2
ՀՈՒԼԻՍԻ 21, 2012 Համացանցը և դրա հետևանքները Այսօր մարդկանց մեծ մասն առանց սոցիալա- կան ցանցերի չի պատկերացնում իր առօրյան: Սակայն շատերը չեն էլ գիտակցում, որ վիր- տուալ երկարատև շփումը կարող է առողջա- կան լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Համացանցի և համակարգչի օգտագործման բացասական կողմերն ավելի գրագետ պատկե- րացնելու և հասկանալու համար դիմեցինք կլի- նիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի օգ- նությանը, ըստ որի` ներկա ժամանակաշրջա- նում համակարգիչը և համացանցը դարձել են մարդու կյանքի անբաժան մասը: «Նույնիսկ դպրոցական վաղ տարիքից երեխաները սկսում են իրենց որոշ խնդիրներ լուծել համակարգչի և համացանցի միջոցով: Լցնելով մեր կյանքի որոշ հատված` հա- մակարգիչն ու համացանցը սկսեցին փոխարինել և բավարարել մեր հոգեբանական պահանջները: Բա- ցի դրական բաղկացուցիչներից, համացանցը մարդու համար ստեղծեց մի շարք խնդիրներ, որոնք այժմ դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը», – ասում է կլինիկական հոգեբանը: Նա հավաստում է, որ Արևմուտքում համացանցի միջոցով կատարվող շփումից ունեցած կախվածությունն արդեն ընկալվում է որպես լուրջ խնդիր և դարձել է հոգեբանների ու հոգեթերապևտների կարևոր հետազոտությունների առարկա: Հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են հա- մացանցային կախվածությունը (Internet addiction), կապի մեջ լինելու կախվածությունը (on-line addicti- on), ցանցային կախվածությունը (Net addiction), կիբեռկախվածությունը, կիբեռսոցիալականացումը և այլն: Գիտակցելով գլոբալացման գործընթացի երբեմնի դրական հետևանքները` չենք կարող չնկատել նաև աշխարհով մեկ դրա սփռած «ավերակների» փաստը, որն ընդգրկում է նաև մեր հայրենիքը: «Հայաս- տանում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգչային շփման վտանգներին, սակայն ար- դեն մի ամբողջ սերունդ է մեծանում` կախվածություն ձեռք բերելով համակարգչից և համացանցից: Կարծում եմ` շուտով այդ խնդիրը Հայաստանում ևս կդառնա առօրեական, ինչը կապված է ոչ թե խնդրի բացակայության, այլ դրա գիտակցման հետ»,- նշում է մասնագետը` ավելացնելով, որ այնուամենայ- նիվ համակարգչային շփումն ունի նաև դրական կողմեր, օրինակ` ինֆորմացիայի հասանելիությունն ու թափանցիկությունը, հեռավորությունների կրճատումը և այլն: «Հաճախ, տարվելով վիրտուալ աշ- խարհով, աչքաթող ենք անում իրական աշխարհում ունեցած մեր պարտականություններն ու թերա- նում իրական կյանքում: Վիրտուալ աշխարհը մեզ օգնում է թաքցնելու մեր բազմաթիվ և բազմապիսի բարդույթները: Այն մեզ հնարավորություն է տալիս մնալու անանուն, հանդես գալու մի այլ անձի անու- նից, թաքցնելու մեր իրական կերպարը և բազում այլ գրավիչ կողմեր ունի, որոնցով գերվելով`հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես ենք հետզհետե հեռանում իրական աշխարհից` ավելի ու ավելի ընկղմվե- լով վիրտուալ աշխարհի ոչ իրական պատկերների մեջ»: Փորձեցինք հետաքրքրվել, թե կա՞ն արդյոք համակարգչից օգտվելու ժամանակահատվածին առնչվող հստակ կանոններ: Պարզվեց, որ 5-7 տարեկան երեխաների համար համակարգչից օգտվելու ժամանա- կահատվածը պետք է կազմի օրական կես ժամ, 7-12 տարեկանների համար՝ օրական մեկ ժամից ոչ ա- վելի, իսկ 12-16 տարեկան պատանիները կարող են համակարգչի առջև անցկացնել օրական մոտ 2

Համացանցը և դրա հետևանքները

Embed Size (px)

Citation preview

Page 1: Համացանցը և դրա հետևանքները

ՀՈՒԼԻՍԻ 21, 2012

Համացանցը և դրա հետևանքները

Այսօր մարդկանց մեծ մասն առանց սոցիալա-կան ցանցերի չի պատկերացնում իր առօրյան: Սակայն շատերը չեն էլ գիտակցում, որ վիր-տուալ երկարատև շփումը կարող է առողջա-կան լուրջ խնդիրների պատճառ դառնալ:

Համացանցի և համակարգչի օգտագործման բացասական կողմերն ավելի գրագետ պատկե-րացնելու և հասկանալու համար դիմեցինք կլի-նիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի օգ-նությանը, ըստ որի` ներկա ժամանակաշրջա-նում համակարգիչը և համացանցը դարձել են

մարդու կյանքի անբաժան մասը: «Նույնիսկ դպրոցական վաղ տարիքից երեխաները սկսում են իրենց որոշ խնդիրներ լուծել համակարգչի և համացանցի միջոցով: Լցնելով մեր կյանքի որոշ հատված` հա-մակարգիչն ու համացանցը սկսեցին փոխարինել և բավարարել մեր հոգեբանական պահանջները: Բա-ցի դրական բաղկացուցիչներից, համացանցը մարդու համար ստեղծեց մի շարք խնդիրներ, որոնք այժմ դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը», – ասում է կլինիկական հոգեբանը: Նա հավաստում է, որ Արևմուտքում համացանցի միջոցով կատարվող շփումից ունեցած կախվածությունն արդեն ընկալվում է որպես լուրջ խնդիր և դարձել է հոգեբանների ու հոգեթերապևտների կարևոր հետազոտությունների առարկա: Հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են հա-մացանցային կախվածությունը (Internet addiction), կապի մեջ լինելու կախվածությունը (on-line addicti-on), ցանցային կախվածությունը (Net addiction), կիբեռկախվածությունը, կիբեռսոցիալականացումը և այլն:

Գիտակցելով գլոբալացման գործընթացի երբեմնի դրական հետևանքները` չենք կարող չնկատել նաև աշխարհով մեկ դրա սփռած «ավերակների» փաստը, որն ընդգրկում է նաև մեր հայրենիքը: «Հայաս-տանում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգչային շփման վտանգներին, սակայն ար-դեն մի ամբողջ սերունդ է մեծանում` կախվածություն ձեռք բերելով համակարգչից և համացանցից: Կարծում եմ` շուտով այդ խնդիրը Հայաստանում ևս կդառնա առօրեական, ինչը կապված է ոչ թե խնդրի բացակայության, այլ դրա գիտակցման հետ»,- նշում է մասնագետը` ավելացնելով, որ այնուամենայ-նիվ համակարգչային շփումն ունի նաև դրական կողմեր, օրինակ` ինֆորմացիայի հասանելիությունն ու թափանցիկությունը, հեռավորությունների կրճատումը և այլն: «Հաճախ, տարվելով վիրտուալ աշ-խարհով, աչքաթող ենք անում իրական աշխարհում ունեցած մեր պարտականություններն ու թերա-նում իրական կյանքում: Վիրտուալ աշխարհը մեզ օգնում է թաքցնելու մեր բազմաթիվ և բազմապիսի բարդույթները: Այն մեզ հնարավորություն է տալիս մնալու անանուն, հանդես գալու մի այլ անձի անու-նից, թաքցնելու մեր իրական կերպարը և բազում այլ գրավիչ կողմեր ունի, որոնցով գերվելով`հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես ենք հետզհետե հեռանում իրական աշխարհից` ավելի ու ավելի ընկղմվե-լով վիրտուալ աշխարհի ոչ իրական պատկերների մեջ»:

Փորձեցինք հետաքրքրվել, թե կա՞ն արդյոք համակարգչից օգտվելու ժամանակահատվածին առնչվող հստակ կանոններ: Պարզվեց, որ 5-7 տարեկան երեխաների համար համակարգչից օգտվելու ժամանա-կահատվածը պետք է կազմի օրական կես ժամ, 7-12 տարեկանների համար՝ օրական մեկ ժամից ոչ ա-վելի, իսկ 12-16 տարեկան պատանիները կարող են համակարգչի առջև անցկացնել օրական մոտ 2

Page 2: Համացանցը և դրա հետևանքները

ժամ: «Մեծահասակների համար որոշակի սահմանափակող նորմեր չկան, քանի որ կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ստիպում են մարդուն համակարգչի առջև անցկացնել օրական 7 ժամից ավելի: Այդ դեպքերում ժամային սահմանափակումներ դնելը նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատանքային այդօրինակ բնույթը, մարդը պետք է ինքնագիտակցաբար օրվա մնա-ցած մասն անցկացնի իրական աշխարհում` այն չխառնելով և չմիացնելով վիրտուալ աշխարհին: Մի-այն վիրտուալ աշխարհի կեղծ գրավչության և իրական աշխարհի դեմ նրա ունեցած թերությունների լիակատար գիտակցումն ու ըմբռնումն է հանգեցնում այդ երկու աշխարհների ներդաշնակ զուգակց-մանը», – վստահեցնում է Մ. Մադաթյանը:

Այն հարցին, թե արդյոք ունեցե՞լ է համացանցից «վնասված» հիվանդներ, բժիշկը պատասխանեց, որ կյանքում համացանցային կախվածություն ունեցող մարդկանց շատ է հանդիպել և հիմնականում` երիտասարդների: Սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց մտերիմները խորությամբ չեն գիտակցում այդ խնդրի լրջությունը: «Երևի այդ պատճառով էլ երբեք նման այցելու չեմ ունեցել: Այսօր ամբողջ աշխար-հում ակտիվ զբաղվում են այդ խնդրի լուծմամբ, և Հայաստանն այդ հարցում ոչնչով չի զիջում: Կար-ծում եմ` ավելի լավ ընկալելով և գիտակցելով համացանցային կախվածության խնդրի բարդությունը, կմշակվեն որոշ կանոններ, որոնք կպաշտպանեն մարդկանց համակարգչի և համացանցի բացասա-կան ազդեցություններից», – հավելում է մասնագետը` ընդգծելով, որ համակարգչի և համացանցի օգ-տագործումը դեռ անկանոն ու ինքնաբուխ հիմքերի վրա է:

Համացանցում «ապրելը» հաճախ նույնիսկ լայնորեն խրախուսվում է զանգվածային լրատվական մի-ջոցների կողմից: Սակայն մասնագետը համոզված է, որ շուտով կսկսեն լայնորեն քարոզվել համակար-գչի և համացանցի դերի ճիշտ ընկալման և օգտագործման սկզբունքները, քանի որ մեր հասարակու-թյունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին և շատ կարճ ժամանակում ա-վելի իրատեսորեն կանդրադառնա նաև այդ բնագավառին: «Վերջապես, պետք է հասկանալ, որ հացի դանակով նույնպես հնարավոր է մարդ սպանել, սակայն մենք բոլորս էլ օգտագործում ենք այդ անհրա-ժեշտ խոհանոցային պարագան, իհարկե, ոչ այդ նպատակով: Պարզապես հարկավոր է իմանալ, որ ա-մեն ինչ իր տեղում և չափի մեջ է գեղեցիկ»,- հստակեցնում է Մ. Մադաթյանը և բացատրում, որ խնդիրը ոչ թե առարկան` համակարգիչը, համացանցը կամ հացի դանակն է, այլ մեր կողմից դրա ընկալման և օգտագործման որակները:

Եվ վերջում, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի համակարգչի ու համացանցի այդպիսի քաոսային օգտագործումը մոտ կամ հեռավոր ապագայում, հոգեբանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել և վայելել իրական կյանքը` իր բոլոր արտահայտություններով:

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

http://ankakh.com/2012/07/226851/