16
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 4: ԳՅՈՒՏ ԿՐԿԵՍԻ ՀԱՄԱՐ Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը Պատմության առաջին մասը: Ինչ է տեղի ունեցել մինչ այդ Պատմության երկրորդ մասը: Գյուտ կրկեսի համար Առաջադրանքի Մի նորարարություն մտածեք կրկեսի համար նկարագրությունը: Առաջադրանք 1: Ստեղծել էներգիա-կրկես գրաֆիկական պատկերը Առաջադրանք 2: Գյուտ մտածել կրկեսի համար ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong Learning Programme

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹ 4:

ԳՅՈՒՏ ԿՐԿԵՍԻ ՀԱՄԱՐ

Տպել աշակերտների համար նախատեսված փաթեթը

Պատմության առաջին մասը: Ինչ է տեղի ունեցել մինչ այդ

Պատմության երկրորդ մասը: Գյուտ կրկեսի համար

Առաջադրանքի Մի նորարարություն մտածեք կրկեսի համար

նկարագրությունը:

Առաջադրանք 1: Ստեղծել էներգիա-կրկես գրաֆիկական պատկերը

Առաջադրանք 2: Գյուտ մտածել կրկեսի համար

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ

ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԸ

ԵՎ ԱՐԵՎԻ ԱՆԻՎԸ

Copyright The Inventors Edition 2014 |version 2.0 Lifelong

Learning Programme

Page 2: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի
Page 3: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի
Page 4: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

2 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS 2

ՄԱՍ 1:

ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ

Նադինը, Իսահակը և Ջիմին մի հիանալի վայր են հայտնաբերել․լքված գործարան,

որտեղ նրանք կարող են հանգիստ խաղալ։ Նույն գործարանում է նաև մի

երիտասարդ տղամարդ, որը գաղտնի աշխատում է իր վերջին գյուտի վրա։ Սիմոնը

էլեկտրական մեքենա է ստեղծում «Արևային» անունով։

Հարուստ մարդիկ ցանկություն են հայտնել օգնել Սիմոնին վաճառել մեքենան։

Սակայն նախ նա պետք է էներգիայի լավագույն աղբյուրը գտնի։ Այդ աղբյուրն

ընդունակ է Սիմոնի էլեկտրական մեքենան վերածելու մեծ հաջողության։

Ամենայն հավանականությամբ, Ջորջ անունուվ առյուծներ վարժեցնողն արդեն

գտել է այդ աղբյուրը։

Սիմոնը Ջորջին փնտրելիս հայտնվում է կրկեսում։ Այնտեղ նա իմանում է, որ

առյուծներ վարժեցնողը տարիներ է լքել է կրկեսը։ Ոչ-ոք չգիտի, թե նա որտեղ է։

Սակայն բարեբախտաբար Սիմոնին օգնության է գալիս Աիշան։ Նա Ջորջի

զարմուհին է և բացիկներ էր ստացել իր քեռուց։ Աիշան և Սիմոնը ճամփորդության

են մեկնում «Արևային» էլեկտրական մեքենայով։ Նրանք գնում են բացիկների

հետքերով, հանդիպում մարդկանց, որոնք հատուկ գյուտեր են արել

էլեկտրականություն ստեղծելու ոլորտում։

Երկար ճամփորդությունից հետո Աիշան և Սիմոնը գտնում են քեռի Ջորջին հին

հողմաղացում։ Քեռի Ջորջն ասում է նրանց, որ թաքնվում է մարդկանցից, որոնք

սպառնում են սպանել իրեն։ Ակնհայտ է, որ կա մեկը, ով չի ցանկանում, որ նա գտնի

էներգիայի լավագույն աղբյուրը։

Քեռի Ջորջը լսում է իր զարմուհու և Սիմոնի պատմությունները։ Նա խիստ

տպավորված է «Արևայինով»։ Արևային անիվներով մեքենան կարող է լիցքավորվել

ճանապարհին արևային, երկրաջերմային և քամու էներգիաներով։ Շնորհիվ «Արևայինի»

արևային անիվների՝ քեռի Ջորջը փայլուն հայտնագործություն է կատարում՝ չկա

էներգիայի լավագույն եզակի աղբյուր։ Աղբյուրը էներգիաների միասնական ցանցն է։

Նրանք այդ ցանցն անվանում են «Արևի Անիվը»։

Page 5: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի Անիվը»։ Իսկ որտե՞ղ են կրկեսի

դերասանները ներկայացնում իրենց նոր գյուտերը։ Իհարկե, կրկեսում։

Սիմոնն իր ընկերներին կանչում է այդ լքված գործարան և հարցնում, թե արդյոք

կարող են նրանք սկսել նոր կրկեսային շոուի նախապատրաստական

աշխատանքները։ Ժամանակը սուղ է։ Եվ մինչ Ջորջը, Աիշան և Սիմոնը հասնեն

լքված գործարան, Իսահակը, Ջիմին և Նադինն աշխատում են իրենց գյուտի վրա։

Page 6: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

4 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

ՄԱՍ 2:

ԳՅՈՒՏ ԿՐԿԵՍԻ ՀԱՄԱՐ

Պարանի վրա մի բարդ հանգույց կա։ Իսահակը ծայրն ամրացնում է լքված գործարանի

սյաներից մեկին։

- Ամուր պահեք այն, ես կամրացնեմ կավիճը,- ասում է Նադինը։

- Շատ լավ, այնուհետև ես շրջան կնկարեմ սյան շուրջ։

Շատ ճշգրիտ, լեզուն մի փոքր դուրս հանած, Իսահակը հատակին մի մեծ շրջան է նկարում։

Նադինը հետևում է։

- Այս շրջանը ճիշտ կրկեսի հրապարակի չափն ունի,- ասում է Իսահակը։

Ներս է մտնում Ջիմին։

- Ինչպես տեսնում եմ, դուք որոշել եք ճոճանակավոր վագոնի համար ռելսերի տեղը,- ասում է

նա։

Ինչպես կարող եք կռահել անվանումից, ճոճանակավոր վագոնը մեծ վագոն է անիվների վրա։

Երբ ճոճանակը վերև-ներքև է շարժվում, վագոնը տեղաշարժվում է ռելսերով։

Ջիմին մի մեծ սայլ է քաշ տալիս։ Սայլի վրա երկու կորություն ունեցող խողովակ կա, որոնք

կոճափայտերով ամրակցված են միամյանց։

- Ես ամրացրել եմ միմյանց ռելսերը,- ասում է նա։

- Դու դա ինքնուրու՞յն ես արել,- հարցնում է Իսահակը։

Իսահակը որոշ ժամանակ նայում է Ջիմիին։ Նա և Ջիմին նույն տարիքի են, սակայն Ջիմին

արդեն կարողանում է ամենատարբեր գործերն ինքնուրույն գլուխ բերել։

Նրանք բարձրացնում են ռելսերը սայլից և տեղադրում ճիշտ կավճի ուրվագծով։ Ջիմին

գոհունակությամբ գլխով է անում․

- Հիանալի է։

- Եթե շտապենք, կարող ենք փորձարկել ճոճվող վագոնը մինչև նրանք տեղ հասնեն։

- Նրանք երկու ժամից ասյտեղ կլինեն։ Ես կհետևեմ դիտասենյակից,- առաջարկում է

Ջիմին։

Մի փոքր ավելի ուշ Նադինը և Իսահակը փորձարկում են ճոճանակավոր վագոնը։ Նադինը

նստում է Իսահակի դիմաց։ Իսահակը շատ ոգևորված էր։ Ճոճանակը վերև-ներքև է շարժվում և

վագոնը սկսում է տեղաշարժվել։

- Այդքան մի վախեցիր, դու ինքդ ես վագոնը ստեղծել,- ասում է Նադինը,- իսկ ինչպե՞ս ծագեց

այդ գաղափարը։

Իսահակն երջանիկ է, որ Նադինն այդ հարցը տվեց։ Նա անչափ հպարտ է իր գյուտով։

Page 7: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

5 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

- Ես մտածում է էներգիայի և ջրի մասին․ալիքների մասին, որոնք վերև-ներքև են շարժվում,

ճիշտ ճոճանակի պես։ Եվ այդպես առաջացավ ճոճանակավոր վագոնի գաղափարը։

Վագոնը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ալիքները էներգիայի վերածել Արևի Անիվի

համար։

Այն պահին, երբ Նադինը սկսում է հրել ճոճանակը, նրանք վախենում են, քանի որ միանում է

լքված գործարանի անվտանգության ազդանշանը։ Նադինը դադարեցնում է ճոճը, որ վագոնն

աստիճանաբար դադարի շարժումը:

- Մենք պետք է միաժամանաաաաա՜ ակ ցատկենք,- բղավում է Իսահակը։

Նադինը ցատկում է ճոճանակից, և

- Դդխկ,- Իսահակն ընկնում է ռելսերին։

- Ես ասում էի քեզ, որ մենք միաժամանակ պետք է ցատկենք,- փնթփնթում է Իսահակը՝

տրորելով իր նուրբ նստատեղը։

Սակայն Նադինը նրան չի լսում։ Նա վազում է դեպի հաստոցը, որի վրա ռացիա կա։

Ռացիայի լույսը թարթում է։ Նադինը սեղմում է կոճակը և լսում է Ջիմիի ձայնը․

- Ես տեսնում եմ Սիմոնի մեքենան։ Արագացրեք, բացեք գործարանի դուռը, որ նա

կարողանա ներս մտնել։

Ստիճանաբար բարձրացող ձայնին զուգահեռ մոտենում էՍիմոնի եռանիվ արծաթագույն

մեքենան՝ Արևայինը, քշելով գործարանի սահող դռներից ներս։

Սիմոնը և Աիշան դուրս են գալիս և հանում իրենց սաղավարտները։

- Դու Աիշա՞ն ես,- հարցնում է Նադինը։

Նրանք առաջին անգամ են հանդիպում։

- Դուք Նադի՞նն ու Ջիմի՞ն եք։ Որտե՞ղ է Իսահակը։

Իսահակն առաջ է գալիս.

- Ես եմ Իսահակը, Ջիմին հսկողություն է իրականացնում դիտակետում, նա շուտով այստեղ

կլինի,- պատասխանում է Իսահակը,- Սիմոնը հեռախոսով պատմել է, թե ինչպիսի

ճանապարհ եք հաղթահարել։ Վախենալու է հնչում։

- Այո, իսկապես դաժան է,- ասում է Նադինը՝ մի քիչ նախանձելով։

- Հիանալի է վերադառնալ. Կարոտե՞լ էիք ինձ,- հարցնում է Սիմոնը։

Նադինն ուսերն է թափահարում.

- - Ոչ այդքան։

Նա բռնում է Սիմոնի ձեռքը և տանում նրան իր հետևից։

- Արի տես, թե ինչ ենք արել։

Սիմոնը նունպես չափազանց հետաքրքրված և անհամբեր էր․

- Աշխատե՞ց։

Page 8: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

6 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

- Մենք արել ենք հենց այն, ինչ դու խնդրել ես,- հպարտորեն ասում է Նադինը։

Նադինն ուղեկցում է Սիմոնին և Աիշային ճոճանակավոր վագոնի մոտ և բացատրում է, թե ինչպես

է այն աշխատում։

Նադինն ասում է Իսահակին բարձրանալ վագոնի մեջ։ Սակայն Իսահակի

նստատեղը դեռ ցավում է ընկնելուց հետո։ Նադինը հայացքով հրավիրում է

Աիշային։

Աիշան չի հապաղում։ Աիշան և Նադինը ճարպկորեն ցատկում են ճոճանակի

վրա։ Առաջին շրջանից հետո նրանք հասկանում են դրա աշխատանքի

սկզբունքը և զգուշորեն կանգնում են։ Վագոնը դեռ ճոճվում էր և տղաները

շունչները պահած կանգնել էին։

- Վա՜ ու,- միաժամանակ բացականչում են

Իսահակն ու Սիմոնը։

- Լավ է կանգ առնեք, թե չէ կընկնեք,- զգուշացնում է

Սիմոնը։

- Այս հրաշալի սարքից էլի ունե՞ք։

Page 9: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

7 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

Նրանք քայլում էին լքված գործարանի միջանցքներով։ Հեռվում լսվում էր

սղոցների, էլեկտրական սարքերի աշխատանքը։ Նադինն իր ամբողջ քաշով

հենվում է մեծ սահող դռանը։ Սարքավորումների ձայնը խլանում է։ Աիշան և

Սիմոնը զարմանքից բերանները բաց կանգնել էին։ Դահլիճում մեծ թվով մարդիկ

էին աշխատում։ Աշխատում էին ամենատարբեր հատուկ մեքենաների վրա։

- Այս ամենը կրկեսային շոուի՞ համար է,- հարցնում է Աիշան։

Նադինը հպարտորեն գլխով է անում․

- Սիմոնը զանգահարել և բացատրել է մեզ նպատակը։ Բոլորը մեր ընկերներն

են, որոնք օգնում են մեզ։

Իսահակը մոտենում է հսկայական փայտե օղակին, որի վրա երեք տղաներ են

աշխատում։ Նրանցից մեկը Ջիմին է, որը բացատրում է, թե իրենք ինչ են անում․

- Սա օղակ է, որի մեջ կարելի է վազել։ Նման օղակ գերմանամկների

վանդակում են տեղադրում։

Նրանք բարձրացնում են այդ մեծ փայտե օղակը և տեղադրում այն սայլակի

վրա։

Ջիմին մտնում է փայտե օղակի մեջ և դանդաղորեն սկսում է քայլել։ Փայտե օղակը

սկսում է սահուն պտտվել և Ջիմին սկսում է վազել։

Աիշան և Սիմոնը կանգնած են այդ աղմուկի և իրարանցման կիզակետում և շատ

գոհ տեսք ունեն։

- Փայլուն շոու է լինելու, և պետք չէ բախտագուշակ լինել դա իմանալու համար,-

ասում է Աիշան։

- Կարծում եք ժամանակին

պատրաստ կլինե՞նք։

- Այլ տարբերակ չունենք,-

պատասխանում է Սիմոնը։

Page 10: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

8 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ: ՄԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՏԱԾԵՔ ԿՐԿԵՍԻ ՀԱՄԱՐ

Ցանկանու՞մ եք օգնել Սիմոնին ու Աիշային ներկայացնելու ամբողջ աշխարհին

«Արևի Անիվը»։ Այդ դեպքում խելացի գյուտ մտածեք կրկեսային նոր շոուի

համար։

Մեխանիկական (սարքավորումների կիրառմամբ) կրկեսային ներկայացում

նախապատրաստեք, կամ մի սարքավորում ստեղծեք, որը կարող եք

օգտագործել նոր կրկեսային համարում։ Կրկեսային համարի միջոցով դուք

պետք է ցույց տաք, թե ինչպես է ստեղծվում կանաչ էներգիան։

Կամ պարզապես զվարճալի կրկեսային համար պատրաստեք։

Ի դեպ, կրկեսային հրապարակի պատասխանատուն ձեր օգնության կարիքն

ունի։ Նրան թարմ գաղափարներ են անհրաժեշտ։ Գուցե կարո՞ղ եք առաջարկել

կրկեսի վրանն արագ տեղադրելու խելացի տարբերակ, կամ կրկեսի

կենդանիների համար օգտակար գյուտ, կամ այլ բան։ Կրկեսի աշխատանքի

բարելավմանն ուղղված ցանկացած գյուտ ողջունելի է։

Page 11: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

9 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1․ Ստեղծել էներգիա-կրկես գրաֆիկական պատկերը

Մենք ստեղծելու ենք էներգիա-կրկես գրաֆիկական պատկերը՝

հասկանալու համար, թե ինչ գիտենք էներգիայի և կրկեսի մասին։

Գրաֆիկական պատկերը կարող է օգնել ձեզ խելացի նորարար

գաղափարներ մտածել։Որո՞նք են կրկեսի

առանձնահատկությունները։ Ի՞նչ է անհրաժեշտ կրկեսին իր

բոլոր դերասաններով և կենդանիներով ճանապարհորդելու և

հանդիսատեսին պատշաճ ընդունելու համար։ Որտե՞ղ է

անհրաժեշտ էներգիա և որտե՞ղ կարող է ստեղծվել էներգիա։

ՀՈՒՇՈՒՄ Թույլ տվեք երեխաներին նախ ինքնուրույն քննարկել և գրի առնել իրենց

մտքերն ու գաղափարները։ Այնուհետև ամբողջ դասարանով քննարկեք այդ

գաղափարները։

Ինչ է անհրաժեշտ (յուրաքանչյուր աշակերտին) մեկական թուղթ (ցանկալի է A4 չափսից մեծ)

Մատիտ կամ գրիչ

Կենդանիներ

Ակրոբատ

Կրկեսի

վրան

Քարավան

Ձիասայլ

Էներգիա

Կրկես

Ջուր Արև

քամի

Արևային աշտարակ

Արևային

մարտկոցներ

Կապույտ էներգիա

Երկրաջերմային

էներգիա

Ջրաղաց

Հողմաղաց

Հանդիսատես

Ծաղրածուներ

Ճամփորդություն

Page 12: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

10 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

Առաջադրանք

1. Գրի առեք առաջին իսկ գաղափարները, որոնք ծագում են ձեր մտքում, երբ

կարդում եք առաջադրանքը։ Առաջին գաղափարները շատ հաճախ

իսկապես ամենահաջողներն են լինում։

2. Դուք պետք է ստեղծեք էներգիայի և կրկեսի վերաբերյալ գրաֆիկական պատկեր։

Վերցրեք թուղթը և կենտրոնում երկու շրջան նկարեք։ Շրջաններից մեկում

գրեք «կրկես», իսկ մյուսում՝ «էներգիա» բառերը։

3. Ի՞նչ գիտեք էներգիայի և կրկեսի մասին։ Կենտրոնում գրված բառերի շուրջ

գրի առեք այն ամենը, ինչը կարող եք մտաբերել էներգիայի և կրկեսի հետ

կապված։

4. Համեմատեք խմբի բոլոր անդամների բառերը և գրատախտակին ստեղծեք

մեկ ընդհանուր գծապատկեր (տե'ս նկարը)։

Page 13: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

11 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2: ԳՅՈՒՏ ՄՏԱԾԵՔ ԿՐԿԵՍԻ ՀԱՄԱՐ

Ստորև ներկայացվող առաջադրանքը նախատեսված է փոքր խմբերի

համար։ Եթե աշխատելու եք խմբերով, նպատակահարմար է ձևավորել

տարբեր ունակություններ ունեցող երեխաներից կազմված խմբեր։

Կարող եք նաև ընտրել անհատական աշխատանքի տարբերակը։

ՀՈՒՇՈՒՄ Հնարավոր է ինքնուրույն քննարկման արդյունքում գաղափարները և մտքերը համընկնեն։ Դա կարող եք օգտագործել որպես այդ գաղափարների հեղինակներին միևնույն խմբում ընդգրկելու հիմք։

1. Դասարանը բաժանեք խմբերի, եթե առաջադրանքը կատարելու եք

խմբերով։

2. Բարձրաձայն ընթերցեք առաջադրանքը ձեր խմբի հետ և մեկ անգամ ևս

ուսումնասիրեք էներգիա-կրկես գրաֆիկական պատկերը։ Ունե՞ք արդեն

նորարար գաղափարներ կրկեսի համար։ Համացանցում կարող եք

զվարճալի ֆիլմեր գտնել (այդ թվում Գյուտարարների կայքում),

հնարավոր է դրանք օգնեն ձեզ։ Արագորեն գրի առեք ձեր բոլոր

գաղափարները․որքան երկար լինի ցանկը, այնքան ավելի լավ։

3. Ձեր խմբի հետ ընտրեք լավագույն գաղափարը։ Կարող եք ընտրել

նաև մեկից ավելի գաղափար։

4. Տեղեկատվություն կարող եք գտնել գրադարանում կամ

համացանցում։ Հնարավոր է դուք կարողանաք կատարելագործել

նորարարությունը կամ ինչ-որ լրացումներ կատարել։

5. Հետաքրքիր անվանում մտածեք ձեր գյուտի համար և հակիրճ

նկարագրեք դրա էությունը։ Միասին քննարկեք, թե ինչպես կարող եք

լավագույնս բացատրել այն, որ բոլորին հասկանալի լինի (և դուր գա)։

6. Հակիրճ տեքստեր գրեք տարբեր վերնագրերով, օրինակ՝ «ինչպես է այն

աշխատում», «ինչու է այն լավագույն նորարարությունը կրկեսի համար»,

«ինչպես ծագեց այս գաղափարը», և այլն։ Փորձեք այլ վերնագրեր ևս

մտածել։

Օրինակ՝ «ինչ նյութեր ենք օգտագործել», «որքան է դրա արժեքը», «որքան է

դրա եկամտաբերությունը» կամ «ովքեր են նորարարության հեղինակները»։

Գործի դրեք ձեր երևակայությունը։

Page 14: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

12 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

7. Նկարներ պատրաստեք։ Իհարկե, ձեր գյուտն ավելի տեսանելի և

ընկալելի կլինի, եթե ներկայացնեք գյուտի իրական մոդելը։ Խնդրեք ձեր

ուսուցիչներին օգնել ձեզ։ Կամ մեկ այլ տարբերակ․հնարավոր է դուք

ճանաչում եք մեկին, ով կարող է օգնել ձեզ այդ հարցում։

8. Գեղեցիկ և պատկերավոր ներկայացրեք ձեր գյուտը գյուտարարների

կայքում։ Օգտագերծեք տեքստեր, գծապատկերներ, նկարներ կամ

ֆիլմեր։ Հնարավոր է դուք ընտրեք բոլորովին այլ տարբերակ․․․

www.theinventors.eu կայքում սեղմեք ‘help’ կոճակը և հետևեք

հրահանգներին։

9. Ներկայացրեք ձեր հայտնագործությունը կայքի միջոցով։ Ամբողջ

աշխարհը հնարավորություն կունենա ծանոթանալու ձեր գյուտին։

10. Թող ձեր ընտանիքը և ընկերները, հարևանները և այլք իմանան ձեր

գյուտի մասին։ Նրանք կարող են քվեարկել դրա օգտին։ Հնարավոր է

նրանք ձեր գյուտը լավագույնը համարեն:

Page 15: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

13 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS

Colophon

Issue 2014 Foundation Inventors | www.theinventors.eu

Մտահղացումը և իրականացումը

Atelier Vrijdag

Սույ նհրապարակումն արգելվում է պատճենել կամ վերատպել առանց

Գյուտարարների (The Inventors) գրավոր թույլտվության։

Lifelong

Learning

Programme

Սույն նախագիծն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական

աջակցությամբ։

Սույն հրապարակումն արտահայտում է բացառապես հեղինակի տեսակետները, և

հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում դրա բովանդակության համար։

Page 16: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՓԱԹԵԹ - The Inventors of The Sun 4 teacher...3 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS Նրանց մնում է միայն ներկայացնել «Արևի

14 TeacherWorksheet4: ANINVENTIONFORTHECIRCUS