4
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագիր 1 Հարցազրույց Մագդա Գասպարյանի հետ 2 Երեխաների պաշտպանության ցանցի գործունեությունը 3 Նախորդ համարի «Արդյոք ովքե՞ր են» բաժնի պատասխանները 4 ներում, ներառյալ հատուկ դպրոցներում, ապրում է մոտ 3500 երեխա: Այս իրավիճակը ստեղծվել է սոցիալական պաշտպանության թույլ համա- կարգի, համայնքահեն ծառայու- թյունների ոչ բավարար թվի և վերահսկման մեխանիզմների պակասի հետևանքով: Այն ինչ, իրավիճակը փոխելու նպատա- կով ներկայումս ՀՀ-ում գործում է համակարգի բարեփոխմանն ուղղված հստակ ծրագիր: Կյանքի դժվարին պայման- ներում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելու պետական գործող մեխանիզմ- ների ոչ բազմազան լինելու, առաջարկվող ծառայությունների ոչ բավարար ծածկույթի և ուղղորդման ու վերահսկման ընթացակարգերի անհստակ- ությունների պատճառով կարիքի մեջ հայտնված երեխաները աջակցություն են ստանում կա՛մ տարաբնույթ հաստատություն- ներում տեղավորվելու միջոցով, կա՛մ նրանց կարիքները մեծ մասամբ մնում են անպատասխան: ՀՀ-ում մանկա- կան աղքատությունը կազմում է 42%, իսկ ընտանիքներին աջակ- ցող ծառայությունների ծածկույթը շատ փոքր է: Այլ խոսքով՝ երե- խաները խնամք և պաշտպան- ություն կարող են ակնկալել մեծ մասամբ միայն այն պարագայում, երբ գտնվում են հաստատու- թյուններում, ինչը հակասում է երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքին: Ծրագրի շրջանակներում նախա- տեսվում է Սյունիքի, Լոռվա, Արարատի, Արմավիրի մարզե- րում և քաղաք Երևանում երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների առնվազն 50%-ը վերակազմակերպել ըն- տանիքի աջակցության բազմա- ֆունկցիոնալ կենտրոնների, որոնք կծառայեն ոչ միայն խնամքի հաստատություններից դուրս բեր- վող երեխաներին, այլ նաև տվյալ համայնքում այդ ծառայություն- ների կարիքն ունեցող այլ երե- խաներին ու իրենց ընտանիք- ներին: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, որ նշված մարզերի երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում` ներառյալ հատուկ դպրոցներում գտնվող երեխաները վերամիավորվեն ընտանիքների հետ: Հարազատ ընտանիքների բացակայության կամ այն դեպքերում, երբ սե- փական ընտանիքի հետ երեխայի վերամիավորումը հնարավոր չէ կամ չի բխում նրա լավագույն շա- հերից, նրանց հնարավորություն կընձեռվի ապրելու այլընտրան- քային, այն է՝ խնամատար ընտա- նիքներում: Վերակազմակերպված հատուկ դպրոցների երեխաները կընդ- գրկվեն հանրակրթական կամ ներառական դպրոցներում և խոցելի խմբի այլ երեխաների հետ միասին կօգտվեն համայնքահեն այլընտրանքային ծառայություն- ներից: Ծրագրի գործընկերներն են «Վորլդ Վիժն» Հայաստանը, «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեշնլ» հայաս- տանյան ներկայացուցչությունը, «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը, Հույսի Կամուրջ» ՀԿ-ն։ N3 15/07/2016 1 Համարը պատրաստեցին՝ Մանանե Պետրոսյան Շամամ Գևորգյան Ելենա Հարությունյան Տիգրան Գևորգյան Տաթևիկ Կարապետյան ՀՀ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի իրականացվող բարեփոխումների առանցքում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն երեխաները, ովքեր ժամանակա- վորապես կամ մշտապես ընտանեկան միջավայրից զրկված են կամ նրա լավագույն շահերի տեսանկյունից այդպիսի միջա- վայրում մնալը չի խրախուսվում։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինան- սավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կող- մից համաֆինանսավորվող «Խո- ցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցու- թյան և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» ծրագրի նպատակն է երեխայի խնամքի համակարգի ընթացիկ բարեփոխումների շրջանակ- ներում աջակցել ՀՀ կառա- վարությանը՝ երեխայի ընտանե- կան միջավայրում ապրելու իրա- վունքն ու համայնքահեն սոցիա- լական և կրթական ծառայությունների մատչելի- ությունն ապահովելու գործում: Այսօր Հայաստանի երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԸ ՀՀ-ՈւՄ «ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ Սոցիալական աշխա- տողների հայկական ասոցիացիա Գործունեության հասցե՝ ՀՀ, ք. Երևան, 0069, Կարապետ Ուլնեցի 64 Հեռ.՝ (+37460) 540150 Ֆաքս՝ (+37410) 240121 Էլ. հասցե՝ [email protected] Վեբ-կայք՝ www.aasw.org

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1470834510-Final AASW Newletter N3.pdf · տվյալների և սոցիալական աշխատողի

  • Upload
    others

  • View
    5

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1470834510-Final AASW Newletter N3.pdf · տվյալների և սոցիալական աշխատողի

Ա Յ Ս Հ Ա Մ Ա Ր Ո Ւ Մ

«Խոցելի երեխաների

սոցիալական ներառում.

այլընտրանքային

խնամքի, ընտանիքի

աջակցության և

ներառական կրթական

ծառայությունների

ընդլայնում» ծրագիր

1

Հարցազրույց Մագդա

Գասպարյանի հետ

2

Երեխաների

պաշտպանության ցանցի

գործունեությունը

3

Նախորդ համարի «Արդյոք

ովքե՞ր են» բաժնի

պատասխանները

4

ներում, ներառյալ հատուկ

դպրոցներում, ապրում է մոտ

3500 երեխա: Այս իրավիճակը

ստեղծվել է սոցիալական

պաշտպանության թույլ համա-

կարգի, համայնքահեն ծառայու-

թյունների ոչ բավարար թվի և

վերահսկման մեխանիզմների

պակասի հետևանքով: Այն ինչ,

իրավիճակը փոխելու նպատա-

կով ներկայումս ՀՀ-ում գործում է

համակարգի բարեփոխմանն

ուղղված հստակ ծրագիր:

Կյանքի դժվարին պայման-

ներում հայտնված երեխաներին և

նրանց ընտանիքներին օգնելու

պետական գործող մեխանիզմ-

ների ոչ բազմազան լինելու,

առաջարկվող ծառայությունների

ոչ բավարար ծածկույթի և

ուղղորդման ու վերահսկման

ընթացակարգերի անհստակ-

ությունների պատճառով կարիքի

մեջ հայտնված երեխաները

աջակցություն են ստանում կա՛մ

տարաբնույթ հաստատություն-

ներում տեղավորվելու միջոցով,

կա՛մ նրանց կարիքները մեծ

մասամբ մնում են

անպատասխան: ՀՀ-ում մանկա-

կան աղքատությունը կազմում է

42%, իսկ ընտանիքներին աջակ-

ցող ծառայությունների ծածկույթը

շատ փոքր է: Այլ խոսքով՝ երե-

խաները խնամք և պաշտպան-

ություն կարող են ակնկալել մեծ

մասամբ միայն այն պարագայում,

երբ գտնվում են հաստատու-

թյուններում, ինչը հակասում է

երեխայի` ընտանիքում ապրելու

իրավունքին:

Ծրագրի շրջանակներում նախա-

տեսվում է Սյունիքի, Լոռվա,

Արարատի, Արմավիրի մարզե-

րում և քաղաք Երևանում

երեխայի խնամք և

պաշտպանություն իրականացնող

հաստատությունների առնվազն

50%-ը վերակազմակերպել ըն-

տանիքի աջակցության բազմա-

ֆունկցիոնալ կենտրոնների, որոնք

կծառայեն ոչ միայն խնամքի

հաստատություններից դուրս բեր-

վող երեխաներին, այլ նաև տվյալ

համայնքում այդ ծառայություն-

ների կարիքն ունեցող այլ երե-

խաներին ու իրենց ընտանիք-

ներին: Ծրագրի իրականացման

արդյունքում նախատեսվում է, որ

նշված մարզերի երեխայի խնամք և

պաշտպանություն իրականացնող

հաստատություններում` ներառյալ

հատուկ դպրոցներում գտնվող

երեխաները վերամիավորվեն

ընտանիքների հետ: Հարազատ

ընտանիքների բացակայության

կամ այն դեպքերում, երբ սե-

փական ընտանիքի հետ երեխայի

վերամիավորումը հնարավոր չէ

կամ չի բխում նրա լավագույն շա-

հերից, նրանց հնարավորություն

կընձեռվի ապրելու այլընտրան-

քային, այն է՝ խնամատար ընտա-

նիքներում:

Վերակազմակերպված հատուկ

դպրոցների երեխաները կընդ-

գրկվեն հանրակրթական կամ

ներառական դպրոցներում և

խոցելի խմբի այլ երեխաների հետ

միասին կօգտվեն համայնքահեն

այլընտրանքային ծառայություն-

ներից:

Ծրագրի գործընկերներն են «Վորլդ

Վիժն» Հայաստանը, «Սեյվ դը

Չիլդրեն Ինթերնեշնլ» հայաս-

տանյան ներկայացուցչությունը,

«Երեխաների աջակցության

կենտրոն» հիմնադրամը, Հույսի

Կամուրջ» ՀԿ-ն։

N 3

1 5 / 0 7 / 2 0 1 6

1

Համարը պատրաստեցին՝

Մանանե Պետրոսյան

Շամամ Գևորգյան

Ելենա Հարությունյան

Տիգրան Գևորգյան

Տաթևիկ Կարապետյան

ՀՀ երեխաների իրավունքների

պաշտպանության համակարգի

իրականացվող բարեփոխումների

առանցքում են կյանքի դժվարին

իրավիճակում հայտնված այն

երեխաները, ովքեր ժամանակա-

վորապես կամ մշտապես

ընտանեկան միջավայրից զրկված

են կամ նրա լավագույն շահերի

տեսանկյունից այդպիսի միջա-

վայրում մնալը չի խրախուսվում։

ԱՄՆ Միջազգային զարգացման

գործակալության կողմից ֆինան-

սավորվող և ՄԱԿ-ի մանկական

հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կող-

մից համաֆինանսավորվող «Խո-

ցելի երեխաների սոցիալական

ներառում. այլընտրանքային

խնամքի, ընտանիքի աջակցու-

թյան և ներառական կրթական

ծառայությունների ընդլայնում»

ծրագրի նպատակն է երեխայի

խնամքի համակարգի ընթացիկ

բարեփոխումների շրջանակ-

ներում աջակցել ՀՀ կառա-

վարությանը՝ երեխայի ընտանե-

կան միջավայրում ապրելու իրա-

վունքն ու համայնքահեն սոցիա-

լական և կրթական

ծառայությունների մատչելի-

ությունն ապահովելու գործում:

Այսօր Հայաստանի երեխայի

խնամք և պաշտպանություն

իրականացնող հաստատություն-

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈւՄՆԵՐԸ ՀՀ-ՈւՄ

«ԽՈՑԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄ. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ, ԸՆՏԱՆԻՔԻ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Սոցիալական աշխա-

տողների հայկական

ասոցիացիա

Գործունեության հասցե՝

ՀՀ, ք. Երևան, 0069,

Կարապետ Ուլնեցի 64

Հեռ.՝ (+37460) 540150

Ֆաքս՝ (+37410) 240121

Էլ. հասցե՝

[email protected]

Վեբ-կայք՝ www.aasw.org

Page 2: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1470834510-Final AASW Newletter N3.pdf · տվյալների և սոցիալական աշխատողի

2

1. Ինչպիսի՞ մարտահրավերների եք բախվել տեսական գիտելիքները պրակտիկ

դաշտում կիրառելու ճանապարհին:

Հանդիսանալով Մայր բուհի կրթած սոցիալական աշխատող և առաջնորդվելով

մասնագիտական էթիկական կանոններով՝ 2006թ.-ին ստանձնեցի Ավանի ՍԱՏԲ

գլխավոր մասնագետի պաշտոնը: «Էմպատիա» ասվածը բացակայում էր գործող

համակարգում, որտեղ շահառուն «թույլ դերի» կրող էր և միայն նպաստ էր ստանում:

Այստեղ ինձ անհայտ մոտեցումով էին առաջնորդվում. շահառուի ներկայացրած

տվյալների և սոցիալական աշխատողի տնային այցելության հիման վրա (ուսումնա-

սիրվում էին միայն կենցաղային պայմանները) նշանակվում էր ընտանեկան

նպաստ, և այդքանով «սոցիալական աշխատանքն» ավարտվում էր։ Այս ամենը շատ

տարբեր էր նրանից, ինչ ես սովորել էի համալսարանում: Փորձեցի ինչ-որ բաներ իմ

սովորածից ներդնել:

Սկզբում ինձ «անճոռնի ճուտիկ» էի զգում: Անգամ աշխատակցուհի ունեինք, ով,

իմանալով կրթությանս մասին, բարձրաձայնեց. «Զարմանում եմ՝ քո այդ

հայացքներով ինչպե՞ս պետք է աշխատես այստեղ»: Սկզբնական շրջանում

կոլեգաներս փորձում էին ապացուցել, որ սոցիալական աշխատանքի՝ ստացածս

գիտելիքները որևէ արժեք չունեն պետական սոցիալական ծառայություններում,

որովհետև աշխատանքի պահանջները էապես տարբերվում էին համալսարանում

սովորածից։ Արժանանալով ղեկավարության վստահությանը՝ ես կարողացա

2. Հայտնի է, որ ՀՀ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում ընթանում են բարեփոխումներ: Ո՞րն է, ըստ Ձեզ, դեպք վարողի դերն ու տեղն նշված բարեփոխումների համատեքստում:

Այո, տեղյակ եմ բարեփոխումներից. այն հնարավորություն է տալիս ներկայիս սոցիալական ծառայությունները

դարձնել դեմքով դեպի մարդիկ, ներդնել սոցիալական աշխատանք գործող ծառայություններում: Ավանի

ՀՍԾՏԿ-ն գործում է 2012թ.-ից, և մենք դեպքի վարում ենք իրականացնում: Իմ կարծիքով այս բարեփոխումների

համատեքստում շատ կարևոր է բոլոր աշխատակիցների բարեխիղճ մոտեցումը: Այս բարեփոխումներում

գլխավոր դերակատարը հենց ինքը՝ դեպք վարողն է, և նրա ճկուն մտքից ու ռեսուրսների ճիշտ օգտագործումից

է կախված դրական արդյունքը: Նաև շատ եմ կարևորում սուպերվայզերի աշխատանքը, որը հենարան է դեպք

վարողի համար: Դա նույնպես պետք է ներառվի, քանի որ հիմա խոսում ենք սոցիալական աշխատանքի

ծառայության մասին, այլապես բարեփոխումը կիսատ կլինի:

3. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծառայություններում «Սոցիալական դեպքի վարում» մեթոդաբանության ներմուծումից։

Վերջապես եկել է այն ժամանակը, երբ իրականացվում է դեպքի վարում, և շահառուն դիտարկվում է որպես

անհատականություն, որն ունի բազում խնդիրներ՝ թե՛ հոգեկան և թե՛ սոցիալական։ Վերջապես սոցիալական

աշխատողը փորձելու է օգտագործել իր բոլոր ռեսուրսներն՝ ի բարօրություն պետության և շահառուի շահերի։

Վերջապես պետական ու ոչ պետական կազմակերպությունները դուրս են գալու իրար փոխադարձ

պախարակելու արատավոր շրջանակից և գործելու են մի գաղափարի շուրջ, հետևաբար ոլորտում կարելի է

առաջընթաց ակնկալել:

4. Դուք միակ դեպք վարողն եք, ով ունի սոցիալական աշխատանքի կրթություն: Դա ինչպիսի՞ զգացողություն է։

Իմ կոլեգաների շրջանում կան շատ մասնագետներ, ովքեր չունեն մասնագիտական կրթություն, սակայն ունեն

շահառուի հետ աշխատելու մեծ փորձ: Ես բազմիցս եմ բարձրաձայնել և ցանկանում եմ կրկնել, որ Մայր բուհը

պետք է կանգնած լինի մեր մասնագետների կողքին, ստեղծի տարբեր ուսումնական ինտենսիվ դասընթացներ,

որոնց միջոցով մոտակա 3-5 տարիների ընթացքում կարելի կլինի հասնել նրան, որ սոցիալական

ծառայություններ մատուցող մասնագետներն ունենան սոցիալական աշխատանքի նվազագույն որակավորում:

Այդ ժամանակ, հավատացած եմ, սայլը տեղից կշարժվի։ Համալսարանական ոգին, կօգնի ուժեղացնել գործող

մասնագետին։ Այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում վերապատրաստման համապատասխան

դասընթացների ներմուծումը:

Հարցազրույց

Մագդա Գասպարյանի հետ

ԵՊՀ սոցիոլոգիայի

ֆակուլտետ, սոցիալական

աշխատանքի մագիստրոս

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի՝ Ավանի

ՍԱՏԲ գլխավոր մասնագետ

(դեպք վարող)

ՍԱՏԵ N3. 15.07.2016, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱՅՈւՄ. ՁԵՌՔԲԵՐՈւՄՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Page 3: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1470834510-Final AASW Newletter N3.pdf · տվյալների և սոցիալական աշխատողի

3

ՍԱՏԵ N3. 15.07.2016, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՀՀ-ՈւՄ

Վերջերս տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության ցանցի (ԵՊՑ) հերթական տարեկան համաժողովը, որտեղ ամփոփվեցին 2015-16թթ.-ի ընթացքում Ցանցի կատարած աշխատանքները: Տեղի են ունեցել նաև ընտրություններ, քննարկվել են ցանցի հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:

Երեխաների պաշտպանության ցանցը՝ քաղաքացիական

հասարակության կազմակերպությունների միավորում է, որն

աշխատում է հանուն Հայաստանի երեխաների և ընտանիքների

բարեկեցության: Ուղին սկսելով որպես 6 ՀԿ-ների ոչ ֆորմալ կոալիցիա՝ ցանցն այժմ ունի 40 անդամ

կազմակերպություն: ԵՊՑ-ի անդամները ներկայացնում են երեխաների պաշտպանության ոլորտում գործառնող

տեղական և միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունները, ովքեր ծառայություններ են մատուցում ավելի

քան 62.000 երեխաների:

ԵՊՑ-ն անդամակցում է ChildPact-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության Սևծովյան

տարածաշրջանային կոալիցիային, որը 10 երկրներում երեխաների հարցերով զբաղվող 600

կազմակերպությունների ցանցեր միավորող կառույց է:

ԵՊՑ-ն հավատում է, որ.

Յուրաքանչյուր երեխա պետք է ապրի սիրող ընտանիքում,

Աջակցությամբ ու դրական դաստիարակությամբ լեցուն մանկությունը երեխաների և հասարակության

երկարաժամկետ բարեկեցության և հաջողության հիմքն է,

Յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը թելադրում է, որ կառավարությանը պետք է հորդորել ներդնել

ընտանիքահեն խնամքի մոտեցում այն երեխաների համար, ում ծնողներն ի վիճակի են նրանց խնամել,

ինչը կօգնի նաև երեխաներին հետ պահել հաստատություններից,

Առանձին ՔՀԿ-ներն ունեն հսկայական ուժ նորարարական փորձ ու լուծումներ առաջարկելու՝ ուղղված

իրենց տեղական համայնքների խնդիրների լուծմանը,

Երկրում գործող երեխայակենտրոն ՔՀԿ-ների ջանքերի համադրմամբ կարելի է երեխաների համար

ապահովել ավելի հզոր ու դրական փոփոխություններ:

ԵՊՑ-ի համակարգային առաջնահերթություններն են՝

Երեխաների դուրս բերումը խնամքի, պաշտպանության, գիշերօթիկ տիպի հաստատություններից և այլընտրանքային խնամքի տարբերակների ներդրումը,

Անչափահասների արդարադատության ներդրումը ՀՀ-ում,

Երեխաների և ընտանիքների աջակցության ծրագրերի ամրապնդումը։

Հայաստանի հաստատություններում գտնվող 3.500 երեխաների գրեթե 80%-ն ունեն առնվազն մեկ ծնող, ով

համապատասխան աջակցության պարագայում ի վիճակի կլինի նրանց խնամել: Սակայն այդ երեխաներն իրենց

ընտանիքների սոցիալական և տնտեսական խնդիրների պատճառով հայտնվում են տարբեր հաստատություն-

ներում: Ըստ էության, աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը շարունակում են ազդեցություն գործել

Հայաստանի երեխաների ավելի քան մեկ երրորդի վրա։

Ցանցը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք, աշխատելով երեխաների պաշտպանության

ոլորտում, հակված են միացյալ ուժերով զբաղվել երեխաների պաշտպանության հարցերի ջատագովությամբ:

ՄԻԱՑԵՔ ՑԱՆՑԻՆ, ՄԻԱՍՆԱԲԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՎ՝ ԿՕԳՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՎՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

Հասցե` ք. Երևան, Կ. Ուլնեցի 64 Հեռ.՝ (060) 540150

Վեբ-կայք՝ armeniachildprotection.org

Page 4: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐaasw.org/images/products/1470834510-Final AASW Newletter N3.pdf · տվյալների և սոցիալական աշխատողի

ՍԱՏԵ N3. 15.07.2016, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՍԱՏԵ N3. 15.07.2016, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Տեղեկագիրը ստեղծվել է «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության

երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում:

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ...

Հարի Հոփքինսը Ֆրանկլին Ռուզվելտի խորհրդականն էր, աշխատել է զբաղվածության

ծառայությունում, սոցիալական բնակավայրերում և Աղքատների պայմանների բարելավման

ասոցիացիայում: Նպաստել է Սոցիալական աշխատողների ամերիկյան ասոցիացիայի

կանոնադրության մշակմանը, 1923թ.-ին ընտրվել է դրա նախագահ:

Ֆրանցիս Պերկինսը աջակցել է գործազուրկների նպաստների հաստատմանը, զբաղվել թոշակ-

ների կանոնակարգման, աղքատների բարեկեցության հարցերով: Ձևավորել է աշխատանքային

միությունների հետ համագործակցության՝ կառավարության քաղաքականությունը: Աջակցել է

աշխատողների նվազագույն աշխատավարձի և արտաժամյա աշխատանքի վերաբերյալ օրենք-

ների հաստատմանը:

Մերի Ռիչմոնդը նպաստել է սոցիալական աշխատանքի՝ որպես մասնագիտության

կայացմանը: Իր «Սոցիալական ախտորոշում» գրքում առաջարկում էր աղքատության

հաղթահարման մեթոդաբանություն: Ըստ նրա՝ դեպքի հետ աշխատանքը (social casework)

բաղկացած է գործընթացներից, որոնք անձը զարգացնում է «անհատ – անհատ» և «անհատ –

միջավայր» փոխհարաբերությունների միջոցով:

Կարլ Ռոջերսը «անձակենտրոն» (“person-centered”) թերապիայի հիմնադիրն է: Կարևոր է

ապրումակցման (էմպատիայի) հետ կապված նրա դիրքորոշումը, ինչը հստակեցնում է

մասնագետի աշխատանքում հուզականի թույլատրելի սահմանը. «զգալով դիմացինի վիշտը

որպես քոնը` չմոռանալով «որպես» բառը»: Նրա՝ «Կլինիկական աշխատանք դժվար երեխա-

ների հետ» աշխատությունը շարունակում է սոցիալական աշխատողների մասնագիտացման

համար կարևոր դեր խաղալ:

Ջեյն Ադամսը հայտնի է որպես սոցիալական աշխատանքի հիմնադիրներից մեկը: Ակտիվորեն

քարոզչություն էր տանում Ամերիկայում երեխաների պաշտպանության մասին օրենքի

ընդունման, կանանց համար ութժամյա աշխատանքային օր սահմանելու, բանվորների աշխա-

տանքի և կյանքի պայմանների բարելավման, նրանց աշխատավարձերի բարձրացման,

կանանց` ընտրելու իրավունքի, սևամորթների և ներգաղթյալների իրավահավասարության

համար: 1931թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի սոցիալական բարեփոխումների

ոլորտում ունեցած ավանդի համար:

Մերի Ստյուարտը Միացյալ Թագավորության հիվանդանոցային առաջին ողորմություն բաժա-

նողն էր՝ բժշկական սոցիալական աշխատողը կամ ալմոները։ Հետազոտում և ախտորոշում էր

հիվանդների սոցիալական կարգավիճակը, ապահովում արագ վերականգնման համար անհրա-

ժեշտ ապրելու պայմանները:

Էլեն Գեյթ Սթարը Չիկագոյում ստեղծել է սոցիալական բնակավայր, մեթոդաբանության մեջ

օգտագործել է խմբային աշխատանքը, համայնքային կազմակերպումն ու իրավունքների

պաշտպանությունը: Ներդրում ունի աշխատողների իրավունքների և երեխայի աշխատանքի

հետ կապված օրենքի բարելավման գործում: Անդամակցել է Կանանց առևտրի միացյալ լիգային:

4

ՍԱՏԵ N2-ի «Արդյոք ովքե՞ր են...» բաժնի հաղթողները

Մարիամ Գիշյան Մարգարիտ Զալիբեկյան