11
ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷ ԷԷԷԷԷԷԷ

Metod. nshanneri hamakarg

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Metod. nshanneri hamakarg

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՆՇԱՆՆԵՐԻ

ՀԱՄԱԿԱՐԳ ՄԵԹՈԴԻ ՄԻՋՈՑՈՎ

Page 2: Metod. nshanneri hamakarg

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրոնային ընթերցանությունը ընթերցանության այլընտրանք է:

Այն իրականացվում է համացանցի(բլոգ՝ դասարանական կամ ուսուցչի, ենթակայքում դասարանական էջ և մեդիագրադարան) , էլեկտրոնային գրատախտակի,նոթբուք, նեթբուքի միջոցով:

Այն կարող է կազմակերպվել խմբային (ընտանեկան, դասարանական) և անհատական ձևով:

Page 3: Metod. nshanneri hamakarg

Առաջին դասարանում ավելի նպատակահարմար է իրականացնել smart դասերի միջոցով:

Երկրորդ դասարանից սկսած կարելի է կազմակերպել փոքրիկ տեքստեր (տեղեկատվական նյութեր, հեքիաթներ) , կայքում տեղադրված նյութեր:

Էլեկտրոնային ընթերցանության ժամանակ պետք է պահպանել անվտանգության կանոնները: Տե՛ս այստեղ

Page 4: Metod. nshanneri hamakarg

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՄԵԹՈԴԻ ՄԻՋՈՑՈՎ

Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել երկրորդ դասարանից սկսած և կարևոր է ընտրված նյութը լինի տեղեկատվական:

Նպատակը Այս մեթոդի նպատակն է քննարկվող

հարցի , երևույթի , թեմայի մասին հնարավորինս շատ ու բազմակողմանի հարցեր տալու ճանապարհով նպաստել դրանց առավել արդյունավետ յուրացմանը:

Այս մեթոդը օգնում է տեղեկությունը կապել իրական կյանքին, դարձնել ավելի գործնական:

Page 5: Metod. nshanneri hamakarg

Գործունեությունը սկսվում է մտագրոհ մեթոդով, որի ընթացքում հնարավոր է լինում պարզել,թե սովորողը տվյալ թեմայի մասին ինչ չափով է տեղեկացված :Ուսուցիչը գրառում է սովորողների մտքերը՝ հետո դրանք նյութի հետ համեմատելու համար:

Տրվում է նյութը:Ծանոթանալուց հետո սովորողը ըստ պայմանավորվածության տեքստում նշումներ է անում:

Page 6: Metod. nshanneri hamakarg

ՓՈԽԳՈՐԾՈՒՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ¶Çï»Ù- կարմիր Üáñ ëáíáñ»óÇ-կապույտ զարմացրեց-կանաչ

Page 7: Metod. nshanneri hamakarg

Նշումներից հետո ցանկալի է, որ սովորողը բանավոր ներկայացնի բնագրում կատարած իրաշխատանքը:

Այս ձևով ներկայացնելը նպաստում է բանավոր խոսքի արգացմանը, վերարտադրելու կարողությանը, տեքստի յուրացմանը:

Page 8: Metod. nshanneri hamakarg

ԼԻՔԸ ԲԱՆ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԿԱԹԻ ՄԱՍԻՆ Գիտեի՞ք, որ… Կովը կաթ տալ չի կարող, քանի դեռ նա

հորթուկ չի ունեցել: 10 լիտր կաթից կարելի է ստանալ 1 կգ

պանիր:Ամեն օր կովը տալիս է 90 բաժակ կաթ:

Ուղտի կաթը, կովի կաթի հետ համեմատած, ավելի հեշտ է յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և ավելի շատ C վիտամին է պարունակում, նաև ավելի ուշ է թթվում: Այս կաթը անապատային երկրների հիմնական սնունդն է:

Սակայն մայրական կաթին իր բաղադրությամբ ամենից նման համարվում է այծի կաթը, այնպես որ հենց այդ կաթն է խորհուրդ տրվում փոքրիկ երեխաներին:

Page 9: Metod. nshanneri hamakarg

Մարդիկ ոչ միշտ են կարողացել կաթ խմել: Շատ ու շատ տարիներ առաջ մարդկային օրգանիզմը չէր կարող ընդունել կենդանական կաթ, և միայն տարիների ու դարերի ընթացքում մարդկանց մոտ առաջացավ մի ֆերմենտ՝ լակտազան, որը թույլ տվեց կաթ օգտագործել: Եվ որքան էլ տարօրինակ թվա,  Ամերիկայի, Ավստրալիայի, Արևելյան Աֆրիկայի բնիկ ժողովուրդների և չինացիների մոտ այդ ֆերմենտն այդպես էլ չառաջացավ և նրանք մինչև այսօր էլ կաթ չեն կարողանում խմել: Կաթ խմելու ունակությունը այսօր էլ կորցնում են նաև շատ մարդիկ, երբ ծերանում են:

Page 10: Metod. nshanneri hamakarg

Կենդանական կաթ մարդիկ սկսել են օգտագործել 8000 տարի առաջ, երբ կովը և մյուս կաթնատու կենդանիները դարձել են ընտանի:

Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունների մասին, և թագուհիներն ու արքայական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար:

Կաթը նաև ավելի արդյունավետ է դարձնում այն մարդկանց ջանքերը, ովքեր փորձում են նիհարել. դա ապացուցել են գիտնականները:

Եվ ի զուր չեն բժիշկները խորհուրդ տալիս կաթ խմել ամեն օր: Այն հարստացնում է օրգանիզմը  կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12, B3, D վիտամիններով և օգնում է խուսափել բազմաթիվ հիվանդություններից:

Կաթի օգնությամբ դուրս է գալիս նաև  հագուստի վրայի թանաքի թարմ հետքը:

Page 11: Metod. nshanneri hamakarg

Ասում են, թե կաթն ավելի արագ է թթվում ամպամած եղանակին: Դրան մարդիկ հավատում էին դարեր առաջ, սակայն, որքան էլ զարմանալի է, գիտնականներն ապացուցեցին, որ իրականում էլ հենց այդպես է, իսկ մեղավորը էլեկտրամագնիսական ազդակներն են:

Շատերը կարծում են, թե կատուները անչափ շատ են կաթ սիրում: Իրականում դա շատ մեծ սխալմունք է: Կաթը խիստ վնասակար է փիսիկների համար, անգամ շատ փոքր հասակում:

Եվ ինչպես մեր կյանքում կարևոր տեղ զբաղեցնող ամեն կարևոր բան, կաթն էլ իր միջազգային օրն ունի: Այո, այո, հունիսի 1-ին շատ երկրներում նշվում է Կաթի միջազգային օրը: Որոշ երկրներ տարբեր ամսաթվերի են այն նշում, օրինակ՝  Ավստրալիայում այն տոնում են սեպտեմբերի 26-ին, Մալազիայում՝ հունիսի 11ին, Ֆինլանդիայում էլ՝ հունիսի 3-ին: