9
Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիր Հայաստանը միացավ աշխարհի ավելի քան 100 երկրների միլիոնավոր երիտասարդներին նշելու 8-րդ տարեկան երիտասարդության ծառայության համաշխարհային օրը (ԵԾՀՕ) և իրականացնելու համայնքային ծառայության ծրագրեր: Արդեն երրորդ անգամ է ինչ Փրոջեքթ Հարմոնին ստանձնել է Հայաստանում ԵԾՀՕ-ի ազգային առաջատար գործակալության դերը: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցի դպրոցները Հայաստանի 11 մարզերում ակտիվորեն մասնակցում էին 2007 թ. ԵԾՀՕ-ի միջոցառումներին: Բաց դռների օրերը, Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքները և հատուկ ծրագրերի իրականացումը արդեն դարձել են ավանդույթ հայաստանյան դպրոցների համար` ԵԾՀՕ-ը նշանավորելու շրջանակներում: ԵԾՀՕ-մ իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 7.750 մարդ: Տնկվել են 1.000 ավելի ծառեր: ՀԴՓԾ ցանցի 330 դպրոցներից 280-ում իրականացվել են միջոցառումներ: Միջոցառումներից մոտավորապես 10-ը լուսաբանվել են տեղական կամ ազգային լրատվամիջոցներով: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) ցանցի աշակերտները, ուսուցիչները և համայնքի անդամները միացան 2007 թ. ԵԾՀՕ-ի տոնակատարությանը, ինչը նպատակ ուներ ուժեղացնել համայնքային ոգին և կամավորության սկզբունքները` ճանապարհ բացելով հետագա կամավորական աշխատանքների համար: Ստորև ներկայացված են 2007 թ. ԵԾՀՕ-ի շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը Արմավիրի մարզ Փրոջեքթ Հարմոնի հայկական մասնաճյուղի և Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրենները տնկում են բարեկամության ծառը Այս տարի, ինչպես և մյուս բոլոր տարիներին երիտասարդ սերունդը անմասն չմնաց Երիտասարդական ծառայությունների համաշխարհային օրվան (ԵԾՀՕ) նվիրված միջոցառումների շարքից: Հայասատանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցում ընդգրկված դպրոցների աշակերտները սույն թվականի ապրիլի 21-23-ին ներգրավված են եղել շրջակա միջավայրի մաքրման, ծառատունկի, ԻՀԿ-ում համայնքի անդամների համար բաց դռների օրվա կազմակերպման և այլ նախաձեռնությունների մեջ: Մայիսյանի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառումների գեղեցիկ մի շարք, որտեղ կազմակերպիչներ էին թե´ աշակերտները, թե´ ուսուցիչները և թե´ համայնքի անդամները: Ապրիլի 21-ին գյուղի մշակույթի տան բակում իններորդ և տասներորդ դասարանցիները, Փրոջեքթ Հարմոնիի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնի, դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանի, Փրոջեքթ Հարմոնիի և Հարմոնիա հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին տնկեցին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված 100-ից ավել տնկիներ: Նույն դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մասնակցեցին Ղարաբաղի ազատամարտին ընկած մայիսյանցի Աշոտ Հակոբյանին նվիրված հուշ-միջոցառմանը: Այս դասարանը կրում է զոհված Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորում:

Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

  • Upload
    others

  • View
    19

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Երիտասարդության ծառայության համաշխարհային օրը Հայաստանում

Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիր

Հայաստանը միացավ աշխարհի ավելի քան 100 երկրների միլիոնավոր երիտասարդներին նշելու 8-րդ տարեկան երիտասարդության ծառայության համաշխարհային օրը (ԵԾՀՕ) և իրականացնելու համայնքային ծառայության ծրագրեր: Արդեն երրորդ անգամ է ինչ Փրոջեքթ Հարմոնին ստանձնել է Հայաստանում ԵԾՀՕ-ի ազգային առաջատար գործակալության դերը: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցի դպրոցները Հայաստանի 11 մարզերում ակտիվորեն մասնակցում էին 2007 թ. ԵԾՀՕ-ի միջոցառումներին: Բաց դռների օրերը, Ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ) և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքները և հատուկ ծրագրերի իրականացումը արդեն դարձել են ավանդույթ հայաստանյան դպրոցների համար` ԵԾՀՕ-ը նշանավորելու շրջանակներում: ԵԾՀՕ-մ իրենց մասնակցությունը բերեցին ավելի քան 7.750 մարդ: Տնկվել են 1.000 ավելի ծառեր: ՀԴՓԾ ցանցի 330 դպրոցներից 280-ում իրականացվել են միջոցառումներ: Միջոցառումներից մոտավորապես 10-ը լուսաբանվել են տեղական կամ ազգային լրատվամիջոցներով: Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի (ՀԴՓԾ) ցանցի աշակերտները, ուսուցիչները և համայնքի անդամները միացան 2007 թ. ԵԾՀՕ-ի տոնակատարությանը, ինչը նպատակ ուներ ուժեղացնել համայնքային ոգին և կամավորության սկզբունքները` ճանապարհ բացելով հետագա կամավորական աշխատանքների համար: Ստորև ներկայացված են 2007 թ. ԵԾՀՕ-ի շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը Արմավիրի մարզ

Փրոջեքթ Հարմոնի հայկական մասնաճյուղի և Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրենները

տնկում են բարեկամության ծառը

Այս տարի, ինչպես և մյուս բոլոր տարիներին երիտասարդ սերունդը անմասն չմնաց Երիտասարդական ծառայությունների համաշխարհային օրվան (ԵԾՀՕ) նվիրված միջոցառումների շարքից: Հայասատանի

դպրոցների փոխկապակցման ծրագրի ցանցում ընդգրկված դպրոցների աշակերտները սույն թվականի ապրիլի 21-23-ին ներգրավված են եղել շրջակա միջավայրի մաքրման, ծառատունկի, ԻՀԿ-ում համայնքի անդամների համար բաց դռների օրվա կազմակերպման և այլ նախաձեռնությունների մեջ: Մայիսյանի միջնակարգ դպրոցը կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառումների գեղեցիկ մի շարք, որտեղ կազմակերպիչներ էին թե´ աշակերտները, թե´ ուսուցիչները և թե´ համայնքի անդամները: Ապրիլի 21-ին գյուղի մշակույթի տան բակում իններորդ և տասներորդ դասարանցիները, Փրոջեքթ Հարմոնիի տնօրեն Դեյվիդ Սիմփսոնի, դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանի, Փրոջեքթ Հարմոնիի և Հարմոնիա հիմնադրամի ներկայացուցիչների հետ միասին տնկեցին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված 100-ից ավել տնկիներ:

Նույն դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները մասնակցեցին Ղարաբաղի ազատամարտին ընկած մայիսյանցի Աշոտ Հակոբյանին նվիրված հուշ-միջոցառմանը: Այս դասարանը կրում է զոհված

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Page 2: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

ազատամարտիկի անունը, և յուրաքանչյուր տարի նրա մահվան օրը (ապրիլի 21-ին) դասարանը այցելում է զոհված ազատամարտիկին նվիրված հուշաքարին, հայրենասիրական բանաստեղծությունների և երգերի միջոցով ևս մեկ անգամ կարևորում հերոսների հիշատակը անմար պահելու գաղափարը: Նույն օրը, հյուրերը և համայնքի անդամները մասնակցեցին դպրոցի Ինտերնետ համակարգչային կենտրոնի (ԻՀԿ) աշխատակիցների և աշակերտների ուժերով ստեղծված Հայ օլիմիպիականները շնորհանդեսին: Շնորհանդեսի պատրաստման համար աշակերտները հիմնականում օգտվել էին զանազան ինտերնետային կայքերից, որի արդյունքում հայ օլիմպիականների վերաբերյալ բավականին ընդգրկուն և հետաքրքիր տեղեկություններ էին հավաքել: Միջոցառման ավարտին որոշվեց, որը շնորհանդեսը պետք է ներկայացվի դպրոցի ամբողջ աշակերտության և ուսուցչական կազմի համար ևս: Ամբողջ Արմավիրի մարզում ակցիային միավորվել են 250 համայնքի անդամներ, 285 աշակերտներ և 70 ուսուցիչներ: Արարատի մարզ Սույն թվականի ապրիլի 20-22-ին Երիտասարդական ծառայությունների համաշխարհային օրվա (ԵԾՀՕ) շրջանակում ապրիլի 20-22-ը, Արարատի մարզում կազմակերպվեցին բազմաթիվ կամավորական միջոցառումներ` ծառատունկ, ինտերնետ համակարգչային կենտրոնների (ԻՀԿ), դպրոցամերձ տարածքների մաքրման աշխատանքներ, շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված սեմինարներ, “Արարատ” ինտերնետային կայքի շնորհանդես, Արտաշատի լճի մաքրման աշխատանքներ, և այլն: Ապրիլի 18-ին Արտաշատի թիվ 4 միջն. դպրոցի ԻՀԿ-ում տեղի ունեցավ “Արարատ” ինտերնետային կայքի շնորհանդեսը: Կայքի պատրաստման և ձևավորման աշխատանքները կատարել էր Կանաչուտի ԻՀԿ աշխատակից Էլմիրա Գալստյանը, իսկ կայքի նյութերի հավաքագրման, տրամադրման և խմբագրման աշխատանքները կատարել էին Արարատի մարզում ՀԴՓԾ ցանցում գտնվող 29 դպրոցներից 11-ը` Արտաշատի թիվ 4, Ղուկասավանի, Կանաչուտի, Փոքր Վեդու, Շահումյանի, Ազատավանի, Այնթապի թիվ 1, Վերին Դվինի, Արարատ քաղաքի թիվ 1, Մասիս քաղաքի թիվ 1, և Քաղցրաշենի միջնակարգ դպրոցների աշակերտները:

Արարատի մարզի դպրոցականները ակտիվորեն մասնակցում են

ծառատունկին Կայքը երկլեզու է և ընդգրկում է հետևյալ բաժինները` պատմական ակնարկ, պատմական մայրաքաղաքները, Արարատը որպես վարչատարածքային միավոր, մարզի քաղաքները, գյուղատնտեսությունը, մարզի նշանավորները և ազգային փոքրամասնությունները: Յուրաքանչյուր բաժին իր հերթին բաժանվում է ենթաբաժինների և ընդգրկում է ավելի մանրամասն ինֆորմացիա յուրաքանչյուր բաժնի և ենթաբաժնի մասին: Միջոցառումը լուսաբանվեց տեղական “Աննա” հեռուստաընկերության, “Ռաֆնազ” կաբելային հեռուստաընկերության և “Արտաշատ” թերթի կողմից: Սույն թվականի ապրիլի 21-ին Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ “Պահպանենք մեր մոլորակը” խորագրով սեմինար-դասընթաց, որին մասնակցում էին Երևանի պետհամալսարանի և մանկավարժական ինստիտուտի էկոլոգիայի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ: Սեմինար-դասընթացը վարում էր դպրոցի կենսաբանության ուսուցիչ Տիգրան Բաբախանյանը: Սեմինարն ուղեկցվում էր էլեկտրոնային նկարների շնորհանդեսի միջոցով և անդրադառնում այնպիսի բնապահպանական խնդիրներին, ինչպիսիք են օզոնային շերտի, ջերմոցային էֆեկտի, անտառահատումների, աղտոտումների,

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Page 3: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

թթվային անձրևների և այլնի հետևանքով առաջացող էկոլոգիական և բնական աղետները: Նաև ներկայացվեց վերջին 50 տարիների ընթացքում արձանագրված վիճակագրական տվյալներ: Նույն օրը, դպրոցի խաղաղության կորպուսի կամավոր Էլիսոն Թառը դպրոցի աշակերտների համար կազմակերպել էր “Դա մեր բնությունն է” թեմայով ֆոտոնկարների մրցույթ: Ակնկալվում էր, որ ներկաները պետք է այդ օրը ընտրեին 5 հաղթող նկարներ, որոնք էլ պետք է մայիս ամսին մասնակցեն մրցույթի հանրապետական փուլին, որը կազմակերպել է Խաղաղության կորպուսը: Արդյունքում ցուցահանդեսներ են լինելու, և առաջին ցուցահանդեսը տեղի է ունենալու Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Արտաշատի լճի մաքրման արարողությանը մասնակցում էին Արտաշատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք մաքրեցին լճի հարակից տարածքը, տեղադրեցին “չաղտոտե´լ” խորագրով ցուցատախտակներ և տեղադրեցին աղբամաններ: Արարատի մարզի ՀԴՓԾ ցանցի 29 դպրոցներում անցկացվեցին մաքրման միջոցառումներ և շուրջ 300 աշակերտներ մասնակցեցին այդ միջոցառումներին: Մարզի 10 դպրոցներում ծառեր տնկվեցին (շուրջ 100 ծառ), որին մասնակցեցին ավելի քան 100 կամավորներ: Ընդհանուր առմամբ Արարատի մարզում իրականացվող ԵԾՀՕ-ի շաբաթվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցեցին մոտ 700 աշակերտներ, կամավորներ և հյուրեր: Սյունիքի Մարզ Սյունիքի մարզի բոլոր 34 ԻՀԿ-ներն իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին 2007թ. ԵԾՀՕ-ի շրջանակներում կազմակերպված համայնքին աջակցելու գործին: Աշակերտների, ուսուցիչների և համայնքի անդամների օգնությամբ ԻՀԿ-ներում իրականացվեցին որոշ միջոցառումներ. դպրոցական գույքի (ջարդված

նստարանների, գրապահարանների և պատուհանների) վերանորոգման, ԻՀԿ-ներում գտնվող սարքերի մաքրման և դասասենյակների ծաղիկների հողի թարմացման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներ տարվեցին բոլոր դպրոցների պարտեզներում և խաղահրապարակներում, ինչպես նաև մաքրվեցին հատակներն ու պատուհանները: Սիսիանի Կարեն Դեմիրճյանի անվան այգում իրականացվեցին կանաչապատման և մաքրման աշխատանքներ: Աշակերտներն երջանիկ էին, որ լավ գործ էին կատարում` նվիրելով իրենց կյանքի մեկ օրը մայր բնության գեղեցկացմանը: Նրանք վստահ էին, որ իրենց ջանքերի շնորհիվ լավ արդյունք կունենան: Սիսիան քաղաքի աշակերտները մասնակցում են

Կարեն Դեմիրճյանի անվան այգու մաքրման աշխատանքներին:

Սյունիքի մարզում 2007թ. ԵԾՀՕ-ի շրջանակներում մոտ 600 աշակերտներ` ուսուցիչների և ԻՀԿ աշխատակիցների ջնորդությամբ, սնակցեցին

համայնքին ծառայելուն ուղղված միջոցառումների (ծառերի տնկում, բույսերի մշակում, հին իրերի վերանորոգում դպր

առա մա

ոցներում): Տավուշի մարզ

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Page 4: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Դիլիջանի դպրոցի աշակերտները մասնակցում են մաքրման

աշխատանքներին

ԵԾՀՕ-ի միջոցառումների շարքը համալրվեց Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ: Ապրիլի 19-ին 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտները նախ և առաջ մաքրեցին դպրոցի բակը և այն պատրաստեցին ծառատունկի համար: ԵԾՀՕ-ը նշանավորելու համար տեղական անտառային տնտեսությունը դպրոցին տրամադրեց 20 փոքր եղևնիներ, որոնք այժմ արդեն տնկված են դպրոցի դիմաց: Նախաձեռնությունը միավորեց ոչ միայն տարբեր դասարանների աշակերտների, այլև իրենց ծնողներին, ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը: Հաջորդ օրը մասնակիցներից շատերը ընդգրկվեցին նաև դպրոցի և ԻՀԿ-ի մաքրման աշխատանքներում` այն պատրաստելու բաց դռների օրվան, ինչը նույնպես այս նախաձեռնության մի մասն էր: Ընդհանուր թվով ծրագիրն ունեցավ 120 մասնակից: Վայով Ձորի մարզ Հետևելով ԵԾՀՕ ավանդույթին, Վայոց Ձորի դպրոցները ակտիվորեն մասնակցեցին միջոցառումներին: Եղեգնաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում կատարվել են ծաղկապատման աշխատանքներ, որին մասնակցել են դպրոցի 9-10-րդ դասարանների մոտ 50 աշակերտներ: Միջոցառմանը մասնակցել է նաև դպրոցի տնօրինությունը և վերոհիշյալ դասարանների դասղեկները: Կատարվել են նաև

ծառատնկման աշխատանքեր, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև դպրոցի Խաղաղության Կորպուսի 2 կամավորները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Վայքի թիվ 2 միջանակարգ դպրոցի աշակերտները կատարել են դպրոցի հարակից տարածքի և անհայտ զինվորին նվիրված հուշարձանի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքներ և ծառատունկ: Ծառատունկին և սանիտարական մաքրման աշխատանքներին մասնակցել են դպրոցի 5-10-րդ դասարանի թվով 80 աշակերտներ և 10 ուսուցիչներ: Տնկիները դպրոցին տրամադրել էր Վայքի քաղաքապետարանը: Վայոց Ձորի աշակերտները շրջապատի

մաքրման աշխատանքներ կատարելիս Դպրոցի 8-10-րդ դասարանի 55 աշակերտներ այցելել են Արփի գյուղի տարածքում գտնվող Ջրովանք ուխտատեղին և կատարել

սանիտարական մաքրման աշխատանքներ: Արփիի գյուղապետարանը ապահովել է մասնակիցների տեղափոխման ծախսերը: Վերանորոգումից հետո Աղավնաձորի միջնակարգ դպրոցի շրջակա տարածքը բարեկարգվեց դպրոցականների ուժերով: Երեխաները իրականացրեցին սանիտարական մաքրման աշխատանքներ և տնկեցին գյուղապետարանի կողմից տրամադված մեծ քանակությամբ տնկիներ և ծաղիկներ: Ակցիային մասնակցել են դպրոցի 8-10-րդ դասարանների աշակերտները և 5 ուսուցիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 75 հոգի: Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջակայքում կատարվել են բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են դպրոցի 5-8-րդ դասարանների 80 Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը

ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորում:

Page 5: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

աշակերտներ, Վայքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 20 սաներ, Խաղաղության Կորպուսի 2 կամավորներ և 10 ուսուցիչներ: Վայոց Ձոր մարզում երիտասարդության ծառայության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին մասնակցել է մոտ 400 մարդ: Կոտայքի Մարզ

Կոտայքի մարզի ՀԴՓԾ ցանցում գտնվող բոլոր 26 դպրոցները ներգրավված էին ԵԾՀՕ-ի շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումներին: Շատ դպրոցներում կազմակերպվեցին բաց դռների օրեր և ԻՀԿ-ների մաքրման աշխատանքներ

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը

Վանաձորի թիվ 1 դպրոցի աշակերտների այցը ծերանոց

“Լոռի” հեռուստաընկերութան լրագրողը հարցազրույցի միջոցով պարզում է ծերերի տպավորությունները երեխաների այցից

:

ւ

Մոտ 250-300 համայնքի անդամներ մասնակցեցին բաց դռներին, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալ ԻՀԿ-ում մատուցվող ծառայություններին և օգտվել համակարգիչներից: Մի քանի դպրոցներում կազմակերպվեցին արդեն ավանդույթ դարձած մանկապարտեզի երեխաների այց ԻՀԿ: Ավելի քան 800 աշակերտներ, ուսուցիչներ և համայնքի անդամներ մասնակցեցին դպրոցների հարակից տարածքների և ԻՀԿ -ների մաքրման աշխատանքներին:

ԵԾՀՕ-ան մասնակցեցին մոտ 1,100 կամավորներ: Լոռու Մարզ ԵԾՀՕ-վա շրջանակներում Լոռու մարզում իրականացվել են հետեևյալ միջոցառումները: Սույն թվականի ապրիլի 21-ին Երիտասարդների Ծառայության Միջազգային Օրվա շրջանակներում Վանաձորի թիվ 1 դպրոցի 8-9-րդ դասարանի 25 աշակերտ դպրոցի 3 ուսուցիչների գլխավորությամբ այցելեցին Ծերանոց: Այցի նպատակն էր ծերանոցո մ բնակվող 51 տարեցների առօրյայում որոշ հետաքրքրություն և փոփոխություն մտցնել: Այցելության ընթացքում երեխաները ներկայացրեցին Շիրվանզադեի ՙՊատվի համար՚ ստեղծագործության հիմքում ընկած բեմադրությունը, որին հաջորդեցին ասմունքներ, բանաստեղծություններ, երգ ու պար: Երեխաները տարեցների համար նաև հյուրասիրություն կազմակերպեցին տարբեր տեսակի քաղցրավենիքներով: Միջոցառմանը մասնակցեց նաև ՙԽաչվող Ուղիներ՚ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Ողջ միջոցառումը նկարահանվեց և լուսաբանվեց Վանաձորի ”Լոռի” հեռուստաընկերության կողմից:

ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորում:

Page 6: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Ապրիլի 21-ին Ստեփանավանի թիվ 3 դպրոցի Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ “Գեղեցկացնենք մեր դպրոցը” միջոցառումը, որի նպատակն էր մաքրել, գեղեցկացնել դպրոցի ներսը և շրջակայքը, ինչը կնպաստեր աշակերտների մեջ կամավորականության գաղափարի զարգացմանը: Քանի որ անբարենպաստ եղանակը խոչընդոտեց ծառատունկի և դպրոցի շրջակայքի մաքրման աշխատանքներին, միջոցառումը իրականացվեց միայն դպրոցի ներսում: Դպրոցի 7-10-րդ դասարանի գրեթե բոլոր աշակերտները մեծ եռանդով մասնակցեցին դասարանների, ԻՀԿ-ի մաքրման և ծաղիկներ տնկելու աշխատանքներին: Շաբաթօրյակին հաջորդեցին մշակութային ներկայացումներ (երգ ու պար, կատակերգություններ և այլն), որին ներկա էին դպրոցի անձնակազմը և համայնքի անդամներ: Մարզի այլ 7 դպրոցներում, ԻՀԿ-ներում իրականացվեցին նաև մաքրման աշխատանքներ, որից 3-ում` նաև բաց դռների օր համայնքի համար: ԵԾՀՕ-ի մասնակիցնեռի ընդհանուր թիվը կազմում էր մոտ 200 հոգի: Արագածոտնի մարզ Արագածոտնի մարզի որոշ դպրոցներ անցկացրեցին ԻՀԿ-ների բաց դռների օր, իսկ մի քանի դպրոցներ էլ մասնակցեցին ծառատնկման և շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին:

Օշականի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիները աշխատանքները սկսեցին դպրոցամերձ հողամասի մաքրումից: Այնուհետև նրանք ծառատունկ կազմակերպեցին. տնկեցին մեկ տասնյակ ծիրանի և խնձորի ծառեր: Այս աշխատանքների ավարտից հետո, դպրոցի բնապահպանության ուսուցչուհին անցկացրեց բաց դաս բնապահպանությունից: ԻՀկ բերելով ծառի տնկիներից մեկը, նա բացատրեց ծառատունկի կարևորությունը բնապահպանության համար և երեխաներին ներկայացրեց բուսական աշխարհի համար վնասակար երևույթները: Քննարկվեցին այն միջոցառումները, որոնք դպրոցականները կարող են ձեռնարկել բնության պահպանման ուղղությամբ: Կազմվեց գործողությունների ծրագիր: Միջոցառմանը մասնակցեցին 24 երեխաներ, ԻՀկ աշխատակիցը և 5 ուսուցիչներ:

Օշականի դպրոցի աշակերտները

Կարբիի դպրոցում 5, 6, և 7-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին հետևյալ միջոցառմանը: Նրանք սկսեցին դպրոցի բակում կազմակերպված ծառատունկով: Քանի որ Կարբի գյուղը հայտնի է ծիրանի, խնձորի և գիլասի մշակությամբ, երեխաները սեփական տներից բերեցին այդ մրգերի շուրջ 25 տարբեր տեսակի տնկիներ, որոնք տնկեցին

դպրոցի բակում: Այնուհետև դպրոցականները ուղևորվեցին դեպի գյուղի եկեղեցի և երկու ժամվա ընթացքում մաքրեցին եկեղեցու բակն ու շրջապատը` հավաքելով աղբը հնամենի խաչքարերի շրջակայքից: ԵԾՀՕ-վան 2007-ին Արագածոտնի մարզից մասնակցեցին շուրջ 150 աշակերտ և ուսուցիչ: Շիրակի մարզ ԵԾՀՕ-ի շրջանակներում Շիրակի մարզում միջոցառումներ կազմակերպվեցին գրեթե բոլոր 34 դպրոցներում: Ապրիլի 19-ին Գյումրիի թիվ 21 մանկապարտեզի սաները այցելեցին Գյումրիի թիվ 31 դպրոցի ԻՀԿ-ը: Երեխաները պատրաստել էին բանաստեղծություններ և երգեր նվիրված գարնանը և մայրությանը: Նրանք նաև նկարեցին գարունը, ինչպես նաև ներկայացրեցին “Մեր դպրոցը” թեմայով շնորհանդես:

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Page 7: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Շիրակի մարզի 20 դպրոցներում կազմակերպվեցին համայնքի համար բաց դռների օրեր, որտեղ այցելուները անվճար օգտվենին Ինտերնետից: Բաց դռների շրջանակներում ԻՀԿ-ի տրամադրած անվճար ծառայություններից օգտվեցին Սամարիթել հոսպիտալի և Իտալական պոլիկլինիկայի 25 բուժ. աշխատողներ, ինչպես նաև Սախարովի հիմնադմի, Արաքս հոգեբանական կենտրոնի և Շախմատի ֆեդերացիա ՀԿ-ի 23 ներկայացուցիչներ, “Սոցիալական օգնության կենտրոնի” 10 նախկին ուսուցիչներ և 13 գործազուրկներ: ՀԴՓԾ ցանցի Շիրակի դպրոցների 8-10-րդ դասարաններից գրեթե 620 աշակերտներ մասնակցեցին ԻՀԿ-ի մաքրմանը և ծառեր տնկեցին դպրոցի շրջակայքում: 2007 թ. ԵԾՀՕ-ի միջոցառումները լուսաբանվեցին Շիրակ և Ծայգ հեռուստակենտրոնների կողմից: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց 720 մարդ:

Շիրակի աշակերտները շրջապատի

մաքրման աշխատանքներ կատարելիս

Գեղարքունիքի Մարզ Չնայած անբարենպաստ եղանակին, Գեղարքունիքի մարզում ԵԾՀՕ-ին նվիրված բոլոր նախատեսված

միջոցառումներն անցկացվեցին մեծ ոգևորությամբ: Զոլաքարի թիվ 2, Տրետուքի, Սևանի թիվ 7, Ճամբարակի թիվ 2, Մարտունու թիվ 1, թիվ 2 և Գավառի թիվ 2, թիվ 8, թիվ 9 միջն. դպրոցներում իրականացվեցին դպրոցների բակերի մաքրման և կանաչապատման աշխատանքներ: Դպրոցների աշակերտների մեծ մասը մասնակցեցին իրականցվող միջոցառումներին: Արմենը` Զոլաքարի թիվ 2 միջն. դպրոցի 9-րդ դասարանցիներից մեկը, ասաց. <Մեր պարտեզն ավելի ու ավելի կգեղեցկանա, եթե ամեն տարի մենք գեթ մի շիվ ավելացնենք: Եվ դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ` պարտեզի կողքով անցնելիս` մենք կհպարտանանք մեր տնկած պարտեզով>:

Գեղարքունիքի մարզի աշակերտները մասնակցում են դպրոցների բակերի մաքրման

աշխատանքներին:

Սևանի #7 միջն. դպրոցի ԻՀԿ աշխտակիցները կազմակերպեցին <Գեղարքունիքի պատմամշակութային հուշարձանները> ինտերնետային կայքի շնորհանդես

համայնքի անդամների և Սևանի քոլեջի ուսանողների համար: Կայքը ստեղծվել էր ՀԴՓԾ փոքր դրամաշնորհային ծրագրի արդյունքում: Ներկաները լավ տպավորություններով հեռացան կենտրոնից: Նրանք իրենց շնորհակալությունը հայնտնեցին ԻՀԿ աշխատակիցներին այդ վիրտուալ ճանապարհորդության համար, որը նրանց մեկ անգամ ևս հնարավորություն տվեց զմայլվելու հիասքանչ պատմամշակութային վայրերով և գնահատելու իրենց շրջապատող արժեքների գեղեցկությունը: Վաղաշենի և Գավառի թիվ 3 միջն. դպրոցներում կազմակերպվեցին բաց դռների օրեր համայնքի անդամների համար: Գավառի թիվ 5 միջն. դպրոցի ԻՀԿ-ում կազմակերպվեց ֆիլմի ցուցադրում Գավառի Պետական Համալսարանի ուսանողների համար, որի ընթացքում ներկայացվեցին ԻՀԿ-ում մատուցվող ծառայությունները: Գավառի թիվ 9 միջն. դպրոցի խաղահրապարակում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ: Աշակերտներից մեկը նշեց, որ այսուհետ նրանք կփորձեն խնամքով վերաբերվել խաղահրապարակին և կպահպանեն այն:

Page 8: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Գեղարքունիքի մարզի մոտ 600 աշակերտներ, ուսուցիչներ և համայնքի անդամներ իրենց մասնակցությունն ունեցան 2007թ. ԵԾՀՕ-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երևան ՀԴՓԾ-ում ընդգրկված Երևանի գրեթե բոլոր 69 դպրոցները մասնակցեցին ծրագրին: Հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, համանյնքների բնակիչներ մասնակցել են այս միջոցառումներին:

Ընդգրկվեցին դպրոցների ուսուցիչները, 4-10-րդ դասարանների աշակերտները, համայնքի բնակիչներ և ուսանողներ: Այս տարի Երևանում իրականացվեցին հետևյալ միջոցառումները. մաքրվեցին ԻՀԿ-ներն ու դասասենյակները, դպրոցներն ու շրջակա տարածքները, դպրոցների շրջակայքում և համայնքներում կատարվեցին ծառատնկման աշխատանքներ, Ինտերնետ համակարգչային կենտրոնների բաց դռների օր, այցեր մանկատներ և ծերանոցներ, քննարկումներ և սեմինարներ` նվիրված շրջակա միջավայրի պահպանմանը, Երկրագնդի գլոբալ տաքացմանը:

Երևանի դպրոցների աշակերտները մասնակցում են ծառատունկին

Երևանի թիվ 145 միջնակարգ դպրոցում իրականացվեցին բաց դասերի շարք տարբեր առարկաներից, այդ թվում քիմիա և կենսաբանության առարկաներից, նվիրված

էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանությանը, ծառատունկ, մաքրման աշխատանքներ, որին մասնակցեցին նաև համայնքի բնակիչները, դպրոցականների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից առաջացած գումարը ծախսեցին այցելելու Խարբերդի մանկատուն: Երևանի Ա.Լեոյի անվան թիվ 65 միջնակարգ դպրոցը մասնակցում է “Վոլվո- շրջակա միջավայրի պահպանություն” մրցութային ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում իրականացրեցին սեմինար դասընթացներ <Թափոններ, դրանց նշանակությունը>, <Թափոնների վերամշակման ձևերը>: Հավաքեցին և հանձնեցին 100 կգ թղթի մակուլատուրա, որից ստացած գումարով գրենական պիտույքներ նվիրեցին դպրոցի կարիքավոր աշակերտներին: Համայնքը մաքրեցին աղբից և “Թռչնասերների միության” աշխատակիցների հետ ծառեր տնկեցին կենսաբանության ինստիտուտի տարածքում: Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցում կազմակերպեցին բաց դռների օր դպրոցի ուսուցիչների, ծնողների, համայնքի անդամների համար: Հաջորդ օրը դպրոցի բակում ծառատունկ արեցին: Երևանի Գ.Զոհրապի անվան թիվ 43 միջնակարգ դպրոցը այս միցոցառման ամենակտիվ մասնակիցն էր: Իրականացրեցին <Բարի կամք, բարի գործ, բարի ելք> ծրագիրը 4-9-րդ դասարանների աշակերտների հետ, որի շրջանակներում կատարեցին հետևյալ աշխատանքները` ծառատունկ դպրոցի բակում և համայնքում` զբոսայգում, կինոթատրոնի շրջակայքում, դպրոցի, բակի և համայնքի մաքրում աղբից, այց ծերանոց և մանկատուն, համերգ դպրոցի բակում աշակերտների մասնակցությամբ համայնքի բնակիչների համար, բաց դռների օր համայնքի ծնողների համար: Երևանի թիվ 154 միջնակարգ դպրոցը մասնակցեց <Ծառատունկ> ծրագրին. համայնքի թիվ 49 դպրոցի հետ միասին աշակերտներն ու ուսուցիչները մեկնեցին Աշտարակի շրջանի Կարին գյուղ, այցելեցին ջերմոցներ, ծանոթացան բույսերի կառուցվածքին ու նրանց խնամքին: Մաքրեցին դպրոցը, ԻՀԿ-ն ու դպրոցի շրջակա տարածքը:

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը

տրամադրում է համաֆինանսավորում:

Page 9: Երիտասարդության ծառայության Հայաստանում ...ascp.ph-int.org/docs/GYSD_am_2007.pdf · 2008-04-08 · Երիտասարդության ծառայության

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում գարունը և գարնան բոլոր աշխատանքները սկսվեցին մարտի սկզբից: Դեռ ձմռան ամիսներին դպրոցում աճեցրեցին ծաղիկների ու բանջարեղենների սածիլներ, հողը մաքրեցին և պարարտացրեցին, տնկեցին բույսերի սածիլները և ծառեր:

Հայաստանի Դպրոցների Փոխկապակցման Ծրագիրը ԱՄՆ Պետդեպարտամենտի կրթական և մշակութային կապերի բյուրոյի ծրագիրն է, որը

.

Երևանի Հ Կարապենցի անվան թիվ 6 և Հ.Բժշկյանցի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցներում մինչ ԻՀԿ-ի, դպրոցի և շրջակա միջավայրի մաքրման աշխատանքներին անցնելը ԻՀԿ-ի աշխատակիցները նախապատրաստեցին և աշակերտներին ներկայացրեցին` սեմինար-շնորհանդեսներ <Մաքուր պահենք մեր բնությունը> թեմայով: Սեմինարի հաջորդ օրը աշակերտները պատրաստեցին էկոլոգիային նվիրված պոստերներ և բուկլետներ, մաքրեցին ԻՀԿ-ն, դպրոցը և շրջակայքը, ծառեր տնկեցին: Երևանի Ա.Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում` ԻՀԿ-ի, դպրոցի և շրջակայքի մաքրում, ծառատունկ օպերայի շրջակա զբոսայգում, այց ՀԴՓԾ ցանցի մեկ այլ Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոց, ուր աշակերտները ներկայացրեցին շնորհանդեսներ նվիրված շրջակա միջավայրի պահպանմանը: Երևանում մոտ 2500 աշակերտ և ուսուցիչ մասնակցեցին ԵԾՀՕ-վա միջոցառումներին:

ֆինանսավորվում է FREEDOM Աջակցության Գործընթացի կողմից և իրականացվում Փրոջեքթ Հարմոնիի կողմից: 2005թ-ից ՀՀ կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորում: