8
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.1 (11) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.1 (11)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.1 (11)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական

գիտություններ

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ա.գ.դ., պրոֆ. Թ. Վարդանյան ա.գ.դ., պրոֆ. Մ. Թորոսյան ե.գ.դ., պրոֆ. Ռ. Մինասյան ֆ.մ.գ.դ., դոց. Ս. Մելքոնյան ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան ա.գ.թ., դոց. Ա. Պոտոսյան ա.գ.թ., դոց. Ս. Սուվարյան ա.գ.թ., դոց. Տ. Սարգսյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Մակարյան ֆ.մ.գ.թ., դոց. Ռ. Մարգարյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան տ.գ.թ. Ս. Քելյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Հ. Սիմոնյան

д.г.н., проф. Т. Варданян д.г.н., проф. М. Торосян д.г.н., проф. Р. Минасян д.ф.м.н., доц. С. Мелконян к.г.н., доц. Н. Арутюнян к.г.н., доц. А. Потосян к.г.н., доц. С. Суварян к.г.н., доц. Т. Саргсян к.б.н., доц. О. Паносян к.ф.м.н., доц. А. Макарян к.ф.м.н., доц. Р. Маргарян к.г.н. Г. Алексанян к.т.н. С. Келян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. А. Симонян

Editorial Board

DSc, Prof. T. Vardanyan DSc, Prof. M. Torosyan DSc, Prof. R. Minasyan DSc, Associate Prof. S. Melkonyan PhD, Associate Prof. N. Harutyunyan PhD, Associate Prof. A. Potosyan PhD, Associate Prof. S. Suvaryan PhD, Associate Prof. T. Sargsyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. A. Makaryan PhD, Associate Prof. R. Margaryan PhD G. Aleksanyan PhD S. Kelyan PhD M. Hayrapetyan PhD H. Simonyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

33

Անի Հակոբյան ԵՊՀ, Աշխարհագրության և երկրաբանության

ֆակուլտետ, մագիստրանտ Գիտ. ղեկավար` ա.գ.թ., դոց. Ն. Հարությունյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Ըստ ՀՀ ջրային օրենսգրքի՝ անդրսահմանային ջրային ռեսուրսները` պետական սահմանը հատող,

պետական սահմանը նշող կամ նրա վրա գտնվող մակերևութային ջրային ռեսուրսներն են, որոնց սահ-մանաբաժան գծի կողմերից մեկում ընկած է Հայաստանի Հանրապետությունը [1]:

2001 թ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշեց. «Եթե մենք զգուշավոր չլինենք, ապագայում պատե-րազմները կծավալվեն ջրի, այլ ոչ թե նավթի շուրջ» [2]: Այժմ արդեն անդրսահմանային ջրային ավազա-նում ջրի որակի վատթարացումը կամ ջրի քանակի կրճատումը հակված է սպառնալիք դառնալու տա-րածաշրջանային կայունության համար, հատկապես այն դեպքում, երբ մթնոլորտն առանց այդ էլ լար-ված է: Ջրային վեճերի հարուցման հիմքում հաճախ ընկած են լինում ստորև նշված պատճառները.

1. ջրի դիտարկումը որպես՝ ռազմական և քաղաքական արժեք կամ նպատակ (օրինակ՝ Հորդա-նան գետի ավազանը Սիրիա, Հորդանան և Իսրայել պետությունների համար),

2. ջրի դիտարկումը որպես՝ վեճի կարգավորման լծակ (օրինակ՝ Եփրատ գետը` Թուրքիա, Սիրիա և Իրաք պետությունների համար),

3. ջրի ներհոսքի չափը և վերաբաշխման անհրաժեշտությունը, 4. ջրի և ջրային համակարգերի դիտարկումը՝ որպես կոնֆլիկտի թիրախ (օրինակ՝ 20-րդ դարի

վերջին Իրաքի կողմից Քուվեյթի` ջրի աղազերծման գործարանի ոչնչացումը) [3]: Անցյալ դարի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված աշխարհաքաղա-

քական իրավիճակը սրվեց նաև Հարավային Կովկասում: Գետերը, որոնք ժամանակին միացնում էին Հայաստանին և Ադրբեջանին, սանձազերծված պատերազմի արդյունքում դարձան փոխադարձ մե-ղադրանքների ու սպառնալիքների միջոց և առարկա: Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մե-ղադրում են ջրի կանխամտածված աղտոտման մեջ, և եթե Ադրբեջանի ու Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի, Վրաստանի ու Հայաստանի, Հայաստանի ու Իրանի միջև առաջացած էկոլոգիական խնդիրնե-րը կարճ ժամանակում գտնում են իրենց լուծման օպտիմալ տարբերակը, ապա Ղարաբաղյան հակա-մարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակա-յությունը թույլ չեն տալիս լուծել այս դաշտում առաջացած խնդիրները: Ադրբեջանական իշխանություն-ները բազմիցս հայտարարություններ են տարածել այն մասին, որ Կուր և Արաքս գետերում ջրի աղ-տոտվածությունն անթույլատրելիորեն բարձր է՝ հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով (ֆե-նոլները՝ հիդրօքսիլ խումբ պարունակող, այն արոմատիկ ածխաջրածիններն են, որոնցում հիդրօքսիլ խումբն անմիջապես միացված է արոմատիկ օղակին: Ֆենոլն անգույն, յուրահատուկ հոտով բյուրեղա-յին նյութ է): Որպես աղտոտման գլխավոր մեղավոր և պատասխանատու՝ Ադրբեջանական կողմը տես-նում է Հայաստանին: Ֆենոլի խտությունը երկրների մեծամասնությունում՝ մասնավորապես ԵՄ, թվա-յին նորմավորման չի ենթարկվում: Եվրոպական գետերում ֆենոլի նորմավորման համար սահմանված են համահոտային-զգայական նորմեր, այլ կերպ ասած, ֆենոլի խտությունը բարձր է համարվում այն դեպքում, երբ գետի ջրից ակնհայտորեն ֆենոլի հոտ է գալիս կամ զգացվում է ֆենոլի համ: Սակայն պետք է նշել, որ ֆենոլների առկայությունը մակերևույթային ջրերում պայմանավորված է լինում խոշոր օրգանական քիմիական արդյունաբերության, նավթավերամշակման, անտառմթերման, հատկապես փայտանյութի մեծածավալ արտադրության և մեծամասշտաբ անասնապահական թափոններով: Հաս-կանալի է, որ մեր Հանրապետությունում նշված բոլոր գործոնները բացակայում են, և անցել են այն ժամանակները, երբ Հայաստանն անվանում էին «Մեծ քիմիայի հանրապետություն» [5], իսկ «Նաի-րիտ» քիմիական գիտաարտադրական կոմբինատը, որը նախկինում տարեկան արտադրում էր մոտ 100-150 հզ տոննա տարբեր քիմիական նյութեր, 50-75 հզ տոննա քլորոպրենային կաուչուկ, հազարա-վոր տոննա ազոտական պարարտանյութեր, պոլիվինիլացետատ, քիմիկատներ, այդ թվում՝ հեղուկ քլոր, քլորոպրենային և սինթետիկ կաուչուկ, ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, էկոլոգիական նկատա-ռումներով, իր մեծ մասով դադարեցրեց աշխատանքը, որոշակի ժամանակահատվածով դադարեցվեց նաև կոմբինատում կաուչուկի արտադրությունը: Իսկ արդեն վերագործարկումից հետո՝ 2001-2005

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

34

թթ. տվյալներով՝ այստեղ արտադրվել է ընդամենը 4.0-7.7 հզ տոննա սինթետիկ կաուչուկ [6]: Խորհր-դային տարիներին Ալավերդու պղնձաձուլական կոմբինատում գործում էր պղնձի ռաֆինացման ար-տադրամաս և ծծմբական թթվի արտադրություն, պղնձամոլիբդենային գործարանն արտադրում էր 40 հզ տոննա պղինձ, իսկ ներկայումս այդ թիվը տատանվում է ընդամենը 7-9 հզ տոննայի սահմաննե-րում: Թվերն առավել քան խոսուն են և ապացուցում են, որ Հայաստանը պարզապես բավարար հնա-րավորություններ չունի Ադրբեջանին ֆենոլով «թունավորելու համար»: Այլ է հարցը պղնձի, ծանր մե-տաղների և այլ աղտոտիչ նյութերի դեպքում: Պարզելու համար, թե հետպատերազմյան տարիներին ադրբեջանական իշխանությունների հնչեցրած բազմաթիվ մեղադրանքներն ինչքանով են արդարաց-ված, և թե Հայաստանի հակափաստարկներն ինչքանով են օրինական, անհրաժեշտ եղավ ուսումնասի-րելու երկու երկրների պաշտոնական վերլուծությունները՝ Կուր-Արաքսյան գետային ավազանի աղ-տոտվածության վերաբերյալ: Արդյունքում պարզվեց, որ Հայաստանում ջրի որակի նմուշները վերցվում են 50 գետերից և 6 լճերից ու ջրամբարներից: Նմուշառման դիտակետերի ընդհանուր թիվը 131 է, որից 107 դիտակետ գտնվում է գետերի վրա: Նմուշառման հաճախականությունը տատանվում է տա-րեկան 7-12 անգամ և դիտակետերի մեծ մասում նմուշառումն իրականացվում է ամեն ամիս: Նմուշառ-ման, տեղափոխման, նախնական մշակման և փորձազննման ընթացակարգերի շուրջ 95%-ը տեղի է ունենում համաձայն ISO և այլ միջազգային ստանդարտների: Հայաստանի տարածքն ավելի քան չորս անգամ գերազանցող Ադրբեջանի Հանրապետությունում մակերևութային ջրերի մոնիտորինգի ծրա-գիրն իրականացվում է 50 նմուշառման դիտակետից, որոնցից միայն 27-ն է գտնվում գետերի վրա: Ջրի նմուշները փորձազննվում են ջրի որակի ընտրված պարամետրերի համար: Նմուշառման հաճա-խականությունը տատանվում է տարեկան 6-12 անգամ` կախված նմուշառման դիտակետի տեղադիր-քից, իսկ նմուշառման դիտակետերի մեծ մասում նմուշառումն իրականացվում է տարեկան 12 անգամ: Այստեղ ևս, նմուշառման ընթացակարգերը և հետագա քիմիական փորձազննումները կատարվում են ISO և այլ միջազգային ստանդարտներին համապատասխան [7]: Պետք է նշել, որ երկու երկրներում էլ սահմանված են ջրի որակի մոնիթորինգի գրեթե նույն պարամետրերը. ջերմային պայմաններ՝ ջրի ջեր-մաստիճան, թթվածնային ռեժիմ՝ O2, թթվածնի հագեցվածություն, ԹԿՊ5, ԹՔՊCr., սննդանյութեր՝ Pընդ., PO4, NO3, Nընդ., NH4, NO2, թանքայնացում՝ Cl-, կարբոնատներ, հիդրոկարբոնատներ, ընդհա-նուր լուծվող մասնիկներ), կոշտություն, հաղորդականություն, թթվայնություն՝ pH, այլ պարամետրեր՝ լողացող մասնիկներ, գույն, ընդհանուր կախված մասնիկներ, սիլիկատ, Li, Na, K, Be, Mg, Ca, Sr, Ba, B, Se, F, Al, քլորինացված պեստիցիդ (լինդան, հեպտաքլոր, հեքսաքլորոցիկլոհեքսան, ԴԴԴ, ԴԴԷ, ԴԴՏ), նավթամթերքներ, բենզին, ծանր մետաղներ՝ As, Cd, Pb, Mo, Ni, Cu, Zn Fe, Mn, Sb, Mo, V, Ti, Cr, Co, Bi, Sn, Ag, մանրէաբանական պարամետրեր՝ ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, աղիքային էնտերոկոկ, էշեր-խիա կոլի [7]:

Ինչպես նշվեց, այս երկու երկրներում ջրային մոնիթորինգ իրականացվում է նույն պարամետրերի նկատմամբ, սակայն երկու երկրների մոնիթորինգ իրականացնող դիտակետերի քարտեզների վերլու-ծությունից երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ անմիջապես սահմանի մոտ դիտակետեր կան մի-այն Հայաստանի Հանրապետությունում, իսկ Ադրբեջանում դիտակետերը հիմնականում տեղադրված են Ադրբեջանի ներքին շրջաններում՝ Հայ-Ադրբեջանական սահմանից մեծ հեռավորության վրա:

Քարտեզ 1. Հայաստանում մակերևութային ջրերի որակի նմուշառման դիտակետերի տեղադիրքը

Քարտեզ 2. Ադրբեջանում մակերևութային ջրերի որակի նմուշառման դիտակետերի տեղադիրքը

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

35

Այս հանգամանքը մեծ կարևորություն չէր ունենա միայն այն դեպքում, եթե Կուր-Արաքսյան ավա-զանի գետերը լինեին հարթավայրային կամ հազարավոր կիլոմետրեր պահպանեին միևնույն ջրաբա-նական բնութագրիչները: Սակայն այս դեպքում պատկերն այլ է. ընդամենը մի քանի կմ-ի համար տե-սանելի են գետերի ջրաբանական պարամետրերի փոփոխությունները: Որպես ասվածի հավելում, ստորև ներկայացվում է պղնձի, ալյումինի և մանգանի քանակի մեծ փոփոխությունը՝ Աղստև գետում՝ Դիլիջան-Իջևան հատվածում` համապատասխան դիտակետերում [8].

Գծ. 1. Աղստև գետում պղնձի, ալյումինի և մանգանի քանակի մեծ փոփոխությունը Դիլիջան-Իջևան հատվածում (մգ/լ)

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունում մշտապես քայլեր են իրականացվում ջրային ավազանների մոնիտորինգի կատարելագործման համար, մասնավորապես, 2011 թ. հունվարի 27-ին ՀՀ կառավարության կողմից՝ «Կախված տեղանքի առանձնահատկություններից` յուրաքանչյուր ջրա-վազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» որոշման ընդունումից հետո, Հայաստանում կիրառվում է մակերևութային ջրերի որակի 5 դաս. I (գերազանց), II (լավ), III (միջակ), IV (անբավարար) և V (վատ): Ադրբեջանում մակերևութային ջրերի որակի դասակարգ-ման համար մոնիթորինգի ազգային վարչությունը դեռևս կիրառում է նախկին խորհրդային ժամանա-կաշրջանի մեթոդը: Այս դասակարգման համակարգը հիմնված է ջրի որակի 6 պարամետրերի (լուծված թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների վրա: Արդյունքում, հաշ-վարկվում է «Աղտոտման ցուցանիշը» (ԱՑ).

Աղտոտման ցուցանիշ = ∑Ci/ՍԹԿi n

որտեղ` n–ը չափված պարամետրերի քանակն է (սովորաբար 6), Ci–ն` կոնկրետ պարամետրի չափված արժեքը, ՍԹԿi–ն` կոնկրետ պարամետրի սահմանային թույլատրելի կենցենտրացիան:

Այնուհետև ԱՑ-ն համեմատվում է դասակարգման աղյուսակի հետ (աղյուսակ 1), որում կան վիճա-կի 7 կատեգորիաներ` շատ մաքուր, մաքուր, թեթև աղտոտված, միջին մակարդակի աղտոտված, զգալի կերպով կամ խիստ աղտոտված և չափազանց բարձր մակարդակի աղտոտված (վտանգավոր մակարդակի աղտոտված) [7]:

Ինդեքս 0.3-ից փոքր

0.3-1 1-2.5 2.5-4 4.0-6.0 6.0-10.0 10.0-ից մեծ

Կատե-գորիա

շատ մաքուր

մաքուր թեթև աղ-տոտված

միջին մա-կարդակի

աղտոտված

զգալի կեր-պով աղ-տոտված

խիստ աղ-տոտված

չափազանց բարձր մակարդակի աղտոտված (վտանգավոր մակարդակի

աղտոտված)

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ՀՀ ՇՄՆՄԿ տեղեկատվության բաժինը մշակում է ամսական տեղեկագրեր: Այդ ամսական տեղեկագրերում տրվում է տվյալ ամսվա ջրի որակի համառոտ վերլու-ծությունն` ըստ առանձին գետավազանների: Այս ամսական տեղեկագրերը տպագրվում և ներկայաց-վում են ՀՀ բնապահպանության նախարարությանը, իսկ ամսական տեղեկագրի էլեկտրոնային տարբե-րակը նաև վերբեռնվում է ՇՄՆՄԿ (www.armmonitoring.am) և բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում (www.mnp.am) և ազատ տրամադրվում է հանրությանը: Վերլուծելով Հայ-էկոմոնիտորինգի տրամադրած տվյալները՝ կազմվել են դիագրամներ, որոնք ցույց են տալիս հայ-ադրբեջանական սահմանին մոտ տեղադրված Աղստև գետի և Գետիկի չորս դիտակետերում պղնձի պարունակության գերազանցումը հաստատված ՍԹԿ-ից (բազմապատիկը) և դրա շարժընթացը՝ վեց տարիների ընթացքում:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

36

Նկար 2. Աղստև գետում պղնձի թույլատրելի քանակի գերազանցման (բազմապատիկի) փոփոխությունը Դիլիջան-Իջևան հատվածում, համապատասխան դիտակետերում [9]

Նկար 3. Գետիկի գետաբերանում պղնձի քանակի գերազանցման (բազմապատիկը) փոփոխությունը [9]

Եթե Հայաստանում մոնիտորինգի տվյալները հասանելի են և թույլ են տալիս վերլուծել Հանրա-պետության ունեցած ազդեցությունը տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի վրա, ապա Ադրբե-ջանի դեպքում տվյալների և տեղեկատվության մեծ մասը պահվում են պետական տեղեկատվական և արխիվային բազայում և էլեկտրոնային ֆորմատով չեն, իսկ օգտագործողների համար` ներառյալ լայն հանրությունը, դժվարամատչելի են կամ ընդհանրապես մատչելի չեն:

Վերջում հավելենք, որ 2005 թ. սկսած Հայաստանի և Իրանի համատեղ ջանքերով, սահմանա-մերձ հատվածում ամեն ամիս մակերևութային ջրերից վերցվում են նմուշներ և ստուգվում լաբորատո-րիայում: Արդյունքում և՛ Իրանական, և՛ հայկական կողմը փաստում են, որ սահմանային ջրերի աղ-տոտվածությունը չի անցնում թույլատրելի նորմերը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նմանատիպ մոնիտորինգ իրականացնել նաև Ադրբեջանի հետ՝ բոլոր սահմանային ջրերի համար, սա-կայն Հայաստանին էկոլոգիական շանտաժի մեջ մեղադրող հարևան ադրբեջանական կողմը՝ նախա-գահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, Դավոսի Միջազգային Տնտեսական ֆորումի ժամանակ պաշտո-նապես հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էկոլոգիական համագործակցությունը հնա-րավոր չէ, քանի դեռ ադրբեջանական հողերն օկուպացված են Հայաստանի կողմից: Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, չէր սխալվում, երբ նշում էր, որ անդր-սահմանային ջրերի դերը մեծ է Հայաստանի և Ադբեջանի ռազմաքաղաքական կոնֆլիկտի հարցում, և եթե երկու երկրները ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման հարցում կարողանային հա-մաձայնության գալ, ապա դա լուրջ դրական քայլ կլիներ պատմական կոնֆլիկտի հետագա լուծման համար:

Գրականություն

1. ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ պաշտոնական տեղեկագիր. թիվ 24. (199/10.0702012): 2. Association of American Geographers March1 2001, United |Nations Secretary General Kofi Annan addresses

the 97th Annual Meeting of the AAG:

3. Աբրահամյան Հ. և ուրիշներ, Ջրային ռեսուրսների օգտագործման հեռանկարները Հայաստանի Հանրա-պետությունում, Երևան, 2012, էջ 180:

4. Բաղդասարյան Ա. և ուրիշներ, Հայաստան, Երևան, 1963, էջ 163: 5. Մելքումյան Ս., ՀՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, Երևան, 2005, էջ 173: 6. ENPI |2011|281-959 Անդրսահմանային գետերի կառավարման III փուլ:

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 33-37.pdf · թթվածին, ԹԿՊ, ֆենոլ, Cu, նավթամթերքներ, NH4) ամենամյա չափումների

37

7. ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին 2007թ.: 8. ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին՝ 2007 թ, 2008 թ., 2009 թ., 2010

թ., 2011 թ., 2012 թ. Հաշվետվություններ:

Անի Հակոբյան

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

Բանալի բառեր՝ անդրսահմանային գետեր, դիտակետեր, ջրի նմուշառում, ֆենոլներ

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ունի նաև իր էկոլոգիական դրսևորումները, և էկոլոգիական շանտաժը կոնֆլիկտի լուծման համար ընտրված գործիքներից մեկն է դարձել: Սակայն հնչեցվող բոլոր մեղադրանքներին արդարացիորեն հակադարձելուն խանգարում են մի շարք գործոններ: Դրանցից են մակերևութային ջրերի մոնիտորինգի միասնական համակարգի ու միասնական չափանիշների և սահմանամերձ հատվածում հատուկ լա-բորատորիաների բացակայությունը: Սակայն առավել կարևոր է ոչ թե հասնել աղտոտվածության որոշման, այլ աղտոտվածության նվազման համար միասնական քաղաքականության կիրառմանը և բավարար քաղաքական կամքի դրսևորմանը:

Ани Акопян

ТРАНСГРАНИЧНЫЕ РЕКИ КАК ГЕОПОЛИТИЧЕСКИЙ ФАКТОР НА ПРИМЕРЕ РЕК АРМЕНИИ И АЗЕРБАЙДЖАНА

Ключевые слова: трансграничныe реки, наблюдательные посты, отбор проб воды, фенолы

Армяно-азербайджанский конфликт имеет и свои экологические проявления. Экологический шантаж стал одним из инструментов для разрешения конфликта. Однако дать справедливый аргумент против всех выдвинутых обвинений не позволяет ряд факторов, а именно: отсутствие комплексной системы и единых стандартов монито-ринга поверхностных водных ресурсов и специальных лабораторий в приграничной зоне. Но наиболее важным является проявление политической воли двух стран и реализация совместной политики для сокращения загряз-нения окружающей среды.

Ani Hakobyan

TRANSBOUNDARY RIVERS AS A GEOPOLITICAL FACTOR: A CASE STUDY ON ARMENIA AND AZERBAIJAN

Keywords: transboundary rivers, observation posts, water sampling, phenols

The Armenian-Azerbaijani conflict has its environmental aspects as well and the ecological blackmail has become one of the instruments chosen for the resolution of conflict. Though some factors hinder to give fair response to the allegations made. Among these factors are: the lack of unified standards for monitoring surface waters and the ab-sence of special laboratories in the neighboring areas. Nevertheless, it is more important to manage a implementation of a common policy for pollution reduction and to show enough political will, rather than to decide the degree of pollution.