7
ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ

շնչառական համակարգ

Embed Size (px)

Citation preview

Page 1: շնչառական համակարգ

ՇՆՉԱՌԱԿԱՆՀԱՄԱԿԱՐԳ

Հասմիկ Պետրոսյան

Page 2: շնչառական համակարգ

Մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունը կոչվում է շնչառություն։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար, առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք մարմին։

Page 3: շնչառական համակարգ

Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները և թոքերը ։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակություն։

Page 4: շնչառական համակարգ

Թոքերը կրծքավանդակում տեղակայված սպունգանման զույգ օրգաններ են, որոնք շնչառության միջոցով մարմինն ապահովում են թթվածնով և մարմնից դուրս են բերում ածխաթթու գազը։

Page 5: շնչառական համակարգ

( ) Թոքերը պատված են թաղանթով՝ թոքամզով պլևրա ։ Թ, , ոքամիզը պատելով յուրաքանչյուր թոքը անցնում է կրծ քավանդակի ներքին պատերի վրա և թոքի շուրջն առաջ ացնում փակ թոքամզային խոռոչ ։ Թոքամզային խոռոչու մ ճնշումը մթնոլորտայինից ցածր է։ Ճնշումների տարբե րության շնորհիվ ապահովվում է օդի անցումը թոքեր։

Page 6: շնչառական համակարգ

Թթվածինը` անցնելով ալվեոլի և արյունատար անոթի բարակ պատի միջով, ներթափանցում է օդից արյուն, իսկ ածխաթթու գազը՝ հակառակ ուղղությամբ:

Page 7: շնչառական համակարգ

չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ՝ րոպեում 14-18

շնչառական շարժում, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ րոպեում 20-25

շնչառական շարժում, ծծկեր երեխաների մոտ՝ րոպեում 40-60 շնչառական

շարժում։ Շնչառությունն անընդհատ է և կառավարվում է

նյարդային համակարգի կողմից։