5

Click here to load reader

Վարունգի մասին

Embed Size (px)

Citation preview

Page 1: Վարունգի մասին

Վարունգի մասինՆարեկ Իսախանյան

5-2 դասարան

Page 2: Վարունգի մասին

Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը:

Վարունգն իր մեջ պարունակում է ազոտային և ոչ ազոտայինմիացություններ, կալիումական աղեր, կարոտին, վիտամիններ և ավելիքան 97 տոկոս ջուր:

Հին հույները գտնում էին, որ վարունգն օժտված է ջերմությունն իջեցնողհատկությամբ, իսկ սերմերն էլ ուժեղ միզամուղ են: Վարունգի հյութըշատ օգտակար է խոցային թոքախտի ու հազի դեպքում: Այնհանգստացնում է նյարդային համակարգը, վերացնում էփորկապությունը: Ասում են, որ վարունգի հյութը գազարի և բազուկիհյութի հետ նպաստում է ռեւմատիզմի, ատամների, լնդերի, եղունգների ևմաշկային հիվանդությունների բուժմանը: Իսկ ըստ ԱմիրդովլաթԱմասիացու` վարունգի հյութն օգտակար է նաև մենինգիտի, արագսրտխփոցների ու քթային արյունահոսության դեպքում:

Page 3: Վարունգի մասին

Վարունգը նպաստում է օրգանիզմիցնյութափոխանակության ընթացքում կուտակված նյութերի

դուրսբերմանը, քանի որ աղքատ է ազոտայինմիացություններով և հարուստ` ջրով, ապա, համեմատածազատ հեղուկների հետ, ներծծվում է դանդաղորեն ևդուրս գալիս արագորեն: Ցածր կալորիականության

շնորհիվ՝ վարունգը կարելի է օգտագործել բեռնաթափմանօրերին: Մասնագետների կարծիքով, վարունգ

օգտագործելուց նվազում է ածխաջրային և ճարպայինփոխանակության ակտիվությունը: Այդ իսկ պատճառովերիկամային ու լյարդի հիվանդություն ունեցողներին

խորհուրդ է տրվում շատ վարունգ օգտագործել:

Page 4: Վարունգի մասին

Շատ օգտակար է վարունգի եփուկը, որը պատրաստվում էհետեւյալ կերպ` 50գ վարունգը եւ 20 գ չոր տերեւները 500մլջրում (սա օրվա չափաբաժինն է) եփել 20 րոպե ու խմել: Օգտագործել այն օրը 4 անգամ` դեղնախտի եւ լյարդի

հիվանդությունների դեպքում: 1 ճաշի գդալ չոր ծաղիկները250մլ ջրում եփել 10 րոպե, հովանալուց հետո քամել: Այնշատ լավ է մալարիայի դեպքում: Վարունգի թարմ քամածհյութը մեղրի հետ միասին կարելի է օգտագործել օրը 2

անգամ, 2-3 ճաշի գդալից` որպես խորխաբեր միջոց՝ հազի, ևորպես լուծողական՝ փորկապների, ինչպես նաեւ՝ ստամոքսիև աղիների սուր ցավերի դեպքում: Վարունգի տերեւներըկարելի է փաթաթել ու սիգարետի նման ծխել, որպես հազըհանգստացնող միջոց: Վարունգի չորացրած փոշին, իհարկե,

առանց սերմերի, շատ լավ թեթեւացնում է այրվածքները:

Page 5: Վարունգի մասին

Վարունգի թարմ պտուղները կարելի է օգտագործել որպեսարտաքին միջոց՝ մաշկի բորբոքային երեւույթների, ցանի ու այլնման խնդիրների դեպքում: Վարունգի թարմ հյութը և կանաչկեղեւի սառը ջրային թուրմը 1:1 հարաբերությամբ կարելի էօգտագործել, որպես դեմքի կորյակներից, բծերից ազատվելումիջոց: Իսկ սպաստիկ կոլիտների դեպքում օգտագործվում է

վարունգի խյուսը` անպայման անոթի վիճակում:

Վարունգ չի կարելի օգտագործել սրտային արատների, լյարդիորոշ հիվանդությունների և արյան բարձր ճնշման դեպքում: