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը սաղմի օրգանիզմից անցնում են մոր արյան մեջ։ Որոշ կաթնասունների ձագեր ծնվում են անօգնական, իսկ մյուսներինը՝ ակտիվ գործելու կարողությամբ։ Հղիության շրջանը տարբեր կաթնասունների մոտ տարբեր է. տնային մկներինը՝ 18 օր, շանը՝ 2 ամիս, իսկ փղինը՝ 600 օրից ավելի։ Ծնվելուց հետո կաթնասուններն իրենց ձագերին կերակրում են կաթով, տաքացնում և պաշտպանում են թշնամիներից, սովորեցնում են կեր հայթայթել։