5
ՁՁՁՁՁՁ ՁՁՁՁՁՁՁՁՁՁՁ Ձ ՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁՁ ՁՁՁՁՁՁ ՁՁՁՁՁՁՁ ՁՁՁՁՁ ՁՁՁՁՁ 7-2 ՁՁՁՁՁՁՁ

ձկներ

Embed Size (px)

Citation preview

Page 1: ձկներ

Ձկների կառուցվածքը և առանձնահատկությունն

երը

Գայանե Օհանյան Միջին դպրոց

7-2 դասարան

Page 2: ձկներ

Ձկները ջրային կենսակերպ վարող կենդանիներ են: Նրանք ունեն գլխի կմախք` գանգ, առանձին ողերից կազմված ողնաշար: Ըստ կմախքի կառուցվածքի `ժամանակակից ձկները բաժանում են երկու դասի` կռճիկայիններ և ոսկրայիններ: Ձկների վերնադասը իր մեջ ընգրկում է 20000-ից ավելի տեսակներ, որոնք հանդիպում են` ջրամբարներում, ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում: Ձկների մարմինը կազմված է երեք բաժնից`գլխից, իրանից և պոչից: Ձկներն ունեն նաև կենտ լողակներ`մեջքային, ենթապոչային և պոչային:

Page 3: ձկներ

Մարսողության համակարգ

Մարսողության համակարգը տարբերակված է, ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով, միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։ Ձկների մեծ մասի բերանի խոռոչում կան բազմաթիվ մանր ատամներ, որոնք կատարում են որսը բռնելու ֆունկցիա։  Տեսակների մեծ մասն ունի ստամոքս: Սննդի վերջնական մարսումը կատարվում է բարակ աղիում, իսկ չմարսված մնացորդները դուրս են գալիս հետանցքով:

Page 4: ձկներ

Շնչառության համակարգՁկները շնչում են խռիկներով: Կռճիկային ձկների խռիկները ինքնուրույն անցքերով բացվում են մարմնի մակերևույթին: Ոսկրային ձկներինը պաշտպանված են խռիկային կափարիչներով: Եթե բարձրացնենք կափարիչը, նրա տակ կերևան խռիկային աղեղները: Դրանք մի կողմից պատված են վառ կարմիր կամ վարդագույն արյան մազանոթներով հարուստ խռիկային թերթիկները, իսկ մյուս կողմում գտնվում են դեպի կլանն ուղղված խռիկային առէջները։

Page 5: ձկներ

Ձկների բազմացումը և զարգացումը

Ձկները բաժանասեռ կենդանիներ են: Ձկների մեծ մասն բազմանում է ձվադրմամբ, մի քանի տեսակներ կենդանածին են օրինակ` շնաձուկը, կատվաձուկը  և որոշ ակվարիումային ձկներ: Հայաստանի ջրավազաններում միայն համբուզիան է կենդանածին, նրա ձկնկիթի բեղմնավորումը կատարվում է էգի մարմնի խոռոչում: