4
Լոլիկի մասին Նարեկ Իսախանյան 5-2 դասարան

Լոլիկի մասին

Embed Size (px)

Citation preview

Page 1: Լոլիկի մասին

Լոլիկի մասին

Նարեկ Իսախանյան5-2 դասարան

Page 2: Լոլիկի մասին

Լոլիկը մորմազգիների ընտանիքի միամյա կամբազմամյա խոտաբույս է: Հայտնի է լոլիկի 3 տեսակ. պերուական, մազմզոտ, որոնց պտուղներն ուտելիչեն, և սովորական կամ իսկական: Վերջինիս են

պատկանում լոլիկի բոլոր մշակովի սորտերը: ՀՀ-ումմշակվում է ամենուրեք:

Արմատն առանցքային է, ցողունը՝ խոտանման, ճյուղավորվող, գետնատարած կամ կանգուն, բարձրությունը՝ 0,3–2մ: Բույսն ամբողջովինպատված է խիտ կամ նոսր մազմզուկներով:

Տերևները բարդ կենտփետրաձև են կամ լայնաբլթակ, բաց կամ մուգ կանաչ, դեղնա- կամ մոխրականաչ:

Page 3: Լոլիկի մասին

Ծաղկաբույլը պարզ կամ բարդ ողկույզ է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղին: Պտուղը հյութալի,

բազմաբուն, բազմասերմ հատապտուղ է՝ կլոր, տափակ, երկարավուն, ձգված, կարմիր, վարդագույն, նարնջագույն, դեղին, սպիտակ: Պտղամաշկը հարթ էկամ տարբեր աստիճանի կողավոր: Սերմերը մանրեն, ձվաձև, երիկամաձև, տափակ՝ ծածկված բաց ևմուգ դեղնավուն մազիկներով: Ըստ հասունացմանաստիճանի՝ լոլիկը լինում է վաղահաս, միջահաս և

ուշահաս: Պտուղը համեղ է. պարունակում էշաքարներ, սպիտակուցներ, օրգանական թթուներ, ճարպեր, եթերայուղեր, վիտամիններ, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, քլորի, ծծմբի,

երկաթի, պղնձի, ցինկի, յոդի, ֆտորի հետքեր, կանաչզանգվածը՝ տոմատին (միջատասպան նյութ):

Page 4: Լոլիկի մասին

Օգտագործվում են թարմ և վերամշակված (թթուդրած, հյութ, մածուկ և այլն): Պահածոների

արտադրության մեջ կազմում է վերամշակվողբանջարեղենի 70–80%-ը: Լոլիկն աճում է բազմազանհողային և արհեստական սննդային միջավայրերում,

ջերմա-, լուսա- և խոնավասեր է:ՀՀ-ում ստեղծվել է լոլիկի մոտ 50 սորտ՝ Անահիտ, Արգավանդի 45, Նվեր, Լիա, Սյունիք, Գյումրի, Հոբելյանական 26, Գանձակ, Նուշ վաղահաս,

Հայաստանի ջերմոցային և այլն: