19
ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ

Մարսողական համակարգ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Մարսողական համակարգ

Մարսողական համակարգ

Page 2: Մարսողական համակարգ

Մարսողական համակարգի սկզբնամասը բերանի խոռոչն է, որտեղ կատարվում է սննդի մեխանիկական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։

Բերանի խոռոչ

Page 3: Մարսողական համակարգ
Page 4: Մարսողական համակարգ

Կերակրափողը մկանային խողովակ է, որում չկան հյութազատիչ գեղձեր։ Կերակրագունդը շարժվում է կերակրափողի պատերի մկանների ալիքաձև կծկումների և թուլացումների շնորհիվ։ Կերակրափողից սննդագնդիկը ընկնում է ստամոքս։

Կերակրափող

Page 5: Մարսողական համակարգ
Page 6: Մարսողական համակարգ

Ստամոքսի լորձաթաղանթը պատված է հյութ արտադրող բազմաթիվ գեղձերով։ Նրանց մի մասն արտադրում է ֆերմենտներ,մյուսը՝ լորձ, իսկ երրորդը՝ աղաթթու։ Սննդագնդիկի խառնվելը ստամոքսահյութով և նրա տեղաշարժը դեպի աղիք կատարվում է ստամոքսի պատերի կծկումների շնորհիվ։

Ստամոքս

Page 7: Մարսողական համակարգ
Page 8: Մարսողական համակարգ

Ստամոքսահյութն անգույն, անհոտ, թթվային ռեակցիա ունեցող հեղուկ է, անօրգանական նյութերից պարունակում է քլորիդներ, աղաթթու, սուլֆատներ, իսկ օրգանականից՝ լորձ,ամինաթթու,ֆերմենտներ։ Ստամոքսահյութի գլխավոր ֆերմենտը պեպսինն է,որը բարդ սպիտակուցները ճեղքվում են ավելի պարզ մոլեկուլների։ Ֆերմենտը ներգործում է միայն մարմնի ջերմաստիճանի դեպքում և ուժեղ թթվային միջավայրում։ Լորձը ստամոքսի պատերը պահպանում է մեխանիկական վնասվածքից և ինքնամարսումից։Աղաթթուն ոչնչացնում է սննդի հետ ստամոքս ներթափանցած մանրէները,քչացնում է սպիտակուցները, հեշտացնելով հետագա ճեղքումը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը։

Ստամոքսահյութ

Page 9: Մարսողական համակարգ
Page 10: Մարսողական համակարգ

Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս,և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս։ Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով։

Ստամոքսի պաշտպանական ռեֆլեքսներ

Page 11: Մարսողական համակարգ

Ենթաստամոքսային գեղձը տեղակայված է ստամոքսի հետևում՝ գոտկային երկրորդ ողի մակարդակում։ Այն կազմված է գլխիկից, մարմնից և պոչից։ Նրա գլխիկը շրջապատված է 12-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին։ Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը, միանալով լեղածորանին, բացվում է 12-մատնյա աղիքի մեջ։ Գլխավոր ծորանից բացի կարող է ունենալ հավելյալ ծորան, որն առանձին է բացվում 12-մատնյա աղիքի մեջ։ Ենթաստամոքսային հյութն արտադրվում է սնունդը ընդունելուց 3-5 րոպե հետո և կարող է շարունակվել 6-14 ժամ։

Ենթաստամոքսային գեղձ

Page 12: Մարսողական համակարգ
Page 13: Մարսողական համակարգ

Ենթաստամոքսային հյութ Տարբեր սննդանյութերի դեպքում արտադրված հյութի

քանակը և որակը տարբեր են։ Ենթաստամոքսային հյութն անգույն, հիմնային ռեակցիա ունեցող հեղուկ է, պարունակում է բոլոր սննդանյութերը ճեղքող ֆերմենտներ։ Այն պարունակում է սպիտակուցները ճեղքող տրիպսին ֆերմենտը, որը ճեղքում է մինչև ամինաթթուների։Ամիլազ և մալթազ ֆերմենտները ավարտվում են բերանի խոռոչում սկսված ածխաջրերի ճեղքումը։Լիպազ ֆերմենտները ճեղքում են ճարպերը ճարպաթթուները գլիցերինը։ Նրանում կա նաև նուկլեինաթթուները ճեղքող նուկլեազ ֆերմենտը։

Ենթաստամոքսային հյութ

Page 14: Մարսողական համակարգ
Page 15: Մարսողական համակարգ

Մարսողական խողովակի հաջորդը բաժինը բարակ աղիքն է։ Այն ունի 4,5-6 մ երկարություն։ Բարակ աղիքի սկզբնական բաժինը տասներկումատնյա աղիքն է,որն ունի տասներկու մատի երկարություն։ Նրա մեջ համատեղ բացվում են լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը։ Բարակ աղիքի լորձաթաղանթը պատված է աղիքային հյութ արտադրող գեղձերով և թավիկներով։ Սննդի շաղախումը աղիքահյութով և տեղաշարժը կատարվում են աղիքի պատերի օղակաձև և երկայնակի մկանների ու թավիկների կծկումների շնորհիվ։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդի վերջնական մարսում և ներծծում։

Բարակ աղիք

Page 16: Մարսողական համակարգ
Page 17: Մարսողական համակարգ

Հաստ աղիքի երկարությունը 1,5-2 մ է։ Նրա սկզբնահատվածը կույր աղիքն է,որի ստորին մասից դուրս է գալիս որդանման հատվածը։ Այն ունի 10-15 սմ երկարություն, հարուստ է ավշային հանգույցներով և կոչվում է աղիքային նշիկ։ Որդանման հավելվածում գտնվում է աղիքային ցուպիկը, որն ընկնելով հաստ աղիք, ճնշում է ախտահարույց բակտերիաների բազմացումը։ Հաճախ որդանման հավելվածը բորբոքվում է, որի հետևանքով ավշային հանգույցները մեծանում են, առաջանում է հավելվածի պատի ուռչեցում։ Բորբոքման պատճառ կարող են լինել տարբեր վարակներ, անգինան, ինչպես նաև նրա մեջ կարող են անցնել չմարսված սնունդ, մրգերի կորիզներ։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։

Հաստ աղիքի վերջնահատվածը ուղիղ աղիքն է,որն ավարտվում է հետանցքով։

Հաստ աղիք

Page 18: Մարսողական համակարգ
Page 19: Մարսողական համակարգ

Հովհաննես ՄելիքյանՄիջին դպրոց 8-1 դասարան