13
97 ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ГЮМРИЙСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ ПЕДАГОГИЧЕСКИЙ ИНСТИТУТ ИМ. М. НАЛБАНДЯНА GYUMRI STATE PEDAGOGICAL INSTITUTE AFTER M. NALBANDYAN УЧЕНЫЕ ЗАПИСКИ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ SCIENTIFIC PROCEEDINGS Պրակ Բ Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴ 159.9 Կ. Ա. Սահակյան ՇԱԽՄԱՏԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ (ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ) Բանալի բառեր` շախմատ, ինտելեկտուալ խաղ, ուսումնական առարկա, ստեղծագործական մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադ- րություն, երևակայություն, համբերատարություն, բարձր ինքնագնահատական: Ключевые слова: шахматы, интеллектуальная игра, школьный предмет, творческое мышление, логика, память, внимание, воображение, выносливость, высокая самооценка. Keywords: chess, an intellectual game, school subject, creative thinking, logics, memory, attention, imagination, patience, high self-esteem. Ըստ ուսումնասիրության՝ «Շախմատ» ուսումնական առարկայի նպա- տակը երեխաների շրջանում ստեղծագործ մտածողություն զարգացնելն է: Շախմատը՝ որպես ինտելեկտուալ խաղ, զարգացնում է հոգեբանական մի շարք հատկություններ, ինչպիսիք են` հիշողությունը, ուշադրությունը, կամքը, համա- գործակցությունը, չհանձնվելու ձգտումը, որոշում կայացնելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը և պատասխանատվությունը: Այս հետա- զոտության մեջ կարևորվում է այն գաղափարը, որ շախմատը սովորեցնում է ընդունել պարտությունը, այն զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի կողմից, և անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից: Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հանրակրթական դպրոց- ներում շախմատը դասավանդման պարտադիր առարկա է: Այդ նախաձեռնու- թյունն արդեն տվել է իր արդյունքը. ընդամենը երեք միլիոն բնակչություն ունե- ցող Հայաստանը շախմատային գերտերություն է: 2015 1

Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

  • Upload
    others

  • View
    1

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

97

ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ГЮМРИЙСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ ПЕДАГОГИЧЕСКИЙ ИНСТИТУТ ИМ. М. НАЛБАНДЯНА

GYUMRI STATE PEDAGOGICAL INSTITUTE AFTER M. NALBANDYAN

У Ч Е Н Ы Е З А П И С К И Գ Ի Տ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր S C I E N T I F I C P R O C E E D I N G S

Պրակ Բ

Выпуск Б

Issue B

Հ Ո Գ Ե Բ Ա Ն Ո ւ Թ Յ Ո ւ Ն

ՀՏԴ 159.9

Կ. Ա. Սահակյան

ՇԱԽՄԱՏԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

(ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)

Բանալի բառեր` շախմատ, ինտելեկտուալ խաղ, ուսումնական առարկա,

ստեղծագործական մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադ-

րություն, երևակայություն, համբերատարություն, բարձր ինքնագնահատական:

Ключевые слова: шахматы, интеллектуальная игра, школьный предмет,

творческое мышление, логика, память, внимание, воображение, выносливость,

высокая самооценка.

Keywords: chess, an intellectual game, school subject, creative thinking, logics,

memory, attention, imagination, patience, high self-esteem.

Ըստ ուսումնասիրության՝ «Շախմատ» ուսումնական առարկայի նպա-

տակը երեխաների շրջանում ստեղծագործ մտածողություն զարգացնելն է:

Շախմատը՝ որպես ինտելեկտուալ խաղ, զարգացնում է հոգեբանական մի շարք

հատկություններ, ինչպիսիք են` հիշողությունը, ուշադրությունը, կամքը, համա-

գործակցությունը, չհանձնվելու ձգտումը, որոշում կայացնելու ունակությունը,

տրամաբանական մտածողությունը և պատասխանատվությունը: Այս հետա-

զոտության մեջ կարևորվում է այն գաղափարը, որ շախմատը սովորեցնում է

ընդունել պարտությունը, այն զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի

կողմից, և անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից:

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հանրակրթական դպրոց-

ներում շախմատը դասավանդման պարտադիր առարկա է: Այդ նախաձեռնու-

թյունն արդեն տվել է իր արդյունքը. ընդամենը երեք միլիոն բնակչություն ունե-

ցող Հայաստանը շախմատային գերտերություն է:

2 0 1 5 № 1

Page 2: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

98

Շախմատ առարկայի մուտքը դպրոց պայմանավորված է շախմատի

նկատմամբ մեր ժողովրդի ունեցած հսկայական հետաքրքրությամբ ու պաշտա-

մունքով, նաև հաղթանակների ավանդույթներով։ Մյուս կողմից՝ շախմատը

զարգացնում է երեխայի տրամաբանությունը:

2011 թ. Հայաստանում շախմատը պարտադիր ուսուցման առարկա դար-

ձավ երկրորդ և երրորդ դասարանների համար: Այս շախմատային նախաձեռ-

նությունն ուղղված է ոչ միայն երիտասարդ տաղանդների որոնմանը, այլև երե-

խաների ընդհանուր մտավոր ունակությունների զարգացմանը:

«Շախմատ» առարկայի դասավանդման նպատակը երեխաների շրջա-

նում ստեղծագործ մտածողություն զարգացնելն է: Շախմատը մարդու մեջ տար-

բեր ունակություններ է զարգացնում, որոշում կայացնելու, ռազմավարություն

մշակելու ունակություն, տրամաբանական մտածողություն և պատասխանատ-

վություն: 7, 8 և 9 տարեկան երեխաների համար խաղերի միջոցով ուսուցանումն

ավելի արդյունավետ ու օգտակար է, իսկ շախմատն արդեն իսկ խաղ է, որը մար-

զում է ուղեղի շատ հատվածներ [6]: Շախմատը զարգացնում է երեխաների

ստեղծագործական մտածողությունը, համեմատական վերլուծության կարողու-

թյունը, նպաստում նրանց անհատականության ձևավորմանը [4]:

Շախմատը զուգորդում է հաղթանակի ձգտումն ու կամքը՝ մի կողմից, և

անվրեպ ուշադրությունը մանրուքների հանդեպ՝ մյուս կողմից: Այն մարդուն

սովորեցնում է մտքի ու երկարաժամկետ հաշվարկի մշակույթ [5]: Այն պարտա-

դրում է խորապես հարգել խաղընկերոջը: Վերջապես, շախմատն ընդհանուր

լեզու և մշակույթ է միլիոնավոր մարդկանց համար: Շախմատը մշակույթների և

քաղաքակրթությունների երկխոսության լավագույն միջոցներից է:

Շախմատով զբաղվող երեխաներն աչքի են ընկնում մտքի ճկունությամբ,

ստեղծագործելու ունակությամբ, վերլուծելու կարողությամբ, ճկուն և կուռ տրա-

մաբանությամբ և, բացի այդ, կարողանում են բարդ իրավիճակներում արագ

կողմնորոշվել: Նրանք արդեն վաղ տարիքում սովորում են հաղթել և պարտվել:

Նրանց մեջ ձևավորվում է արդարության գաղափարը: Բացի այն, որ շախմատը

զարգացնում է մարդու մտավոր կարողությունը, նաև նպաստում է երևակայու-

թյան աճին, մարզում հիշողությունը [11]: Շախմատով զբաղվողներն ավելի համ-

բերատար են լինում:

Շախմատի ներդրումը դպրոցում շախմատիստ պատրաստելու նպատակ

չի հետապնդում։ Այն զարգացնում է երեխաների մտածողությունը և ինտելեկտը,

մի շարք հոգեբանական հատկություններ, ինչպիսիք են` կամքը, համագործակ-

Page 3: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

99

ցությունը, պայքարելու, չհանձնվելու ձգտումը, սովորեցնում է նստել կարողա-

նալ ժամանակի ընթացքում [7]։ Շախմատը հնարավորություն է տալիս խաղի

միջոցով կենտրոնացնելու երեխայի միտքը: Շախմատն արդար խաղ է ու յուրա-

քանչյուր մարդու տալիս է արդարության զգացում, ստեղծագործելու ձիրք և

ճիշտ տրամաբանություն: Այն բոլորի մեջ էլ սերմանում է սառը դատողություն,

համբերատարություն, սովորեցնում է հաղթել, բայց միևնույն ժամանակ էլ

պատրաստ լինել պարտությանը:

Շախմատով զբաղվող երեխան կամ երիտասարդը շատ ավելի կազմա-

կերպված և արագ է կողմնորոշվում տարբեր իրավիճակներում: Կարևոր չէ, թե

աշակերտներից քանիսը կդառնան շախմատիստ, կարևորը, որ նրանք ունենան

այս հատկությունները:

Շախմատը մարդու մեջ դաստիարակում է նպատակամղվածություն, կար-

գապահություն և համակարգվածություն: Զարգացնում է երեխաների տրամա-

բանությունը, հիշողությունը, երևակայությունն ու կամքը, ռացիոնալ մտածելու

կարողությունը [6]:

6-7 տարեկան հասակը լավագույնն է համարվում հիշողության, ուշադ-

րության և մտածողության գործընթացների զարգացման համար, և մանկավար-

ժը բացառիկ հնարավորություն ունի շախմատի օգնությամբ նպատակաուղղ-

ված ազդելու այդ բոլոր գործընթացների զարգացման վրա [7]:

Հոգեբանությունը շախմատի անբաժանելի մասն է: Աշխարհի ուժեղա-

գույն շախմատիստները հատուկ ուշադրություն են դարձնում հոգեբանական

պատրաստվածությանը:

Կան մի քանի պատճառներ, որոնց հետևանքով շախմատը լայն տարա-

ծում ստացավ երեխաների զբաղվածության շրջանակներում: Սրա վառ

օրինակն է այն երևույթը, որին ականատես ենք եղել Գյումրու դպրոցներում:

Մյուս առարկաների ուսուցիչները նախանձախնդրությամբ են վերաբերվում

շախմատ առարկային՝ փաստելով, որ վերջինիս աշակերտներն ավելի լավ են

պատրաստվում, քան իրենց առարկաներին: Խաղը հետաքրքրաշարժ է: Այն

երեխայի մեջ զարգացնում է այնպիսի որակներ, առանց որոնց դժվար է կայանալ

ժամանակակից կյանքում` բանականությունն ու վերլուծական ընդունակու-

թյունները, կամքն ու ուշադրությունը, հիշողությունն ու ոչ ստանդարտ մտածե-

լակերպը, հաղթանակի ձգտումն ու առողջ պատվասիրությունը:

Մեր կողմից անցկացվել են մի քանի հոգեբանական թեստեր և հարցա-

րաններ Գյումրու թիվ 7, 9 և 11 դպրոցներում 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների

աշակերտների հետ: 4-րդ դասարանցիներին շախմատ չի դասավանդվում

Page 4: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

100

(ստուգիչ խումբ): Ընտրված մեթոդիկաները միտված են պարզելու երեխաների

մտավոր ընդունակությունները, իմացական գործընթացների որակական հատ-

կանիշները՝ ուշադրության արդյունավետությունը, մեխանիկական հիշողու-

թյան ծավալը, դիտողականությունը: Կիրառել ենք նաև դիտման և հարցազրույ-

ցի մեթոդները: Օգտագործվող մեթոդիկաներն են՝ ուշադրության արդյունավե-

տության ուսումնասիրման թեստերը, որոնք նախատեսված են ուշադրության

կայունության, բաշխման և տեղափոխման հատկանիշների գնահատմանը, դի-

տողականության թեստը, մեխանիկական հիշողության թեստը, Ռավենի գու-

նային մատրիցաների թեստը, որը հետազոտում է անալիզի և սինթեզի գործ-

ընթացների ձևավորվածությունը, մտավոր զարգացածության մակարդակը մեն-

տալ տարիքի երեխաների մոտ (1-4-րդ դասարան), դպրոցական տագնապայնու-

թյան մակարդակի գնահատումը Ֆիլիպսի հարցարանով [8]: Վերջինս թույլ է

տալիս հետազոտել դպրոցի հետ կապված տագնապայնության մակարդակն ու

բնույթը կրտսեր և միջին դպրոցական տարիքում:

Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ

շախմատով զբաղվող երեխաների մոտ նկատվում է իմացական գործընթացնե-

րի՝ ուշադրության և հիշողության զարգացման դրական տեղաշարժեր: Իբրև

հետևանք՝ նրանք, որպես կանոն, լավ են սովորում դպրոցում, խոհեմ են և հա-

մառ: Բարձր ինքնագնահատական ունեն, նրանց տագնապայնության մակար-

դակը ցածր է, իրենց չեն կորցնում որևէ դժվարության բախվելիս, կարողանում

են գտնել հիմնախնդրի օպտիմալ լուծումը:

Ոչ բոլորը գիտեն շախմատի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոխա-

դարձ կապի մասին[10]: Երիտասարդ խաղացողները, որպես կանոն, հրաշալի

ծրագրավորողներ են դառնում: Սա վկայում է, որ շախմատը համընդհանուր

զարգացնող ազդեցություն է ունենում երեխաների մտավոր ընդունակություն-

ների վրա [1]: Ինչ մասնագիտություն էլ որ ընտրի երեխան, շախմատը նրա կյան-

քում զարգացած բանականության հետք կթողնի: Մեր կողմից անցկացված Ռա-

վենի մատրիցաների միջոցով պարզվել է, որ 3-րդ դասարանի աշակերտները,

որոնք արդեն երկրորդ տարին է, որ անցնում են շախմատ, ցուցաբերում են մտա-

վոր գործընթացների բարձր ցուցանիշներ՝ համեմատած 4-րդ դասարանի աշա-

կերտների հետ: Հետազոտվել են թիվ 11 դպրոցի III-բ դասարանի 18 աշակերտ-

ներ և IV-ա դասարանի 20 աշակերտներ: Հետազոտության արդյունքները ցույց

տվեցին, որ չնայած տարիքային տարբերությանը, տվյալ տարիքային խմբի հա-

մար բարձր զարգացած ինտելեկտի ցուցանիշներ (8-10 բալ հավաքած) դրսևորել

են թվով 9 աշակերտ 3-րդ դասարանից և թվով 7 աշակերտ 4-րդ դասարանից:

Page 5: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

101

Արդյունքները ներկայացնում ենք ստորև աղյուսակի և գրաֆիկի տեսքով: Գրա-

ֆիկում հորիզոնական առանցքին նշված են թեստի արդյունքները՝ բալերով,

ուղղահայաց առանցքին՝ հետազոտվող աշակերտների քանակը:

Աղյուսակ 1

Հետազոտության արդյունքները`ըստ Ռավենի մատրիցաների

3-րդ դաս.

/հետազոտվող

4-րդ դաս.

/հետազոտվող

10 բալ 2 1 10վ

8-9 բալ 7 6 21-30վ

6-7 բալ 6 6 31-40վ

4-5բալ 2 5 41-50վ

2-3 բալ 1 2 51-60վ

0-1բալ 0 0 ավել 60վ

18 20

Գրաֆիկ 1

Շախմատը երեխային սովորեցնում է տիրապետել հույզերին, զարգացնել

տրամաբանական մտածողությունը: Շախմատը էական դեր է կատարում անձի

զարգացման գործընթացում:

Որոշ ծնողների կարծիքով, այս տարիքը դեռ վաղ է շախմատն սկսելու

համար: Այս առիթով հարկ ենք համարում փաստել, որ զարգացման հոգեբա-

0

1

2

3

4

5

6

7

10բալ 8-9 բալ 6-7 բալ 4-5բալ 2-3 բալ 0-1բալ

3-րդ դաս.

4-րդ դաս.

Page 6: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

102

նության հասկացություններից մեկը` սենզիտիվությունը, վերաբերում է որոշա-

կի ներգործությունների նկատմամբ զգայունակությանը: Այսպես, օրինակ` լե-

զուների նկատմամբ ամենամեծ սենզիտիվությունը 2–3 տարեկան երեխաների

մոտ է, 5 տարեկաններն ավելի հեշտ ու ավելի լավ են սովորում կարդալ, քան այլ

տարիքի երեխաները: Երեխաները սպունգի նման կլանում են տպավորություն-

ները, գիտելիքները, բայց ոչ միշտ են անմիջապես ցուցաբերում արդյունքները:

Հետևաբար շախմատն սկսելու սենզիտիվ տարիքն էլ ընտրված է մտավոր

ունակությունների համապատասխան ցուցանիշներից դուրս գալով [9]:

Այնուամենայնիվ, շախմատով տարված ոչ բոլոր երեխաներն են չեմպիոն

դառնում: Այդ իսկ պատճառով մեծամասնության համար կարևոր է շախմատին

վաղ ծանոթության երկրորդ պատճառը` մեծացնել բազմակողմանի և ներդաշ-

նակ զարգացած երիտասարդ [2]:

Ի մի բերելով կարող ենք նշել, որ շախմատը միաժամանակ լուծում է մի

քանի խնդիր.

Իմացական` ընդլայնում է երեխայի մտահորիզոնը, սովորեցնում է մտածել,

հիշել, համեմատել, ընդհանրացնել, կանխատեսել սեփական գործունեության

արդյունքները, կողմնորոշվել հարթության վրա, ինչը, համենայն դեպս,

կարևոր է բնական գիտությունների համար, զարգացնում է հնարամտությունը

և տրամաբանական մտածողությունը: Մեխանիկական հիշողության թեստն

անցկացվել է 2-րդ և 3-րդ դասարանցիների մոտ, և պարզվել է, որ 3-րդ դա-

սարանցիները, ովքեր արդեն մեկ տարի անցել են շախմատի դասընթացներ,

մեծ արդյունք են ցուցաբերում հիշողության թեստերում: Ստորև ներկայացնում

ենք մեխանիկական հիշողության թեստի արդյունքներն աղյուսակի և գրաֆիկի

տեսքով: Գրաֆիկում հորիզոնական առանցքին նշված են թեստի արդյունք-

ները՝ բալերով (մտապահվող թվերի քանակը), ուղղահայաց առանցքին՝ հե-

տազոտվող աշակերտների քանակը:

Աղյուսակ 2

Մեխանիկական հիշողության թեստի արդյունքները

3-րդ դաս.

/հետազոտվող

2-րդ դաս.

/հետազոտվող

1-2 թիվ 1 2

3-4 թիվ 4 8

5-7 թիվ 8 6

8 և ավելի 3 1

Ընդամենը՝ 16 աշ. 17 աշ.

Page 7: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

103

Գրաֆիկ 2

Ավելացնենք նաև դիտողականության թեստի արդյունքները: Հետազո-

տությանը մասնակցել են թիվ 9 դպրոցի II-ա, բ դասարանների 45 և IV-ա դասա-

րանի 21 աշակերտներ: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ բարձր

ցուցանիշ դրսևորել են 2-րդ դասարանի աշակերտները (56%)՝ ստուգիչ խմբի

հետ համեմատած (39%): Ստորև ներկայացնում ենք դիտողականության թեստի

արդյունքներն աղյուսակի և գրաֆիկի տեսքով: Գրաֆիկում հորիզոնական

առանցքին նշված են թեստի արդյունքները՝ բալերով (նկարների քանակը),

ուղղահայաց առանցքին՝ հետազոտվող աշակերտների քանակը:

Աղյուսակ 3

Դիտողականության թեստի արդյունքները

2-րդ դաս. /7-8 տար./

/հետազոտվող

4-րդ դաս./9-10 տար./

/հետազոտվող

14-18 նկար 2 (4%) 2 (9%)

20-24 նկար 5 (11%) 4 (19%)

26 նկար 13 (29%) 7 (33%)

30 նկար 25 (56%) 8 (39%)

Ընդամենը՝ 45 աշ. 21 աշ.

0

1

2

3

4

5

6

7

8

1-2 թիվ 3-4 թիվ 5-7 թիվ 8 և

ավելի

3-րդ դաս.

2-րդ դաս.

Page 8: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

104

Գրաֆիկ 3

Դաստիարակչական խնդիր. զարգացնում է նպատակաուղղվածությունը, դի-

մադրողականությունը, կամքը, նստաջանությունը, տոկունությունը, ինչպես

նաև ուշադրությունն ու հավաքվածությունը: Շախմատով զբաղվող երեխան

դառնում է ինքնաքննադատ, սովորում է ինքնուրույն մտածել, որոշումներ ըն-

դունել, պայքարել մինչև վերջ, չընկճվել անհաջողություններից: Ներկայաց-

նենք ուշադրության արդյունավետության ուսումնասիրման թեստի արդյունք-

ները: Հետազոտությունն անցկացվել է թիվ 7 դպրոցի III-բ դասարանի 20 աշա-

կերտների հետ: Արդյունքներն՝ աղյուսակի և գրաֆիկի տեսքով: Գրաֆիկում

հորիզոնական առանցքին նշված են թեստի արդյունքները՝ բալերով (նշան-

ների քանակը), ուղղահայաց առանցքին՝ հետազոտվող աշակերտների քա-

նակը:

Աղյուսակ 4

Ուշադրության արդյունավետության թեստի արդյունքները

3-րդ դաս.

/հետազոտվող

4-րդ դաս.

/հետազոտվող

200-300 նշան 0 0

300-400 նշան 2 1

400-500 նշան 4 8

600 և ավելի նշան 14 12

Ընդամենը՝ 20 աշ. 21 աշ.

0

5

10

15

20

25

14-18

նկար

20-24

նկար

26

նկար

30

նկար

2-րդ դաս. /7-8 տար./

4-րդ դաս./9-1o տար./

Page 9: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

105

Գրաֆիկ 4

Էսթետիկական խնդիր. հարստացնում է երեխայի ներքնաշխարհը, զարգաց-

նում է երևակայությունը, սովորեցնում ուրախանալ գեղեցիկ համադրություն-

ներով:

Շտկողական խնդիր. օգնում է գերակտիվ երեխաներին հանգիստ և հավա-

սարակշռված դառնալու, սովորեցնում է տևականորեն կենտրոնանալ մեկ գոր-

ծունեության վրա: Օգնում է տիրապետելու սեփական անհանգստությանն ու

տագնապայնությանը: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ 3-րդ

դասարանի աշակերտները, որոնք արդեն 1 տարի է, զբաղվում են շախմատով,

ցուցաբերում են ընդհանուր տագնապայնության ցածր մակարդակ՝ 2-րդ դա-

սարանի աշակերտների համեմատ: Ներկայացնում ենք դպրոցական տագնա-

պայնության մակարդակի գնահատման արդյունքները Ֆիլիպսի հարցարա-

նով: Հետազոտությանը մասնակցել են թիվ 7 դպրոցի II-ա դասարանի 24, թիվ

11 դպրոցի II-գ,դ դասարանների 35 և թիվ 7 դպրոցի III-բ դասարանի 20 աշա-

կերտներ: Արդյունքները՝ աղյուսակի և գրաֆիկի տեսքով: Գրաֆիկում հորիզո-

նական առանցքին նշված են թեստի արդյունքները՝ տագնապայնության սանդ-

ղակների բարձր ցուցանիշները, ուղղահայաց առանցքին՝ հետազոտվող աշա-

կերտների քանակը՝ հաշվարկված տոկոսներով:

Աղյուսակ 5

Դպրոցական տագնապայնության մակարդակի

գնահատման արդյունքները

2-րդ դաս. 3-րդ դաս

միջին ընդհանուր տագնապայնություն 38% 32%

հաջողության հասնելու ֆրուստրացիա 52% 40%

0

2

4

6

8

10

12

14

200-300

նշան

300-400

նշան

400-500

նշան

600 և ավելի

նշան

3-րդ դաս.

4-րդ դաս.

Page 10: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

106

ինքնարտահայտման վախ 55% 42%

վախ գիտելիքների ստուգումից 40% 42%

վախ շրջապատի սպասումները չարդարացնելուց 40% 32%

վախ ուսուցիչների հետ հարաբերություններում 60% 50%

Գրաֆիկ 5

Մարդը պարտություններ ու ձախողություններ է ունենում իր ողջ կյանքի

ընթացքում: Լինում են մեծ և փոքր պարտություններ: Բայց բացարձակապես

առանց դրանց անհնար է թեկուզ մեկ օր անցկացնել որևէ գործունեության ոլոր-

տում: Շատ կարևոր հանգամանք է պատվով պարտվելը, պարտվել կարողա-

նալը: Այս պարագայում գործում է ‹‹հաճելին չի կարող սարսափելի լինել››

սկզբունքը: Պետք է սովորել շախմատից հաճույք ստանալ, վերջիվերջո, այն

միայն խաղ է: Երբ երեխան ինչ-որ բան հաճույքով է անում, ապա ինքնաբերա-

բար բացառվում են նյարդայնությունը, վախը և հուզվածությունը: Հարցի նկատ-

մամբ կենդանի հետաքրքրությունը կատարելագործման դրդապատճառներ է

հաղորդում:

Ովքեր միշտ պարտավորված են զգում հաղթող լինել, սովորաբար մեծ

բարձունքի չեն հասնում: Այս երեխաները ենթագիտակցորեն համոզված են, որ

անհաջողության դեպքում ասես ողջ աշխարհը կծիծաղի իրենց վրա: Նրանք վա-

խենում են պարտվելուց, և այդ վախը խանգարում է նրանց ամբողջովին իրաց-

վելուց: Պետք է որոշակի միջոցառումներ կիրառել, որպեսզի շախմատի դասերն

0%10%20%30%40%50%60%70%

2-րդ դաս.

3-րդ դաս

Page 11: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

107

այս երեխաների համար չդառնան ձանձրալի զբաղմունք: Միևնույն ժամանակ

հաղթանակները չեն կարող լիակատար բավարարվածություն պատճառել:

Հարկավոր է ընդունել պարտությունը, որքան էլ որ այն նվաստացուցիչ

լինի: Հարկավոր է շարունակ ինքնակատարելագործվել: Որևէ պարտությունից

հետո հարկավոր է դրա պատճառների վերլուծություն անցկացնել և այլևս

չկրկնել հայտնաբերված սխալները: Այս գործընթացը երեխայի հետ պետք է

հետաքրքրությամբ և ստեղծագործաբար անցկացնել: Սա կատարելագործման

հանգուցային գործոնն է: Առանց սրա սխալներն ու պարտությունները կարող են

կրկնվել: Երբ երեխան կսովորի հաջորդ անգամ չկրկնել նախկին սխալը և

դրանով իսկ հասնել հաջողության, սա նրան մեծ ոգևորություն կպարգևի:

Հարկավոր է սովորել պարտությունից ըստ արժանվույն դուրս գալ: Այս

պարագայում ամեն ինչ փոխվում է: Այստեղ երեխան սովորում է պահպանել

ինքնատիրապետումը և բարձր ինքնագնահատականը, հավաքագրել բոլոր

ուժերը հետագայի համար, դրականորեն վերաբերվել հակառակորդներին:

Երեխաները տարբեր են: Տարբեր կերպ են արձագանքում անհաջողու-

թյանը, այդ պատճառով հրատապ են դառնում երեխաների հոգեբանական

պատրաստվածությունը և անհատական հատկանիշների զարգացումը:

Շախմատ խաղալով՝ երեխաները չընկճվելու սովորություն են ձեռք բե-

րում և հուսալով բարենպաստ փոփոխությունների՝ ժրաջանորեն շարունակում

նոր հնարավորությունների որոնումները: Խաղը հնարավորություն է տալիս

թվացյալ դժվարություններից ելք գտնելու ընդունակությունների զարգացման

համար: Շախմատում նույնիսկ համեստ հաջողությունը կարող է բարձրացնել

սեփական ուժերի նկատմամբ հավատը, իսկ անուշադրությունը` հանգեցնել

կորուստների:

К. А. Саакян

Шахматы в школах Ширакского региона

(психологический очерк)

По данным опроса цель шахматы, как школьного предмета, является

развитие детского творческого мышления. Шахматы как интеллектуальная игра,

развивает ряд психологических особенностей: таких как память, внимание, воля,

сотрудничество, стремление не сдаваться, способенность принимать решения,

логическое мышление и ответственность. Это исследование подчеркивает идею,

что шахматы учит признать поражение, тот сочетает стремление победы и волю с

одной стороны, и безошибочное внимание на деталях с другой стороны.

Page 12: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

108

K. A. Sahakyan

Chess at Schools of Shirak Regions

(psychological review)

According to the survey the aim of chess as a school subject is the development

of children’s creative thinking. Chess, as an intellectual game, develops a series of

psychological features such as: memory, attention, willpower, cooperation, the pursuit

of not giving up, the ability of making decisions, logical thinking and responsibility.

The idea that chess teaches to admit the defeat, associates the longing of victory and

willpower on one hand and the unfailing attention on the details on the other hand is

of great importance in this research.

Գ ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն

1. Դավթյան Թ., Սովորում ենք շախմատ խաղալ 4, Եր.: Շաղիկ, 1995, 144 էջ:

2. Դավթյան Թ., Սովորում ենք շախմատ խաղալ 3,Եր.: Շաղիկ, 1995, 144 էջ:

3. Գասպարյան Ս., Շախմատի հանրագիտարան,Եր.: Արեգ, 2006, 188 էջ:

4. Анишева В.Е. Методические особенности индивидуализированного началь-

ного обучения шахматам детей младшего школьного возраста: дис. ... канд. пед.

наук / Анишева Варвара Евгеньевна; РГАФК. М.: 2002. 163 с.

5. Волокитин Андрей, Грабинский Владимир, «Самоучитель для вундеркиндов»,

Изд. Москва. «Рипол Классик», 2009, 192 с.

6. Габбазова А.Я. Интеллектуальное развитие детей младшего школьного возраста

в процессе обучения шахматной игре: Дис. ... канд. психол. наук: 19.00.07. М.:

2005. 151 c.

7. Гершунский Б.С. Образовательно-педагогическая прогностика. Теория, мето-

дология, практика: Учебное пособие, М.: Флинта: «Наука», 2003. 768 с.

8. Карелин А. Большая энциклопедия психологических тестов., М.: Эксмо, 2007.

416 с.

9. Костров В, Давлетов Д. Шахматный учебник для детей и родителей. В 2 частях.

Часть 1. Изд: Russian Chess House, 2012. 128 с.

Page 13: Պրակ Բ 1 Выпуск Б Issue B ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ ՀՏԴgspi.am/media/journal/2015n1b/11.pdfթյունը, նպաստում նրանց անհատականության

109

10. Полоудин В.А. Обучение игре в шахматы с применением компьютерных

технологий как комплексное средство повышения интеллектуальных и

игровых способностей младших школьников: дис. ... канд. пед. наук: 13.00.04 /

Полоудин Виталий Александрович; РГУФК. М.: 2007. 192 с.

11. Сухин И.Г. Учебный предмет “Шахматы” в школе как инструмент развития

мышления: История, методология, научные исследования и опыт внедрения. –

Германия: LAP Lambert Academic Publishing, 2012. 280 с.

Տեղեկություններ հեղինակի մասին

Սահակյան Կարինե Արամի - հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ, Գյումրու պետական

մանկավարժական ինստիտուտ, հոգեբանության ամբիոնի վարիչ,

E-mail: [email protected]

Տրվել է խմբագրություն 16. 12. 2014