17
ՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊՊ ՊՊՊՊՊՊՊՊ Պ ՊՊՊՊՊՊ

Նյարդային Համակարգ և Գեղձեր

Embed Size (px)

Citation preview

Page 1: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Պատրաստեց Հրաչ Եղիազարյանը

Նյարդային համակարգ և գեղձեր

Page 2: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Գեղձերի տեսակները

Page 3: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։

Գեղձերի տեսակները

Page 4: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանքսպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը:

Արտազատական գեղձ

Page 5: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Ներզատական գեղձ

Page 6: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ, իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝սեռական բջիջներ։

Խառը գեղձ

Page 7: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Գեղձեր

Page 8: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, միացած է ենթատեսաթմբին: Բաղկացած է 3 բլթերից, որոնք արտադրում են տարբեր հորմոններ։ Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, հսկում է մեզի գոյացման գործընթացը, օրգանիզմի աճը ու ֆիզիկական զարգացման գործընթացները, սեռական հասունացումը, նյութափոխանակությունը, նյարդային ու մտավոր ունակությունները, կապակցում օրգանների ու նրանց համակարգերի գործունեությունը և մաշկի գունավորումը։

Մակուղեղ(Հիպոֆիզ)

Page 9: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։

Վահանագեղձ

Page 10: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։

Ենթաստամոքսային գեղձ

Page 11: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։

Մակերիկամներ

Page 12: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։

Սեռական գեղձեր

Page 13: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Նյարդային Համակարգ

Page 14: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։

Նյարդային համակարգ

Page 15: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Նյարդային Համակարգի հիվանդությունները

Page 16: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Բազմանյարդաբորբը  նյարդերի բազմակի հիվանդություն։ Կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն, ինչպես նաև վարակիչ օրինակ՝ դիֆթերիայի, դիզենտերիայի կամ ներզատական գեղձերի նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդությունների բարդություն։ 

Բազմանյարդաբորբը

Page 17: Նյարդային Համակարգ և Գեղձեր

Կաթված(Ինսուլտ), կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարում, որը պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով և էմբոլիայով։

Կաթված