3
newmag #59 98 newmag #59 / ապրիլ 99 promo Մարտի 28-ից ապրիլի 6-ը Հայաստանում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր ության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ այցելություններ ու հանդիպուեր: Ընդհանուր ժողովի առանցքային ջոցառուերից էր AGBUtalks-ը՝ զրույցների ու քննարկուերի եռօրյա շարք, որը դարձավ հայության նոր մարտահրավերների ու մտահոգությունների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման բանաձևերի քննարկման յուրահատուկ համընդհանուր հարթակ: Բացի այդ՝ Միության 88-րդ Ընդհանուր ժողովը դարձավ պատմական ոչ այն թեմատիկ բազմազանությամբ, այլև այն հանգամանքով, որ կ դարից ավելի պատմություն ունեցող բարեգործականը պատմության ջ առաջին անգամ Երևանում ունեցավ իր սեփական շենքը: Հայկական բարեգործական ընդհանուր ությունը ապրիլի առաջին շաբաթը կտեղեց հայկական մտավոր ներուժն ու օրակարգ բերեց Հայաստանի հիական կարիքներն ու մարտահրավերները, նաև դրանց լուծման ճանապարհները: Հայաստանի տարբեր հաստատություններում անահայտնի ոչ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գլուխ գլխի տվեցին հասկանալու համար հայկական ներուժն ու դրա առանձնահատկությունները, պետականության կերտման մարտահրավերներն ու հայության ջազգային դիրքերի ամրապնդման գործում առաջիկա անելիքները: AGBUtalks-ը բաց էր բոլոր ցանկացողների առջև, և դրա նպատակն էր ոգևորել հանրությանը և հատկապես երիտասարդությանը և նրանց ներգրավել ր ազգի հզորացման գործում: Ընդհանուր առմամբ այս զրույցներին մասնակցեցին ավելի քան 700 անհատներ, պետական այրեր, տարբեր առաջատար ընկերությունների ու կազմակերպություների ներկայացուցիչներ, որոնցից մոտ 200-ը՝ Սփյուռքից, և ավելի քան 500-ը՝ Հայաստանից: Բոլոր 3 քննարկուերը վարեց Արտակ Ալեքսանյանը: #AGBUtalks, օր 1, «ԱՅԲ» դպրոց Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում Բանախոսներ՝ դր. Արն Տեր Կյուրեղյան, Սեմ Սիմոնյան, Հայր Մեսրոպ Արամյան, Եվա Հյուսյան, Արամ Սալաթյան Մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու լավագույն բանաձևը Սփյուռքի և Հայաստանի երիտասարդների շփուերն են Օր առաջին. ՀԲԸՄ զրուցարանը «ԱՅԲ» դպրոցն է, որտեղ ոչ քաղաքական էլիտան հավաքվել էր՝ քննարկելու Հայաստանի ու Սփյուռքի մարդկային ներուժը: Գլխավոր ասելիքը պարզ է. այն Հայաստանի ներուժը քիչ է, այն Սփյուռքինը` անարդյունավետ, անհրաժեշտ է ավորել ջանքերը: Որպես հաջողված փորձ՝ Հայաստանի արիկյան համալսարանի նախագահը բերեց հենց իր ղեկավարած կառույցի օրինակը: «Հայաստանի գրավչությունը ծացնելու ուղիներից կը Արիկյան համալսարանի օրինակն է: Շատերն են եկել այստեղ` կարիերա անելու. նք այսօր դարձել ենք Հայաստանի ու դրսի ջև հանգույց»,- իր ելույթում հայտարարեց Արն Տեր-Կյուրեղյանը: #AGBU88GA #AGBUtalks Բայց ջանքերը ավորելուց առաջ անհրաժեշտ է եղած ներուժը պահպանել: Քննարկման ժամանակ օրակարգ բերվեց գրացիայի թեման: «Թումոյի» հիադիր Սեմ Սիմոնյանի հրապարակած ուսուասիրության արդյունքը ցնցեց դահլիճը. 6000 աշակերտների 29 տոկոսն իր ապագան տեսնում է Հայաստանում, 24 տոկոսը` Միացյալ Նահանգներում, 23-ը` Եվրոպայում, 13-ը` Ռուսաստանում, վերջին 11 տոկոսն էլ` այլ երկրներում: Նրանք ցանկանում են կնել ավելի լավ կարիերայի համար: «Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, կարծում են, որ այստեղ իրենց կարիերայի համար լավ պայմաններ չկան: Նոր սերունդը պատրաստ է ալ, եթե այստեղ էլ լինեն այդ հնարավորությունները»,- փաստեց «Թումոյի» հիադիրը: Այդ դեպքում նչ անել, ինչպս ստեղծել կարիերայի համար նպաստավոր պայմաններ: «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի տնօրենը լավագույն լուծում համարեց գերազանցության կենտրոնների ստեղծումը և տեխնոլոգիական ոլորտի ամրապնդումը: Օրվա ավարտին հավաքվածները ընդհանուր եզրակացության եկան. մարդկային ռեսուրսների օգտագործման համար փորձագետները հայաստանցիներին առաջարկում են ամուր կապեր հաստատել սփյուռքահության հետ, առաջին քայլը սկսել երիտասարդներից: #AGBUtalks, օր 2, Հայաստանի արիկյան համալսարան Հայկական պետականության կերտման մարտահրավերները Բանախոսներ՝ դր. Արն Հարությունյան, Վիգեն Սարգսյան, դր. Տարոն Աճեմօղլու, դր. Արփի Բալյան, Բագրատ եպս. Գալստանյան Հայկական պետության կերտման գլխավոր մարտահրավերը տնտեսությունն է. լավագույն լուծումը արբիտրաժի ֆրանսիական մոդելն է Օր երկրորդ. ՀԲԸՄ զրուցարանը Հայաստանի արիկյան համալսարանն է, գլխավոր թեման` հայկական պետության կերտման մարտահրավերները: Տեսակապով քննարկմանը ացած՝ Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն պետությունները դասակարգում է երկու տիպի` ներառական և կորզող: Ներառականը հասարակությանը հնարավորություն է տալիս մասնակից լինել պետության կառավարմանը, կորզողը հասարակությունից կլանում է այն իշխանությունը պահպանելու համար: Պետությունների երկու մոդելներն էլ ունեն իրենց թույլ և ուժեղ կողրը, բայց պրոֆեսորը Հայաստանի ապագան տեսնում է ներառական համակարգում: «Կորզող համակարգը նույնպես կարող է տնտեսական աճ ապահովել, ինչպես Չինաստանի դեպքում է, բայց, իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է ներառական համակարգ»,- հայտարարեց Տարոն Աճեմօղլուն: Զրույցի մասնակիցները մարտահրավեր համարեցին մտածելակերպի փոփոխությունը, վստահությունը, մարդու պաշտպանվածությունն ու սեփականության զգացումը: Բացի այդ` տնտեսության հիական մարտահրավեր համարեցին նաշնորհը: Նախագահի աշխատակազ ղեկավար Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց այդ տեսակետի հետ և պնդեց, որ նաշնորհային դրսևորուեր կան այն ներմուծման ոլորտում, ինչը հաճախ օրենքի բաց է, բայց արտահանման ուղղությունը խոչընդոտներ չունի: Օրվա ավարտին եղավ երկրորդ կարևորագույն եզրահանգում-առաջարկը: Ներդնողների համար promo

promo - agbu.am · Ներսես Շնորհալի» մեդալն ու սրբատառ Կոնդակը՝ ի գնահատանք նրա 25 տարիների ծառայության: Ժողովին

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

newmag #59

98

newmag #59 / ապրիլ

99

promo

Մարտի 28-ից ապրիլի 6-ը Հայաստանում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)

88-րդ Ընդհանուր ժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ այցելություններ ու հանդիպումներ:

Ընդհանուր ժողովի առանցքային միջոցառումներից էր AGBUtalks-ը՝ զրույցների ու քննարկումների եռօրյա շարք,

որը դարձավ հայության նոր մարտահրավերների ու մտահոգությունների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման

բանաձևերի քննարկման յուրահատուկ համընդհանուր հարթակ: Բացի այդ՝ Միության 88-րդ Ընդհանուր ժողովը

դարձավ պատմական ոչ միայն թեմատիկ բազմազանությամբ, այլև այն հանգամանքով, որ մեկ դարից ավելի

պատմություն ունեցող բարեգործականը պատմության մեջ առաջին անգամ Երևանում ունեցավ իր սեփական շենքը:

Հայկական բարեգործական

ընդհանուր միությունը ապրիլի առաջին

շաբաթը մեկտեղեց հայկական

մտավոր ներուժն ու օրակարգ բերեց

Հայաստանի հիմնական կարիքներն

ու մարտահրավերները, նաև դրանց

լուծման ճանապարհները: Հայաստանի

տարբեր հաստատություններում

ամենահայտնի ոչ քաղաքական էլիտայի

ներկայացուցիչները գլուխ գլխի տվեցին

հասկանալու համար հայկական ներուժն

ու դրա առանձնահատկությունները,

պետականության կերտման

մարտահրավերներն ու հայության

միջազգային դիրքերի ամրապնդման

գործում առաջիկա անելիքները: AGBUtalks-ը

բաց էր բոլոր ցանկացողների առջև, և դրա նպատակն էր ոգևորել հանրությանը և հատկապես

երիտասարդությանը և նրանց ներգրավել մեր ազգի հզորացման գործում: Ընդհանուր առմամբ այս

զրույցներին մասնակցեցին ավելի քան 700 անհատներ, պետական այրեր, տարբեր առաջատար

ընկերությունների ու կազմակերպություների ներկայացուցիչներ, որոնցից մոտ 200-ը՝ Սփյուռքից, և ավելի

քան 500-ը՝ Հայաստանից: Բոլոր 3 քննարկումները վարեց Արտակ Ալեքսանյանը:

#AGBUtalks, օր 1, «ԱՅԲ» դպրոց

Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում

Բանախոսներ՝ դր. Արմեն Տեր Կյուրեղ յան, Սեմ Սիմոնյան, Հայր Մեսրոպ Արամյան, Եվա Հյուսյան,

Արամ Սալաթյան

Մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու լավագույն բանաձևը Սփյուռքի և Հայաստանի

երիտասարդների շփումներն են

Օր առաջին. ՀԲԸՄ զրուցարանը «ԱՅԲ» դպրոցն է, որտեղ ոչ քաղաքական էլիտան հավաքվել էր՝

քննարկելու Հայաստանի ու Սփյուռքի մարդկային ներուժը: Գլխավոր ասելիքը պարզ է. միայն Հայաստանի

ներուժը քիչ է, միայն Սփյուռքինը̀ անարդյունավետ, անհրաժեշտ է միավորել ջանքերը: Որպես հաջողված

փորձ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը բերեց հենց իր ղեկավարած կառույցի

օրինակը:

«Հայաստանի գրավչությունը մեծացնելու ուղիներից մեկը Ամերիկյան համալսարանի օրինակն է:

Շատերն են եկել այստեղ̀ կարիերա անելու. մենք այսօր դարձել ենք Հայաստանի ու դրսի միջև հանգույց»,-

իր ելույթում հայտարարեց Արմեն Տեր-Կյուրեղյանը:

#AGBU88GA #AGBUtalks

Բայց ջանքերը միավորելուց առաջ անհրաժեշտ է եղած ներուժը պահպանել: Քննարկման ժամանակ

օրակարգ բերվեց միգրացիայի թեման: «Թումոյի» հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրապարակած

ուսումնասիրության արդյունքը ցնցեց դահլիճը. 6000 աշակերտների 29 տոկոսն իր ապագան տեսնում է

Հայաստանում, 24 տոկոսը̀ Միացյալ Նահանգներում, 23-ը̀ Եվրոպայում, 13-ը̀ Ռուսաստանում, վերջին 11

տոկոսն էլ̀ այլ երկրներում: Նրանք ցանկանում են մեկնել ավելի լավ կարիերայի համար:

«Նրանք, ովքեր ուզում են հեռանալ, կարծում են, որ այստեղ իրենց կարիերայի համար լավ պայմաններ

չկան: Նոր սերունդը պատրաստ է մնալ, եթե այստեղ էլ լինեն այդ հնարավորությունները»,- փաստեց

«Թումոյի» հիմնադիրը:

Այդ դեպքում ի՞նչ անել, ինչպե՞ս ստեղծել կարիերայի համար նպաստավոր պայմաններ: «Մայքրոսոֆթի»

հայաստանյան գրասենյակի տնօրենը լավագույն լուծում համարեց գերազանցության կենտրոնների

ստեղծումը և տեխնոլոգիական ոլորտի ամրապնդումը:

Օրվա ավարտին հավաքվածները ընդհանուր եզրակացության եկան. մարդկային ռեսուրսների

օգտագործման համար փորձագետները հայաստանցիներին առաջարկում են ամուր կապեր հաստատել

սփյուռքահության հետ, առաջին քայլը սկսել երիտասարդներից:

#AGBUtalks, օր 2, Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայկական պետականության կերտման մարտահրավերները

Բանախոսներ՝ դր. Արմեն Հարությունյան, Վիգեն Սարգսյան, դր. Տարոն Աճեմօղլու, դր. Արփի Բալ յան,

Բագրատ եպս. Գալստանյան

Հայկական պետության կերտման գլխավոր մարտահրավերը տնտեսությունն է. լավագույն

լուծումը արբիտրաժի ֆրանսիական մոդելն է

Օր երկրորդ. ՀԲԸՄ զրուցարանը Հայաստանի ամերիկյան համալսարանն է, գլխավոր թեման̀ հայկական

պետության կերտման մարտահրավերները: Տեսակապով քննարկմանը միացած՝ Մասաչուսեթսի

տեխնիկական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն պետությունները

դասակարգում է երկու տիպի̀ ներառական և կորզող: Ներառականը հասարակությանը հնարավորություն

է տալիս մասնակից լինել պետության կառավարմանը, կորզողը հասարակությունից կլանում է միայն

իշխանությունը պահպանելու համար: Պետությունների երկու մոդելներն էլ ունեն իրենց թույլ և ուժեղ

կողմերը, բայց պրոֆեսորը Հայաստանի ապագան տեսնում է ներառական համակարգում:

«Կորզող համակարգը նույնպես կարող է տնտեսական աճ ապահովել, ինչպես Չինաստանի դեպքում

է, բայց, իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է ներառական համակարգ»,- հայտարարեց Տարոն

Աճեմօղլուն:

Զրույցի մասնակիցները մարտահրավեր համարեցին մտածելակերպի փոփոխությունը, վստահությունը,

մարդու պաշտպանվածությունն ու սեփականության զգացումը: Բացի այդ̀ տնտեսության հիմնական

մարտահրավեր համարեցին մենաշնորհը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը

չհամաձայնեց այդ տեսակետի հետ և պնդեց, որ մենաշնորհային դրսևորումներ կան միայն ներմուծման

ոլորտում, ինչը հաճախ օրենքի բաց է, բայց արտահանման ուղղությունը խոչընդոտներ չունի:

Օրվա ավարտին եղավ երկրորդ կարևորագույն եզրահանգում-առաջարկը: Ներդնողների համար

promo

newmag #59

100

newmag #59 / ապրիլ

101

promo

Հայաստանում բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն

առաջարկեց ներդնել արբիտրաժի ֆրանսիական մոդել, որը ներդնողներին հնարավորություն կտա

վստահել պետությանն ու ներդրումներ անել:

#AGBUtalks, օր 3, UWC Դիլիջանի միջազգային դպրոց

Հայության միջազգային դիրքերի ամրապնդում

Բանախոսներ՝ Ռուբեն Վարդանյան, Վազգեն Գալայջյան, Վիկտորիա Ասլանյան, Թիմ Սթրեյթ

Միջակությունը ամենավտանգավոր հիվանդությունն է, որն սպանում է հային

Օր երրորդ. զրուցարանը Դիլիջանի

միջազգային դպրոցն է, թեման̀ հայերի

միջազգային դիրքերի ամրապնդումը։

«Ջի քեյ բրենդ» ընկերության տնօրեն

Վազգեն Գալայջյանը պնդում է, որ իրենց

հետազոտությունները ցույց են տվել՝

շատերը չգիտեն Հայաստանի մասին։ Դա

համարում է վատ, բայց մյուս կողմից՝ նաև

լավ. դատարկ տեղը հնարավոր է լցնել

նոր̀ լավ պատմությամբ:

RVVZ հիմնադրամի համահիմնադիր

և նախագահ Ռուբեն Վարդանյանն իր

խոսքում ուրվագծեց նոր պատմության

հիմնական դրույթները. Հայաստանում

պետք է ապրեն առնվազն 3 լեզվով խոսող

մարդիկ, որոնք քնում ու արթնանում են մտքով, թե ինչ կարող են անել Հայաստանի համար: Այդ մարդիկ

պետք է հպարտ լինեն, որ հայ են: Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ հայերը օտար երկրներում ստիպված

են եղել լավագույնը լինել չկորչելու համար, հիմա և ապագայում էլ պետք է լավագույնը լինեն:

«Մեզ սպանում է միջակությունը. սա ամենավտանգավոր հիվանդությունն է, որ կա Հայաստանում»,-

ասաց Ռուբեն Վարդանյանը։

Պերճ Սեդրակյանը գտավ նաև «հպարտ հայեր» բանաձևը: Ըստ նրա` երբ Հայաստանը հզոր երկիր

դառնա, կգա այդ հպարտությունը: Ամփոփելով երրորդ օրը՝ ՀԲԸՄ նախագահը եզրակացրեց̀ չկա

Հայաստան ու Սփյուռք, կան հայեր, որոնց մի մասը չի ապրում իր երկրում։

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողով

Ապրիլի 4-ին Մատենադարանի նոր շենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր

ժողովը: Ներկայացվեցին անցած երկու տարիների գործունեությունն ու ծրագրերը, ֆինանսական և

վերստուգիչ տեղեկագրերը: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովը համալրվեց հինգ նոր անդամներով`

Ալեքսի Գովցյան, Անի Մանուկյան,

Առնո Ադամյան, Լոռի Մունչերյան

և Լենա Սարգիսյան: Միության

նվիրյալները պարգևատրվեցին

մեդալներով: Պարգևատրվեց նաև

Հայոց ցեղասպանության թանգարան-

ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ընդհանուր ժողովի շրջանակում

կայացավ նաև ՀԲԸՄ Կարպիս

Փափազյան մրցանակը հանձնելու

արարողությունը: Այն տրվում է

հայանպաստ գործունեություն ծավալած,

promo

ծագումով ոչ հայ անհատներին̀ ի նշան երախտիքի և գնահատանքի: Այս տարի մրցանակը հանձնվեց

ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյին:

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում՝ երկարամյա նվիրյալ ու գերազանց ծառայությունների

համար մրցանակների ու գնահատագրերի արժանացան Ներսես Ներսոյանը (Սիրիա), Հայկ Մսրլյանը

(ԱՄՆ), Քնար Պասմաջյանը (Կանադա), Թորոս Պողոսյանը (Ավստրալիա), Սրբուհի Սարգիսյանը (Սիրիա):

Վեհափառ Հայրապետի օրհնության ուղերձը ընթերցելուց հետո Բագրատ եպս. Գալստանյանը ՀԲԸՄ

Կենտրոնական վարչական ժողովի ծրագրերի տնօրեն Անիթա Անսերյանին հանձնեց Ամենայն Հայոց

Կաթողիկոսի շնորհած «Ս. Ներսես Շնորհալի» մեդալն ու սրբատառ Կոնդակը՝ ի գնահատանք նրա 25

տարիների ծառայության:

Ժողովին հրավիրված Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց Հայաստանի

տնտեսությունն աշխուժացնելու համար գումարները պահել հայկական բանկերում ու 4 տարվա

ընթացքում գոնե մեկ անգամ հանգստանալ Հայաստանում:

ՀԲԸՄ-ն վերջապես Երևանում ունեցավ իր շենքը

Հատկապես շաբաթվա վերջը պատմական դարձավ ՀԲԸՄ-ի համար: Դարից երկար պատմություն

ունեցող կազմակերպությունը վերջապես Երևանում ունեցավ իր հասցեն: Պատահականությամբ, բայց

խորհրդանշական համընկնումով Միությունն ու հին Էրիվանի Դումայի շենքը, որի քարերն օգտագործվել

են ՀԲԸՄ նոր շենքում, հիմնադրվել են նույն թվականին̀ 1906-ին. շենքը̀ Երևանում, Միությունը̀ Կահիրեում:

ՀԲԸՄ նոր շենքի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց

կաթողիկոս Գարեգին Բ-ն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ

Հակոբյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Շենքի բացմանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի հետ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց

ՀԲԸՄ բարերարներ և ՀԲԸՄ նոր շենքի կառուցման հովանավորներ Նազար և Արտեմիս Նազարյանների

որդուն և դստերը̀ Լևոն և Սեդա Նազարյաններին:

Հայաստանում շենք ունենալը ՀԲԸՄ նոր ծրագրերի իրականացման հնարավորություն է ոչ միայն

հայաստանցիների, այլև սփյուռքահայերի համար: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական

գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

Այդ գործունեության շնորհիվ տարեկան 500 հազար հայեր առնչվում են Միության ծրագրերին:

ՀԲԸՄ նոր շենքի գլխավոր հայեցակարգային ճարտարապետն է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական

ժողովի անդամ Արիս Ադամյանը, արտաքին ճարտարապետական համահեղինակը՝ «Նարեկ Սարգսյան»

ճարտարապետական արվեստանոցը, ներքին ճարտարապետական համահեղինակը՝ «Ստորակետ»

ճարտարապետական արվեստանոցը, շինարարը՝ «Հորիզոն-95» ընկերությունը: Շինարարական

աշխատանքները համակարգում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ Հայաստանի

և Մերձավոր Արևելքի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, որը գլխավորում է շինարարական

հանձնախումբը:

newmag #59

100

newmag #59 / ապրիլ

101

newmag #59

102

newmag #59 / ապրիլ

103

promo

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի հարակից

միջոցառումներ

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում

Միության պատվիրակներն այցելեցին

նաև Արցախ, հանդիպեցին ԼՂՀ Ազգային

ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ և

ներկա գտնվեցին ՀԲԸՄ ֆինանսավորմամբ

գործող՝ Արցախի կամերային նվագախմբի

համերգին, եղան Շուշիում և Գանձասարում:

ՀԲԸՄ-ականներն այցելեցին նաև Միության

աջակցությամբ Արցախում իրականացվող՝

Հայաստանի ամերիկյան համալսարանի

շարունակական կրթության և «Նուռ» կրթական

ծրագրերի գրասենյակներ:

Տպավորիչ ու հիշարժան էր այցելությունը

ՀՀ պաշտպանության նախարարություն,

որտեղ Միության անդամներին հյուրընկալեց

նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարի

և բարձրաստիճան սպայական կազմի հետ

հանդիպումից հետո ՀԲԸՄ պատվիրակները

ներկա եղան նախարարության տարածքում

կազմակերպված զորավարժանքին:

Միջոցառման ավարտին, ի գնահատումն

հայապահպան և ազգանվեր գործունեության,

Սեյրան Օհանյանը ՀԲԸ Միությանը

պարգևատրեց ՀՀ զինված ուժերի զինանշանով:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին

Սեյրան Օհանյանին պարգևատրեց Միության

ոսկե մեդալով:

Ապրիլի 2-ին ՀԲԸՄ պատվիրակությունը

նախագահ Պերճ Սեդրակյանի

գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ̀

իր հարգանքի տուրքը մատուցելու

ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդում միութենականներին

դիմավորեց Ցեղասպանության թանգարան-

ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ընդհանուր ժողովի նպատակներից մեկը

Միության անդամներին Հայաստանում

հաջողության հասած անհատների և/կամ

ընկերությունների հետ ծանոթացնելն էր: Այս

նպատակով ՀԲԸՄ անդամներն այցելեցին

«National Instruments»,«Synopsys», «Picsart» և

«Կրթություն Հայաստան» ընկերությունների

հայաստանյան գրասենյակներ, «Թումո»

ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն,

որտեղ աշխատում և բարձրորակ արտադրանք

ու ծառայություններ են մատուցում երիտասարդ

promo

ու արհեստավարժ մասնագետներ:

Ապրիլի 4-ին ՀԲԸՄ պատվիրակները մասնակցեցին նաև Երևանում աշխարհահռչակ ֆրանսահայ

կինոռեժիսոր Անրի Վեռնոյի անունը կրող փողոցի բացման արարողությանը:

ՀԲԸՄ 88–րդ Ընդհանուր ժողովի շրջանակում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նաև ՀԲԸՄ

Հայկական վիրտուալ համալսարանի «Բացահայտենք Երևանը» նոր էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՎՀ հիմնադիր և նախագահ դր. Երվանդ Զորյանի և ՀԲԸՄ

պատվիրակների մասնակցությամբ և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:

ՀԲԸՄ պատվիրակությունը այցելեց Կոմիտասի նորաբաց թանգարան, որտեղ ներկա եղավ ՀՀ մշակույթի

նախարարության պատրաստած համերգային ծրագրին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ Ընդհանուր ժողովը ձեռքբերումներով ու

նոր պատմության նախագծով ամփոփվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային

ակադեմիական թատրոնում կայացած գալա համերգով:

newmag #59 / ապրիլ

103

newmag #59

102